Դյան Չանդ Բայս (անգլ.՝ Dhyan Chand Bais, օգոստոսի 29, 1905(1905-08-29)[1], Իլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - դեկտեմբերի 3, 1979(1979-12-03)[3][4], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2]), հնդիկ մականախաղորդ, կենտրոնական հարձակվող։ Եռակի օլիմպիական չեմպիոն 1928, 1932 և 1936 թվականներին։

Դյան Չանդ
անգլ.՝ Dhyan Chand Kushwaha
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1905(1905-08-29)[1]
ԾննդավայրԻլահաբադ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էդեկտեմբերի 3, 1979(1979-12-03)[3][4] (74 տարեկան)
Մահվան վայրԴելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
ԿրթությունԱլիգարհի իսլամական համալսարան
Մասնագիտությունfield hockey player և ինքնակենսագիր
Պարգևներ և
մրցանակներ
 Dhyan Chand Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դյան Չանդը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 28-ին` (որոշ աղբյուրների համաձայն՝ օգոստոսի 29[6]) Հնդկաստանի Ալլահաբադ քաղաքում։

Մականախաղի խաղալ սովորել է բրիտանացի սպաներից։ 1922 թվականին առաջին անգամ խաղացել է բանակային մրցաշարում։ Խաղացել է Միացյալ գավառների, Հնդկական բանակի, «Ջանսի Հիրոզ» թիմերում[7]։

Սովորել է Ալիգարհի մուսուլմանական համալսարանում։

Իր նորամուտը նշել է Հնդկաստանի ազգային հավաքականի կազմում 1926 թվականին՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հյուրախաղերի ժամանակ[7]։

1928 թվականին Ամստերդամում անցկացվող ամառային Օլիմպիականխաղերում նա մտել է Հնդկաստանի մականախաղի հավաքական և նվաճել ոսկե մեդալ։ Հանդես է եկել որպես հարձակվող, անցկացրել է 5 հանդիպում, խփել 15 գոլ (չորսը՝ Շվեյցարիայի, Դանիայի և Ավստրիայի հավաքականների դարպասին, երկուսը՝ Հոլանդիայի, մեկը ՝ Բելգիայի)։ Նա մրցաշարի լավագույն դիպուկահարն էր։

1932 թվականին Հնդկաստանի մականախաղի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Լոս Անջելեսում ամառային Օլիմպիական խաղերին և նվաճել ոսկե մեդալ։ Խաղացել է որպես հարձակվող, անցկացրել 2 հանդիպում, խփել 12 գոլ (ութը՝ ԱՄՆ -ի հավաքականի դեմ, չորսը ՝ Ճապոնիայի

1936 թվականին Հնդկաստանի մականախաղի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Բեռլինում կայացած ամառային Օլիմպիական խաղերին և նվաճել ոսկե մեդալ։ Նա հանդես է եկել որպես հարձակվող, անցկացրել է 5 հանդիպում, խփել 13 գոլ (չորսը ՝ Ճապոնիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղերում, երեքը՝ Գերմանիայի, երկուսը՝ ԱՄՆ -ի)։

Ըստ պտտվող լեգենդի՝ այն բանից հետո, երբ հնդիկները եզրափակչում ջախջախիչ հաղթանակ տարան Գերմանիայի հավաքականի դեմ (8:1), որտեղ Չանդը խփել էր 3 գոլ, Ադոլֆ Հիտլերը նրան հրավիրեց հանդես գալու Գերմանիայի հավաքականում։ Սակայն հոկեյիստը հրաժարվեց՝ ասելով, որ չի ցանկանում լքել հայրենիքը[8]:Այնուամենայնիվ, ոչ մի ժամանակակից պաշտոնական աղբյուր չի հաստատում այս հանդիպման փաստը[9]։

Չանդը կարող էր խաղալ նաև 1948 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, քանի որ մնում էր լավագույն հնդիկ հոկեյիստներից մեկը, սակայն հրաժարվեց մասնակցելուց։ Խաղային կարիերան ավարտել է 1951 թվականին[8]։

Երեք Օլիմպիական խաղերում նա անցկացրել է 12 հանդիպում և դարձել 40 գոլի հեղինակ (միջինը 3,33 գոլ մեկ խաղում)։ Մեկ խաղում խփած գոլերի քանակով Չանդը դեռևս ռեկորդակիր է։ 1932 թվականի օգոստոսի 11 -ին խփել է 8 գոլ ԱՄՆ հավաքականի դեմ խաղում (24:1)։

Չանդը յոթ հնդիկ հոկեյիստներից մեկն է, ովքեր երեք անգամ նվաճել են օլիմպիական ոսկի (Ռիչարդ Ալենի, Ռանգանաթան Ֆրենսիսի, Բալբիր Սինգհի, Լեսլի Կլավդիուսի, Ռանդիր Սինգհ Ջենթլի, Ուդհամ Սինգհի հետ միասին)։

1926-1948 թվականներին նա խփել է 570 գոլ։ Համարվում է մականախաղի պատմության լավագույն խաղացողներից մեկը[10]։ Գնդակի գերազանց վերահսկման համար ստացել է Հրաշագործ մականունը[11][12]։

1956 թվականին զինվորական ծառայությունից հեռացել է մայորի կոչումով[6]։ 60 -ականներին դասավանդել է Պատիալեի Սպորտի ազգային ինստիտուտում[13]։

Կյանքի վերջին օրերն անցել են մոռացության ու աղքատության մեջ։

Մահացել է 1979 թվականի դեկտեմբերի 3-ին Հնդկաստանի Դելի քաղաքում աղիքների քաղցկեղից աղքատների հիվանդանոցում[8].

