Լև Սեմյոնովիչ Պոնտրյագին (ռուս.՝ Лев Семёнович Понтрягин, սեպտեմբերի 3, 1908(1908-09-03)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 3, 1988(1988-05-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969

Լև Պոնտրյագին
Лев Понтрягин
Ծնվել էսեպտեմբերի 3, 1908(1908-09-03)[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 3, 1988(1988-05-03)[1] (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[1] և Մոսկվայի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտտեղաբանություն, oscillation theory?, վարիացիոն հաշիվ և կառավարման տեսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1929)[2][1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1935)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3][4]
Գիտական ղեկավարՊավել Ալեքսանդրով
Եղել է գիտական ղեկավարVladimir Boltyansky?[2], Mikhail Postnikov?[2], Revaz Gamkrelidze?[2], Dmitri Anosov?[2], Mikhail Zelikin?[2], Anatoly Butkovsky?, Arcadi Xikrii?[2], Evgeny Mishenko?[2] և Վլադիմիր Ռոխլին
Պարգևներ
 Lev Pontrjagin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

14 տարեկանում դժբախտ պատահարից կորցրել է տեսողությունը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (19291935 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ 1939 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Վ․ Ա․ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տոպոլոգիային, տատանումների տեսությանը, պրոցեսների կառավարման տեսությանը։ Տոպոլոգիայում հայտնաբերել է երկակիության ընդհանուր օրենք, և, դրա հետ կապված, կառուցել անընդհատ խմբերի խարակտերների տեսությունը։ Լև Պոնտրյագինը ստացել է մի շարք արդյունքներ հոմոտոպների տեսության մեջ։ Կառավարման տեսության մեջ Լև Պոնտրյագինը օպտիմալ պրոցեսների մաթեմատիկայի տեսության ստեղծողն է։ Ունի հիմնարար աշխատանքներ դիֆերենցիալ խաղերի տեսության մեջ։ Լև Պոնտրյագին մի շարք ակադեմիաների անդամ (կամ պատվավոր անդամ) է։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Պոնտրյագին» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 377