Ռենե Ֆլեմինգ
Ռենե Ֆլեմինգ (անգլ.՝ Renée Fleming, փետրվարի 14, 1959, Ինդիանա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո։ Հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում (Լա Սկալա, Քովենտ Գարդեն, Գլայնդբորն, Մետրոպոլիտեն օպերա և այլն)։ Առավել հայտնի է Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և Վերդիի օպերաներում գլխավոր դերերգերի կատարմամբ։
Ռենե Ֆլեմինգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 14, 1959[1][2][3][…] (62 տարեկան) Ինդիանա, Փենսիլվանիա, Փենսիլվանիա, ԱՄՆ կամ Ինդիանա, ԱՄՆ[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Իսթմանի երաժշտական դպրոց |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | Մշակույթի ազգային շքանշան, Պատվավոր Լեգեոնի շքանշան, Ֆուլբրայթի ծրագիր և Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր |
Կայք | reneefleming.com |
Renée Fleming Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ռենե Ֆլեմինգը ծնվել է 1959 թվականի փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ինդիանա քաղաքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Իսթմենյան երաժշտական դպրոցում։
Դեբյուտը կայացել է 1986 թվականին («Առևանգում հարեմից», Մոցարտ): Ռենե Ֆլեմինգի միջազգային կարիերայի սկիզբը դրվել է 1996 թվականին՝ սկավառակի ձայնագրմամբ: Մասնակցություն է ունեցել տարբեր մրցանակաբաշխություններում:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Բացի Ռենե Ֆլեմինգից Պոկիարյան երաժշտական մրցանակ է ստացել նաև Pink Floyd ռոք-խումբը (2008 թվական): Ռենե Ֆլեմինգը իր հերթին, շատ լավ ծանոթ է Pink Floyd-ի երաժշտությանը[6]:
- Ի պատիվ Ռենե Ֆլեմինգին են անվանվել ֆրանսիական «La Voce» օծանելիքը և ամերիկյան «La Diva Renee» աղանդերը։
- Ռենե Ֆլեմինգը 2003 թվականին մասնակցություն է ունեցել «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման աշխատանքում։
- Ռենե Ֆլեմինգը շատ երգեր է կատարել «Մատանիների տիրակալ» և «Հոբիթ» ֆիլմերի երաժշտական մասերը ապահովելու համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ «Рене Флеминг удостоена приза «Муза» фестиваля «Дворцы Санкт-Петербурга»»
- ↑ «Метки - Награды //Pink-Floyd.ru»։ pink-floyd.ru։ Վերցված է 2015-11-18