Դմիտրի Վիկտորովիչ Անոսով (ռուս.՝ Дми́трий Ви́кторович Ано́сов, նոյեմբերի 30, 1936(1936-11-30)[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 5, 2014(2014-08-05), Մոսկվա, Ռուսաստան[1][3]), խորհրդային և ռուս մաթեմատիկոս, ակադեմիկոս, դինամիկ համակարգերի և դիֆերենցիալ հավասարումների տեսության, դիֆերենցիալ երկրաչափության և տոպոլոգիայի մասնագետ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1966), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1990 թվականից մաթեմատիկայի բաժին), ՌԴ ԳԱ իսկական անդամ (1992 թվականից), Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր։

Դմիտրի Անոսով
Ծնվել էնոյեմբերի 30, 1936(1936-11-30)[1][2]
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 5, 2014(2014-08-05) (77 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[1][3]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[4][5]
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտդիֆերենցիալ երկրաչափություն, տեղաբանություն, մաթեմատիկա և դիֆերենցիալ հավասարումների տեսություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԼև Պոնտրյագին
Եղել է գիտական ղեկավարYakov B. Pesin?, Միխայիլ Բրին և Grigorij Kolutsky?[6]
Հայտնի աշակերտներՄիխայիլ Բրին և Yakov B. Pesin?
Պարգևներ
 Dmitri Anosov Վիքիպահեստում
Արտաքին պատկերներ
ЛШСМ-2006

Դինամիկ համակարգերի տեսության մի շարք հասկացություններ կրում են Անոսովի անունը, օրինակ՝ «Անոսովյան համակարգեր», «Անոսովի դիֆֆեոմորֆիզմներ»[7]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է քիմիայի բնագավառի գիտնականների ընտանիքում։ Հայրը եղել է Վիկտոր Յակովլևիչ Անոսովը (1891-1972 թվականներ), որը եղել է ֆիզիկաքիմիական վերլուծության ոլորտի մասնագետ, Պերմի համալսարանի անալիտիկ և տեխնիկական քիմիայի ամբիոնի վարիչը ինչպես նաև Լենինգրադի Հերցենի անվան մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր և գիտաշխատող։ Մայրը՝ Նինա Կոնստանտինովնա Վոսկրեսենսկայա, նույնպես ծնունդով Սարատովից է եղել։

1953 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1958 թվականին։ Երկրորդ կուրսում սովորելու ընթացքում սկսել է մասնակցել Լև Պոնտրյագինի գիտական սեմինարին դիֆերենցիալ հավասարումների տեսության վերաբերյալ և շուտով դարձել է նրա աշակերտը (երկրորդ գիտական ղեկավարը Է. Ֆ. Միշչենկոն էր): Առաջին կուրսային աշխատանքը նվիրված է նեոնային լամպով ռելաքսացիոն տատանումների գեներատորի աշխատանքի մաթեմատիկական նկարագրությանը[8]։

1958 թվականին ընդունվել է Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1961 թվականին (ղեկավար՝ Լ. Ս. Պոնտրյագին): Թեկնածուական թեզը եղել է «Միջինացում սովորական դիֆերենցիալ հավասարումների համակարգերում «արագ տատանվող» լուծումներով» թեմայով (1961 թվական)[9]: 1965 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գեոդեզիական հոսքերը բացասական կորության փակ Ռիմանյան բազմազանությունների վրա թեմայով[10]: 1988 թվականին, Լև Պոնտրյագինի մահից հետո, ստանձնել է իր հիմնադրած Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների սեմինարի ղեկավարի պաշտոնը (նախ Ռ. Վ. Գամկրելիձեի, իսկ ավելի ուշ՝ Ա. Ա. Բոլիբրուխի և Յու. Ս. Իլյաշենկոյի հետ)[11]:

Եղել է Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի սովորական դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչը և Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դինամիկ համակարգերի տեսության ամբիոնի վարիչը:

Անոսովը մահացել է 2014 թվականի օգոստոսի 5-ին։ Թաղվել է Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը[12]։

2017 թվականին Անոսովի մի խումբ ուսանողներ և գործընկերները հրատարակել են «Դինամիկ համակարգերի ժամանակակից տեսություն: Հարգանքի տուրք Դմիտրի Վիկտորովիչ Անոսովին» կոլեկտիվ ժողովածուն (խմբ.՝ Անատոլ Կատոկ, Յակով Պեսին, Ֆեդերիկո Ռոդրիգես Հերց):

Մրցանակներ և կոչումներ

խմբագրել

Մոսկվայի մաթեմատիկական ընկերության մրցանակի դափնեկիր (1965 թվական), ԽՍՀՄ պետական մրցանակ (1976 թվական), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Մ. Լյապունովի անվան մրցանակ (2001 թվական), Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի մրցանակ:

Ընտանիք

խմբագրել

Կինը եղել է Լիդիա Իվանովնան (Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտ): Դուստրը Օլգա Դմիտրիևնա Անոսովան (Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www-history.mcs.st-and.ac.uk/Biographies/Anosov.html
  2. 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 http://cultureru.com/category/music/moscow-conservatorie/page/2/
  4. http://link.springer.com/article/10.1007%2FBF00526350
  5. http://www-history.mcs.st-and.ac.uk/Countries/Russia.html
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. Ю. С. Ильяшенко. Памяти Д. В. Аносова. Матем. просв., сер. 3, 19, Изд-во МЦНМО, М., 2015, 70-71
  8. «Д. В. Аносов. Интервью в сборнике «Мехматяне вспоминают»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)
  9. «Д. В. Аносов. Интервью в сборнике «Мехматяне вспоминают»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)
  10. «Каталог РНБ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. «Общероссийский математический портал». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
  12. [1]Արխիվացված է Օգոստոս 21, 2014 Wayback Machine-ի միջոցով: Страница памяти на сайте МЦНМО
  13. «Д. В. Аносов. Интервью в сборнике «Мехматяне вспоминают»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 3 (օգնություն)

Գրականություն

խմբագրել
Հանրաճանաչ գիտական հոդվածներ և բրոշյուրներ Դ.Վ. Անոսովա
Ընտրված գիտական աշխատությունները

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Անոսով» հոդվածին։