Դմիտրի Խվորոստովսկի
Դմիտրի Ալեքսանդրի Խվորոստովսկի (հոկտեմբերի 16, 1962[1], Կրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 2017[2][3], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), խորհրդային, ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն)։
Դմիտրի Խվորոստովսկի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Дмитрий Хворостовский |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1962[1] Կրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | նոյեմբերի 22, 2017[2][3] (55 տարեկան) Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա և ռոմանս |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Philips Records, Delos Productions? և Philips Classics Records? |
Կրթություն | Dmitri Hvorostovsky Siberian State Institute of Arts? |
Պարգևներ | |
Կայք | hvorostovsky.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել և ուսանել է Կրասնոյարսկում (Սիբիր)։ 1989 թվականին ճանաչվել է հեղինակավոր Կարդիֆ երգիչ միջազգային մրցույթում։ Հենց սկզբից էլ հանդիսատեսը հմայվել է նրա մշակված ձայնով, երաժշտական գծի բնածին զգացումով և բնական լեգատոյով։ Արևմուտքում իր օպերային դեբյուտից հետո (Չայկովսկու «Ագռավի աղջիկը»՝ Նիսի օպերայի թատրոնում) նրա կարիերան ընթացել է կանոնավոր ելույթներով աշխարհի խոշոր օպերային թատրոններում և ճանաչված միջազգային փառատոներում, այդ թվում՝ Լոնդոնի Թագավորական Օպերա, Քովենթ Գարդեն, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա, Փարիզի օպերա, Բավարիայի պետական օպերա, Զալցբուրգի փառատոն, Միլանի Լա Սկալա, Վիեննայի պետական օպերա և Չիկագոյի Լիրիկական օպերա։ Հռչակավոր երգիչը պահանջարկ է վայելում մոլորակի յուրաքանչյուր անկյունում, սկսած Հեռավոր Արևելքից մինչև Միջին Արևելք, Ավստրալիայից մինչև Հարավային Ամերիկա։ Խվորոստովսկին ելույթներ է ունեցել Լոնդոնի Վիգմոր համերգասրահում, Էդինբուրգի Թագուհու սրահում, Նոր Յորքի Քարնեգի Հոլ սրահում, Միլանի Լա Սկալայում, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, Բարսելոնայի Լիսեուում, Տոկիոյի Սունտորի և Վիեննայի Մյուզիքվերեյն համերգասրահներում, պարբերաբար համերգներ է ունենում աշխարհի լավագույն նվագախմբերի՝ Նյու Յորքի և Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, ինչպես նաև մեծանուն դիրիժորների, այդ թվում՝ Ջեյմս Լևինի, Բեռնար Հայթինքի, Կլաուդիո Աբբադոյի, Լորին Մաազելի, Զյուբին Մեհթայի, Յուրի Տեմիրկանովի և Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Դմիտրին երաժշտական և անհատական սերտ շփումներ ունի Ռուսաստանի հետ։ Նա առաջին օպերային երգիչն է, որ մենահամերգ է ունեցել նվագախմբի և երգչախմբի հետ Մոսկվայի Կարմիր հրապարակում. այն հեռարձակվել է աշխարհի ավելի քան 25 երկրներում։ Դմիտրին Մոսկվայում հանդես է եկել սեփական հատուկ համերգաշարով՝ «Դմիտրի Խվորոստովսկի և ընկերներ» վերնագրով։ Նա հրավիրել է այնպիսի հայտնի արվեստագետների, ինչպիսիք են Ռենե Ֆլեմինգը, Սումի Յոն և Սանդրա Ռադվոնովսկին։ 2005 թվականին նախագահ Պուտինի հրավերով պատմական շրջայց է կատարել Ռուսաստանի քաղաքներում, երգելով բազմահազար մարդկանց ներկայությամբ՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված զինվորների։ Ամեն տարի շրջագայում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի քաղաքներում։
Խվորոստովսկիի ընդարձակ դիսկոգրաֆիան ընդգրկում է մենահամերգներ և ամբողջական օպերաներ։ Նա նաև նկարահանվել է Մոցարտի օպերայի վրա հիմնված «Դոն Ժուանը բացահայտված» մրցանակակիր ֆիլմում (արտադրությունը՝ «Ռոմբուս Մեդիայի»), կատարելով Դոն Ժուանի և Լեպորելլոյի երկակի դերերը։ Առաջիկայում նախատեսվում են ելույթներ Քովենթ Գարդենում և Վիեննայի օպերային թատրոնում։ Առաջիկա տեսագրությունները ներառում են խտապնակ, որ ներկայացնում է Դմիտրիի և Ռենե Ֆլեմինգի երգեցողությունը Պետերբուրգի տարբեր վայրերում և երկու նոր սոլո ձայնասկավառակ՝ Չայկովսկու վոկալ ստեղծագործությունները և Պուշկինի տեքստերի հիման վրա գրված երգեր։ Վերջերս Դմիտրին սկսել է համագործակցել ռուս հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ՝ տալով մի շարք հաջող համերգներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Կիևում։
2017 թվականի նոյեմբերի 22-ին Խվորոստովսկու ընտանիքը հրատարակել է հայտարարություն, որ գանգուղեղի քաղցկեղի դեմ 2,5 տարի պայքարից հետո, Դմիտրի Ալեքսանդրի Խվորոստովսկին մահացել է Լոնդոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 2,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 3,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Խվորոստովսկի» հոդվածին։ |