Դմիտրի Պոլոզ

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Դմիտրիևիչ Պոլոզ (հուլիսի 12, 1991(1991-07-12)[1], Ստավրոպոլ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Սոչի» ակումբի հարձակվող։

Դմիտրի Պոլոզ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1991(1991-07-12)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Ստավրոպոլ, ԽՍՀՄ
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ)
2008—2011 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2011 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 0 (0)
2012—2017 Ռուսաստան Ռոստով 131 (22)
2017—2019 Ռուսաստան Զենիթ (ՍՊ) 19 (1)
2018—2019  Ռուսաստան Ռուբին 27 (5)
2019—մ.հ. Ռուսաստան Սոչի 13 (1)
Ազգային հավաքական
2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (0)
2012 Ռուսաստան Ռուսաստան Բ 1 (0)
2014—2018 Ռուսաստան Ռուսաստան 19 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26.10.2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 21.11.2018

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ստավրոպոլ քաղաքում և այդտեղ էլ սկսել խաղալ տեղի «Դինամո» դպրոցում։ 2008 թվականին եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստ, նորամուտը առաջին թիմում կայացել է 2009 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության ՍԿԱ-«Էներգիա» ակումբի դեմ խաղում (1:2)։ 2012 թվականի հունվարին տեղափոխվել է «Ռոստով» ակումբ։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 35-րդ տուրի «Թերեկ» ակումբի դեմ խաղում[2]։

Ռուսաստանի հավաքականի երիտասարդական թիմի կազմում դարձել է 2009 թվականի Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող։ 2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում անցկացվող Համաշխարհային Ունիվերսիադային[3], բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել[4]։

2014 թվականի օգոստոսի 29-ին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Ադրբեջանի և Լիխտենշտեյնի դեմ խաղերին։ Նորամուտը կատարել է 2014 թվականի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի հավաքականի դեմ ընկերական խաղում (4:0)։ 2017 թվականի հունիսի 5-ին Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (3:0) խփել է իր առաջին գոլը հիմնական թիմի կազմում։ 2017 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության մասնակից։ Առաջնության ընթացքում մասնակցել է երեք հանդիպման, Նոր Զելանդիայի հավաքականի դեմ խաղում կատարելով գոլային փոխանցում Դենիս Գլուշակովին, սակայն Ռուսաստանի հավաքականը խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը և չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ։

2017 թվականի հունիսին պայմանագիր է կնքել «Զենիթ» ակումբի հետ։ Առաջին գոլը թիմի կազմում խփել է սեպտեմբերի 24-ին։

2018 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է Կազանի «Ռուբին» ակումբ մեկ տարի ժամկետով։ 2019 թվականի մայիսին վարձավճարի ավարտից հետո հեռացել է «Ռուբինից»[5]։

Անձնական կյանք խմբագրել

Կինը՝ Ելիզավետ Պոլոզ (14.06.14-ից)։ 2015 թվականի հունվարին ծնվել է նրանց որդին՝ Մատվեյը։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

 

Ակումբային խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Լոկոմոտիվ Պրեմիեր Լիգա 2009 0 0 1 0 1 0
Ընդհանուր 0 0 1 0 0 0 1 0
  Ռոստով Պրեմիեր Լիգա 2011/12 7 0 1 0 8 0
2012/13 17 3 3 0 20 3
2013/14 27 1 3 0 30 1
2014/15 20 4 1 0 2 0 23 4
2015/16 30 7 0 0 30 7
2016/17 26 7 0 0 14 7 40 14
Ընդհանուր 127 22 8 0 16 7 151 29
  Զենիթ (ՍՊ) Պրեմիեր Լիգա 2017/18 19 1 1 1 11 1 31 3
Ընդհանուր 19 1 1 1 11 1 31 3
  Ռուբին Պրեմիեր Լիգա 2018/19 27 5 3 0 30 5
Ընդհանուր 27 5 3 0 0 0 30 5
  Սոչի Պրեմիեր Լիգա 2019/20 13 1 1 0 14 1
Ընդհանուր 13 1 1 0 0 0 14 1
Ամբողջ կարիերա 186 29 14 1 27 8 227 38

Հավաքական խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ
 Ռուսաստան Տարի ԵԱ որակավորման խաղեր Ազգերի լիգա Կոնֆեդերացիայի գավաթ Ընկերական խաղեր Всего
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2014 1 0 0 0 0 0 1 0 2 0
2016 0 0 0 0 0 0 4 0 4 0
2017 0 0 0 0 3 0 6 2 9 2
2018 0 0 2 0 0 0 2 1 4 1
Ընդհանուր կարիերա 1 0 2 0 3 0 13 3 19 3

Ընդհանուր՝ 19 խաղ/ 3 գոլ; 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 8 պարտություն:

Ձեռքբերումներ խմբագրել

  Ռոստով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Отчет о матче на официальном сайте РФПЛ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
  4. Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года
  5. «Источник».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պոլոզ» հոդվածին։