Գունար Բերգ

նորվեգացի գեղանկարիչ

Գունար Բերգ (նորվ.՝ Gunnar Berg, մայիսի 21, 1863(1863-05-21)[1][2][3][…], Սվոլյեր, Նուռլան, Նորվեգիա - դեկտեմբերի 23, 1893(1893-12-23)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), նորվեգացի գեղանկարիչ, Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։

Գունար Բերգ
Ծնվել էմայիսի 21, 1863(1863-05-21)[1][2][3][…]
ԾննդավայրՍվոլյեր, Նուռլան, Նորվեգիա
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1893(1893-12-23)[1][2][3] (30 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական կայսրություն[4]
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա և Trondheim Cathedral School?
Մասնագիտություննկարիչ և լուսանկարիչ
Ժանրբնանկար
 Gunnar Berg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գունար Բերգը ծնվել է Նորվեգական ծովի հյուսիս-արևմուտքում նորվեգական ափին գտնվող Լոֆոտենյան կղզիներում։ Նա ընտանիքի 12 եղբայրներից և քույրերից ավագն էր։ 1875—1881 թվականներին հաճախել է Տրոնհեյմի եկեղեցուն կից դպրոց։

Դեռ վաղ տարիքից առանձնանում էր նկարչական տաղանդով։ Նկարչության և գեղանկարչության մասնավոր դասեր է ստացել նկարիչ Յոհանեսենի մոտ։ Ավելի ուշ Բերգենում սովորել է արհեստավորական ուսումնարանում։

Ապա 1883-1885 թվականներին ուսանել է Գերմանիայում Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Ակադեմիան ավարտելուց հետո մինչև իր մահը Բերգն ապրել և աշխատել է Դյուսելդորֆում և Բեռլինում։

Ստեղծագործություններ խմբագրել

Գունար Բերգի անունը կապվում է Դյուսելդորֆի գեղանկարչական դպրոցի հետ։ Հռչակվել է հայրենի Լոֆոտենյան կղզիների, ուր գրեթե ամեն տարի այցելում էր ձկնորսաշրջանի սկզբում, խստաշունչ գեղեցկությունը ներբողող նկարների շնորհիվ։

Բերգը նկարել է հարազատ քաղաքի, ծովային լանդշաֆտների և բնապատկերների տեսարաններ։ Նրա գործերի հիմնական թեման ձկնորսների աշխատանքն էր. լեռները և ծովը և՛ ամառվա, և՛ ձմռան ժամանակ։ Բացի դա, նա ստեղծել է դիմանկարներ, ավելի հաճախ՝ ձկնորսների։

Նկարչի ամենահայտնի գործերից է «Տրոլֆյորդեի ճակատամարտ» մարտանկարը, որում պատկերված է 1890 թվականի խոշոր ձկնորսիչ շոգենավերի սեփականատերերի և խութածոցի առևտրական նավերի ու ձկնորսների միջև ծովամարտը՝ տեղանքի վերահսկման համար։ Այժմ այդ նկարը գտնվում է Սվոլվերում գտնվող Գունար Բերգի անվան պատկերասրահում։

«Տրոլֆյորդեի ճակատամարտ» նկարը եղավ նկարչի վերջին խոշոր աշխատանքը։ 1891 թվականին նրա ոտքի վրա չարորակ ուռուցք հայտնաբերվեց և ստիպված էին այն անդամահատել։ Բերգի առողջությունը վատթարացավ, 1893 թվականի աշնանը նա թոքերի բորբոքում ստացավ։

Նկարիչը մահացել է 1893 թվականին Բեռլինում։ Թաղված է Սվոլվերի կղզիներից մեկում։

Գ. Բերգի նկարչները ներկայացված են Օսլոյի Ազգային թանգարանում, Ստոկհոլմի Արվեստի թանգարանում և Ազգային թանգարանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gunnar Berg (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #138633142 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունար Բերգ» հոդվածին։