Դիշա Պատանի (հինդի՝ दिशा पटानी, անգլ.՝ Disha Patani, հունիսի 13, 1992(1992-06-13)[1], Բարելի, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել։

Դիշա Պատանի
անգլ.՝ Disha Patani
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1992(1992-06-13)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԲարելի, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
Commons-logo.svg Disha Patani Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դիշան ծնվել է Ուտար Պրադեշ նահանգի Բարելի քաղաքում, նրա հայրը դեռ այնտեղ է ապրում։

Դերասանուհու կարիերան սկսելուց առաջ նա հասցրել է դառնալ ֆոտոմոդել և մասնակցել որոշ գովազդների, ինչպես նաև «Femina Miss Diva» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը ։

Նրա նորամուտը կայացել է 2015 թվականին Loafer ֆիլմում՝ թուլուգու լեզվով[2]։ Չնայած լեզուն չիմանալով՝ նա դերասանության համար արժանացավ քննադատների գնահատականին։ Ֆիլմը ձախողվեց վաճառքում։

Մեկ տարի անց նա իր դեբյուտը կատարեց Բոլիվուդում՝ M. S. Dhoni: The Untold Story ֆիլմում, որտեղ նա խաղում էր գլխավոր հերոսի նախկին սիրեկանի դերը[3], ֆիլմը հասավ կոմերցիոն հաջողությունների և արժանացավ քննադատների գնահատականին, իսկ դերասանուհին շահեց մի քանի լավագույն դեբյուտային մրցանակներ, այդ թվում Screen Award և Stardust Award:

2017 թվականին կայացավ նրա միջազգային դեբյուտը «Աստծո զրահներ. գանձերի որոնումներ» ֆիլմում՝ Ջեքի Չանի մասնակցությամբ։ Նրա հերոսուհի Աշմիտան Ազգային թանգարանի ինստիտուտի երիտասարդ պրոֆեսոր է, որն օգնում է գլխավոր հերոսին գանձեր գտնել։ Նա նաև մասնակցել է Հնդկաստանում ֆիլմի գովազդային արշավին, որն ինքնին կոմերցիոն հաջողություն է ունեցել[4][5][6]։

2018 թվականին թողարկվեց «Բունտարար 2» ֆիլմը, որտեղ նա խաղում էր իր առաջին լիարժեք դերը Բոլիվուդում և նրա գործընկերը Թայգր Շրոֆն էր[7]։ Չնայած քննադատների բացասական արձագանքներին՝ ֆիլմը տոմսարկղային հաջողություն ուներ։

Ներկայումս Դիշան պատրաստվում է նկարահանվել թամիլական Sangamithra ֆիլմում, որտեղ նա փոխարինելու է Շրութի Հասանին։ Ֆիլմը կլինի նրա դեբյուտը Կոլիվուդում։

Անձնական կյանքըԽմբագրել

Հանդիպում է դերասան Թայգր Շրոֆի հետ[8]։

ՖիլմագրությունըԽմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2015 Loafer Մոունի
2016 M.S.Dhoni: The untold Story Պրիյանկա Դժհա
2017 Աստծո զրահներ. գանձ որոնումներ Kung Fu Yoga Աշմիտա
2018 Բունտարար 2 Baaghi 2 Նեհա
2019 Bharat Ռադհա
2020 Malang
2020 KTina
2020 Radhe
2020 Թափառական Malang

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել