Ներդրումային պորտֆել
Ներդրումային պորտֆել՝ իրենից ներկայացնում է իրական և ֆինանսական ներդրումային գործիքների հավաքածու, որի նպատակը կազմակերպության ներդրումների կառավարման հիմնական նպատակի իրագործումն է։
ՏեսակներԽմբագրել
Ներդրումային պորտֆելը ներառում է մի քանի առանձին պորտֆելներ, որոնք իրարից տարբերվում են ներդրման օբյեկտով և կառավարման մեթոդով։ Սովորաբար առանձնացվում են այդպիսի 3 պորտֆելներ.
- իրական ներդրումների պորտֆել
- ֆինանսական ներդրումների պորտֆել
- այլ ֆինանսական ներդրումներ
Իրական ներդրումներն ուղղված են կազմակերպության աճին, զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը։ Ֆինանսական և այլ ֆինանսական ներդրումները ուղղված են կազմակերպության եկամտաբերության մակարդակի բարձրացմանը, շուկայում կայուն տեղի հաստատմանը, այլ կազմակերպությունների կառավարման լծակների ձեռքբերմանը։ Ներդրումային եկամտի ձևավորման հիմնական նպատակի առանձնացվում են երկու տիպի ներդրումային պոտֆելներ՝
- եկամտի պորտֆել
- աճի պորտֆել
Տնտեսական ցուցանիշներԽմբագրել
Պորտֆելը բնութագրող հիմնական տնտեսական ցուցանիշներ են դիտարկվում՝
- եկամտաբերություն
- ռիսկեր
Այս երկու ցուցանիշները փոխադարձաբար պայմանավորում են միմյանց, եթե պորտֆելին բնորոշ է բարձր եկամտաբերությունը, ապա այն անշուշտ ուղեկցվում է նաև ռիսկերի բարձր մակարդակով, և ընդհակառակը՝ ցածր ռիսկեր ունեցող պորտֆելը դրա սեփականատիրոջը բերում է համեմատաբար փոքր եկամուտներ։
Սկզբունքներ և առանձնահատկություններԽմբագրել
Ներդրումային պորտֆելի ձևավորման հիմնական սկզբունքներն են.
- կազմակերպության ներդրումային ռազմավարության իրագործումը
- փաստացի ներդրումային ռեսուրսներին համապատասխան պորտֆելի ստեղծումը
- եկամուտների և ռիսկերի ռացիոնալ հարաբերակցության ապահովում
- ռացիոնալ ներդրումային նախագծերի ընտրությունը՝ հիմքում դնելով արդյունավետության չափանիշը
- ներդրումային ռեսուրսների ռացիոնալ բաշխվածության ապահովում
- ներդրումային պորտֆելի արդյունավետության պարբերաբար գնահատում
- ներդրումային պորտֆելի կառավարելիության բարձր մակարդակի ապահովում։
Ձևավորման փուլերԽմբագրել
Փուլերը հինգն են.
- Պորտֆելային ռազմավարության ընտրություն և պորտֆելի տիպի ընտրություն
- Ֆինանսական գործիքների ներդրումային որակների գնահատում
- Ֆինանսական գործիքների ընտրություն և պորտֆելի ձևավորում
- Պորտֆելի օպտիմալացում
- Ներդրումային պորտֆելը բնութագրող հիմնական ցուցանիշների գնահատում
ԳրականությունԽմբագրել
- А.М. Литовских - ФИНАНСОВЫЙ МЕНЕДЖМЕНТ
- Кузнецова Н.В. - Управление рисками։ Учебное пособие
- Յու. Սուվարյան - Մենեջմենթ