Ընտանիքը խմբագրել

Կրտսեր եղբայր Ռուպ Սինգը (1908-1977 թթ․)[14] մականախաղի կրկնակի օլիմպիական չեմպիոն է, Չանդիի հետ խաղացել է Հնդկաստանի ազգային հավաքականում 1932 և 1936 թվականների Օլիմպիական խաղերում։

Որդին՝ Աշոկ Կումարը (ծն. 1950 թ․)[15] նվաճել է բրոնզե մեդալ՝ 1972 թվականի Մյունխենի ամառային Օլիմպիական խաղերում։

Հիշողությունը խմբագրել

Օգոստոսի 29-ին Հնդկաստանը նշում է Սպորտի ազգային օրը, որն ընտրվել է Չանդի ծննդյան օրվա պատվին։

Նյու Դելիի կենտրոնում ՝ Ռաջպատհ պողոտայում գտնվող մականախաղի ազգային մարզադաշտը կրում է Դյան Չանդի անունը։ Կառուցվել է 1933 թվականին, վերանորոգվել է 2010 թվականին։ Տեղավորում է 16200 հանդիսական։ Մարզադաշտի մուտքի մոտ տեղադրված է Չանդի հուշարձանը` հոկեյի համազգեստով և մականով։

Նրա անունով է կոչվում Ալիգարհ իսլամական համալսարանի հանրակացարանը[16]։

Չանդի մեկ այլ հուշարձան, որը նույնպես պատկերում է նրան համազգեստով և մականով, տեղադրված է Ջհանսում՝ Սիպրի լեռան վրա։

1980 թվականին Հնդկաստանը թողարկեց փոստային նամականիշ, որում պատկերված էր Չանդի դիմանկարը։

2012 թվականին Լոնդոնում, ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, կայարաններից մեկը անվանափոխվեց Կլավդիուսի պատվին՝ Օլիմպիական լեգենդների հատուկ «քարտեզի» վրա։ Նա մեկն էր վեց հայտնիհոկեյիստներից, ովքեր արժանացան նման պատվի և մեկն էր երեք հնդիկներից՝Լեսլի Կլավդիուսի և Ռուպ Սինգհի հետ միասին[17]։

Հնդկաստանի սպորտային նվաճումների համար ամենաբարձր պարգևը Դյան Չանդի անվան մրցանակն է, որն ամեն տարի 2002 թվականից շնորհվում է այն մարզիկներին, ովքեր սպորտին նպաստում են ոչ միայն իրենց մարզական կարիերայի ընթացքում, այլև թոշակի անցնելուց հետո։

2018 թվականին Հնդկաստանում թողարկվեց «Ոսկի» գեղարվեստական ֆիլմը՝ հիմնված Լոնդոնի Օլիմպիական խաղերում մականախաղի հնդկական թիմի ելույթի վրա։ Դյան Չանդը դարձավ հոկեյիստ Սամրատի նախատիպը, որին խաղում էր Կունալ Կապուրը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Olympedia — 2006.
  3. 3,0 3,1 3,2 http://www.sports-reference.com/olympics/athletes/ch/dhyan-chand-1.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.iloveindia.com/sports/hockey/players/dhyan-chand.html
  5. http://hockeyindia.org/hall-of-fame-padma-bhushan-award
  6. 6,0 6,1 «Dhyan Chand | Indian hockey player» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  7. 7,0 7,1 «Dhyan Chand Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Дхиан Чанд – волшебник хоккея на траве | India Daily». indiadaily.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  9. Press Trust of India New DelhiJuly 25, 2008UPDATED: July 25, 2008 13:41 Ist. «When Dhyan Chand & Co defied Hitler» (անգլերեն). India Today. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. «Even Bradman was impressed with Dhyan Chand - Times of India». The Times of India. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Find out about India's hockey wizard». bbc.co.uk.
  12. «National Sports Day: PM Narendra Modi pays tribute to Major Dhyan Chand on birth anniversary». Indian Express. 2017 թ․ օգոստոսի 29.
  13. «January 2005 Bulletin». www.bharatiyahockey.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  14. «Roop Singh Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  15. «Ashok Kumar Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  16. «Aligarh Muslim University || Halls». www.amu.ac.in. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  17. «Roop Singh Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  18. «Filmfare recommends: Best Sports Biographies Movies Of This Decade» (անգլերեն). filmfare.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.