Լամբերտ Կրաե (գերմ.՝ Lambert Krahe, մարտի 15, 1712(1712-03-15)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Գերմանիա[4] - նոյեմբերի 2, 1790(1790-11-02)[5], Դյուսելդորֆ, Գերմանիա[4]), գերմանացի նկարիչ և արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ։

Լամբերտ Կրաե
Ծնվել էմարտի 15, 1712(1712-03-15)[1][2][3][…]
ԾննդավայրԴյուսելդորֆ, Գերմանիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 2, 1790(1790-11-02)[5] (78 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիա[4]
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ և համալսարանի դասախոս
Պաշտոնթանգարանի տնօրեն
 Lambert Krahe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լամբերտ Կրաեն ծնվել է 1712 թվականի մարտի 15-ին Դյուսելդորֆում, կուրֆյուրստ պաշտոնյայի ընտանիքում։ Նրա վաղ շրջանի կրթության մասին ոչինչ հայտնի չէ։ Նրա հովանավորը եղել է Ֆերդինանդ ֆոն Պլետտենբերգը (գերմ.՝ Ferdinand von Plettenberg), պետական գործիչ, որը 1736 թվականին նշանակվում է պապական թեմի կայսերական դեսպանորդի պաշտոնում։ Հաջորդ տարի Պլետտենբերգը հանկարծակի մահանում է և Կրաեն Հռոմում ընկերուհի է գտնում, որը գերմանացի ճիզվիտներից էր։ Նրա նոր հովանավորներն են դառնում Ալեսանդրո Ալբանին և Յոհան Յոախիմ Վինկելմանը։ Այդ ժամանակ Լամբերտը աշխատում էր իտալացի նկարիչ Մարկո Բենեֆիալի և ֆրանսիացի Պիեռ Սուբլեյրասի արվեստանոցներում և հենց այդ ժամանակ էլ սկսում է հավաքել իր գեղարվեստական հավաքածուն։

1749 թվականին, Վատիկանի պետական քարտուղար Սիլվիո Վալենտին Գոնզագայի հանձնարարականով Բավարիայի կուրֆյուրստ Կարլ IV Թեոդորի միջոցներով, Լամբարտ Կրաեն նկարազարդեց Մանհեյմի ճիզվիտների եկեղեցու խորանը։ 1756 թվականին նա դառնում է Դյուսելդորֆի Գեղարվեստական պատկերասրահի կառավարիչը։ Հետագայում կուրֆյուրստը նրան նշանակում է Մանհեյմում և Մյունխենում ստեղծված նոր պատկերասրահների կառավարիչ։ 1761 թվականին նրան հանձնարարվում է նկարազարդել Բենրատ պալատի հանդիսությունների դահլիճի և գրադարանի առաստաղները[6]։

1762 թվականին Կրաեն բացում է գեղարվեստական դպրոց, որը 1773 թվականին վերափոխվում է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի և նա դառնում է դրա առաջին տնօրենը։ Նրա հանրաճանաչ աշակերտներից մեկը դարձավ Մորից Կելերհոֆենը, նրա որդին` Պետեր Ժոզեֆ Կրաեն դարձավ ճարտարապետ։

Աչքերի հիվանդության պատճառով կյանքի վերջին տարիներին նկարիչը չէր նկարում։ Նա մահանում է 1790 թվականի նոյեմբերի 2-ին, Դյուսելդորֆում։

Հավաքածու խմբագրել

Հռոմում, իր հավաքածուն ստեղծելու ընթացքում, Կրաեն համալրեց այն Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆրանսիայում շրջագայությունների ժամանակ, որի արդյունքում հավաքածուում ընդգրկվեց ավելի քան երեք հարյուր նկարներով և 15-18-րդ դարերի շուրջ հազար նկարներով ու փորագրություններով։ Հավաքածուի գլխավոր մասն էին կազմում Ռաֆայել Սանտիի, Միքելանջելոյի և Պաոլո Վերոնեզեի գծանկարչական ստեղծագործությունները, դրա մեջ էին մտնում նաև Ալբրեխտ Դյուրերի ու Մարտին Շոնգաուերի փորագրությունները և Ռեմբրանդտի օֆորտները։ 1778 թվականին հավաքածուն գնվեց Բերգ կոմսության կողմից։ 1932 թվականից դրանց մեծ մասը գտնվում է Դյուսելդորֆի Կունստպալաստ թանգարանում, փոքր մասը՝ Քյոլնի Վալրաֆ-Ռիխարց թանգարանում, ինչպես նաև՝ Լուվրի թանգարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wilhelm Lambert Krahe (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Lambert KraheOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11894519X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. Johann Georg von Vierbahn, in: Topographie des Regierungsbezirks Düsseldorf, Erster Teil, 1836, S. 284.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբերտ Կրաե» հոդվածին։