Ակտիվ, պասսիվ և ունիվերսալ

Մարդու սեռականության մեջ ակտիվ, պասսիվ և ունիվերսալը (անգլ.՝ Top, Bottom, Versatile) սեռական դիրքեր են սեռական ակտիվության շրջանում, մասնավորապես երկու տղամարդկանց միջև: Ակտիվը սովորաբար անձն է, ով սեռական հարաբերության ժամանակ կատարում է ներհրում, պասսիվը սովորաբար այն անձն է, ով ընդունում է ներհրումը, իսկ ունիվերսալը սովորաբար մասնակցում է այդ գործողություններից երկուսին էլ կամ ունի հակում մասնակցելու։ Այս տերմինները կարող են լինել «Ես» կոնցեպցիայի տարրեր, որոնք նշում են անձնավորության նախընտրությունը, բայց կարող են բնորոշել նաև ավելի լայն սեռական ինքնություններ[1]:

Աջում գտնվող տղամարդը «ակտիվն» է, իսկ ձախում գտնվող տղամարդը՝ «պասսիվը»

ԱկտիվԽմբագրել

 
19-րդ դարի էրոտիկ նկար, որտեղ պատկերվում է Հադրիանոսը Անտինուսի նկատմամբ «ակտիվ» դեր տանելիս: Նկարիչ՝ Էդուար Անրի Ավրիլ։

Ակտիվը (թոփ կամ կրճատ, խոսակցական տարբերակով՝ ակտ) սովորաբար այն անձն է, ով կատարում է ներհրումը սեռական ակտի ժամանակ։ Իրար հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց շրջանում դա հաճախ նշանակում է առնանդամով ներհրում անալ կամ օրալ սեքսի ժամանակ[1]։ Ակտիվը կարող է բնութագրել նաև ավելի լայն անձնային ինքնություն, ինչպես սեռական կամ ռոմանտիկ հարաբերության մեջ իշխող լինելը։ Այնուամենայնիվ, այս պայմանը ակտիվ լինելու պարտադիր տարր չէ։ Գոյություն ունեն մի քանի այլ մերձ տերմիններ ևս։ Միասեռական տղամարդկանց սեռականության ենթատեքստում բացարձակ ակտիվը նա է, ով ակնկալում է կատարել միմիայն ներհրման գործողություն սեռական հարաբերության ժամանակ[2]։ Ունիվերսալ ակտիվը նա է, ով նախընտրում է կատարել ներհրում, սակայն ժամանակ առ ժամանակ կատարում է ներհրումը ընդունողի դերը[3]։

ՊասսիվԽմբագրել

Պասսիվը (բոթըմ կամ կրճատ, խոսակցական տարբերակով՝ պաս) սովորաբար սեռական հարաբերության ժամանակ ներհրումը ընդունող զուգընկերն է։ Սա հաճախ վերաբերվում է տղամարդկանց հետ սեքսով զբաղվող տղամարդկանց, ովքեր ընդունում են հետանցքից ներհրումը անալ սեքսի ժամանակ[1]։ Պասսիվը կարող է բնութագրել ավելի լայն սոցիալական ենթատեքստ, ինչպես ռոմանտիկ կամ սեռական հարաբերության մեջ ենթարկվող լինելը, սակայն այս պայմանը չի վերաբերվում բոլոր պասսիվ դերը նախընտրող անձանց։ Միասեռական տղամարդկանց սեռականության մեջ բացարձակ պասսիվը նա է, ով ակնկալում է կատարել միայն ընդունողի դերը օրալ կամ անալ հարաբերության ժամանակ։ Ունիվերսալ պասսիվը նա է, ով նախընտրում է լինել ընդունողը, բայց ժամանակ առ ժամանակ կատարում է ներհրողի դերը[4]։

ՈւնիվերսալԽմբագրել

Ունիվերսալը (վերսըթայլ կամ կրճատ, խոսակցական տարբերակով՝ ունի, վերս) այն անձն է, ում դուր է գալիս և՛ ներհրողի, և՛ ընդունողի դերը, կամ լինելը և՛ իշխող, և՛ ենթարկվող ու կարող է տատանվել երկու դիրքերի միջև[1][5][6]։ Ունիվերսալությանը չի վերագրվում միայն պենետրատիվ սեքսը, այլ նաև հավասարությունը, ներառյալ հարաբերության մեջ պարտականությունների ու պատասխանատվությունների հավասար բաժանումը[7]։

ԳերակշռությունըԽմբագրել

Երբևէ չի կատարվել որևէ ծավալուն գիտական ուսումնասիրություն, որը կորոշեր թե նույնասեռական և երկսեռական տղամարդկանց քանի տոկոսն է նախընտրում որևէ դեր։ Gay.com կայքի Միացյալ Նահանգներից 55,464 պրոֆիլներից կազմված աղյուսակը ցույց է տվել, որ 26.46%-ը նախըտրել են ակտիվ դերը, մինչդեռ պասսիվ դերը նախընտրել են 31.92%-ը, և 41․62% կազմող ամենամեծ խումբը նախընտրել է ունիվերսալ դերը։[8]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Steven Gregory Underwood (2003)։ Gay men and anal eroticism: tops, bottoms, and versatiles։ Psychology Press։ ISBN 1-56023-375-3։ Վերցված է 2011-12-02 
  2. Gremore Graham (մայիսի 4, 2015)։ «What Do You Do When Your Total Top Boyfriend Refuses To Bottom?»։ Queerty։ Վերցված է հուլիսի 24, 2015 
  3. Versatile Top. Gaylife.about.com (2012-01-01). Retrieved on 2012-01-09.
  4. Versatile Bottom. Gaylife.about.com (2012-01-01). Retrieved on 2012-01-09.
  5. Goodreau SM, Peinado J, Goicochea P, Vergara J, Ojeda N, Casapia M, Ortiz A, Zamalloa V և այլք: (2007)։ «Role versatility among men who have sex with men in urban Peru»։ Journal of Sex Research 44 (3): 233–9։ PMID 17879166։ doi:10.1080/00224490701443676 
  6. "Männer, die sowohl passiven als auch aktiven Analsex praktizieren, nennt man versatile." Georg Pfau, Präventionsmedizin für den Mann, Linz 2009
  7. Jay Karla, Young, Allen (1979)։ The gay report: Lesbians and gay men speak out about sexual experiences and lifestyles։ New York: Summit։ ISBN 0-671-40013-4 
  8. Best states for tops, bottoms, versatiles. Straightacting.com. Retrieved on 2012-01-09.