Դինա Սաևա (իսկական անուն. Մադինա Իսրոիլովա, 1999, Դուշանբե, Տաջիկստան), ռուս վիդեոբլոգեր, ՏիկՏոկի ռուսալեզու հատվածի ամենահայտնի էջերից մեկի տերը[1][2][3]։

Դինա Սաևա
տաջ.՝ Мадина Басаева
Ծնվել է1999
ԾննդավայրԴուշանբե, Տաջիկստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր և տիկտոկեր

Կենսագրություն խմբագրել

Դիանան ծնվել է 1999 թվականին Դուշանբեում (Տաջիկստան)՝ Բասաևների կրոնական ընտանիքում։ Հայրը աշխատել է վարորդ, իսկ մայրը՝ խոհարար[1]։ Դինան առաջին երեխան է[1], ավելի ուշ ծնվել են նրա երկու կրտսեր քույրերն ու եղբայրը[4]։ Ընտանիքը հարուստ չի եղել։ Ինչպես պատմում է Դինան, «տանը նույնիսկ սեղան չկար, և երեխաները պարապում էին հատակին»[1]։

2000-ական թվականներից սկսած՝ Դինայի ծնողները տասը տարվա ընթացքում բոլոր փաստաթղթերի պատրաստումից և տարբեր ատյաններ հաճախելուց հետո ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն ու ընտանիքով Տաջիկստանից տեղափոխվել են Ռուսաստան՝ Եկատերինբուրգ[1]։ Ակնկալվում էր, որ Ռուսաստանում երեխաների կյանքի համար պայմանները ավելի լավը կլինեն, բայց պարզվում է ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Բնակարանի տիրուհին, որտեղ Բասաևները սկզբում ապրում էին, ատում էր նրանց և դուրս է անում փողոց։ Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի ու հինգշաբթի օրերին ընտանիքը կարող էր ապրել ակումբում, որտեղ Բասաև հայրը վաստակում էր որպես պահակ։ Ուրբաթից շաբաթ օրերին ակումբը հյուրերի էր ընդունում, այնպես որ հանգստյան օրերին երեխաները մոր հետ շրջում էին IKEA–ով, իսկ գիշերները հանգրվանում էին հարազատների մոտ[1]։

Մի քանի տարի անց Բասաևները կարողացել են գումար հավաքել և հիպոթեքով տուն ձեռք բերել։ 2019 թվականի ամռանը Դինայի հայրը մահացել է, և աղջիկը ստիպված է եղել հոգ տանել ընտանիքի մասին, այդ թվում՝ հիպոթեքի մուծումները անել[1]։

Դինային դպրոցում դուր էր գալիս տոների ժամանակ բեմում հանդես գալ, դպրոցական համերգներում եղել է հաղորդավար[1]։ Բայց ծնողները ցանկանում էին, որ աղջիկը դառնա «լուրջ» մասնագետ, այդ պատճառով էլ նա ընդունվել է Ուրալի ֆինանսա-իրավաբանական քոլեջի իրավաբանական բաժինը[1]։

2015 թվականին Ինստագրամում ստեղծել է մասնակցային հաշիվ, որտեղ սկսել է մասնագիտանալ ձայնի հետ շրթունքների շարժման սինխրոնիզացիայի մեջ։ Առաջին իսկ տարում հավաքել է 40 հազար հետևորդ։ Բլոգի գովազդը որոշակի եկամուտ էր բերում (ամսական 3-6 հազար ռուբլի), բայց դա բավարար չէր, որպեսզի ինքն իրեն ապահովի և օգնի նաև ընտանիքին, այդ պատճառով 16 տարեկանից Դինան քոլեջում սովորելուն զուգահեռ «Մաքդոնալդսում» որպես գանձապահ էր աշխատում՝ օրական չորս ժամ աշխատանքի դիմաց վաստակելով 400 ռուբլի[1][5]։

Երբեմն ինձ ճանաչում էին վառարանի մոտ, լուսանկարում ու ուղարկում լուսանկարը, խոսքերով, որ շատ հաճելի էր ինձ տեսնել։ Օրինակ, գրում էին. «Կարտոֆիլ եմ պատվիրել քո պատճառով»[1]։

«Ինստագրամում» հանրաճանաչությունը նրան ի վերջո բերել է ազգային կոլորիտ[1]։

Ես կիրարկեցի տարբեր ազգությունների՝ ռուսների, դաղստանցիների, տաջիկների իսկական երգերի ներքո տեսահոլովակ նկարելու թրենդը[1]։

(MTV-ի տվյալներով՝ տաջիկական երաժշտության ներքո իր առաջին պարը Դինան նկարահնել է Պերիսկոպ հավելվածում։ Ընդ որում, քանի որ Պերիսկոպը Ռուսաստանում քիչ էր հայտնի, լսարանի հիմնական մասը օտարերկրացիներն էին)[6]։

Դինայի կատարմամաբ պարերը սկսել են տարածվել այնպիսի սոցցանցերում, ինչպիսիք են «ՎԿ»-ն ու «ՅուԹյուբը», որտեղ դրանք ներբեռնել են «Տաջիկը գեղեցիկ է երգում», «Տաջիկը գեղեցիկ է պարում» վերնագրերով[1], և աղջկա հայտնիությունը միանգավից բարձրացել է, ու երկու ամսվա ընթացքում 400 հազար մարդ բաժանորդագրվել է Դինայի Ինստագրամին[1]։

Շուտով նրա հետ կապ է հաստատել Sanremo հարսանյաց սրահը ու նրան հրավիրել Դաղստան, որտեղ բնակվում է Դինայի լսարանի մեծ մասը՝ հարսանեկան զգեստների գովազդում նկարահանվելու համար։ «Ինչու ոչ»,- հիշում է բլոգերը։ Որոշման մասին նա մեկնելուց մեկ օր առաջ տեղեկացրել է մորը։ Ծնողները վախենում էին 17-ամյա աղջկա համար, սակայն վստահում են նրան և հետ չեն պահում։ Որպես հետևանք, այդ նկարահանումները բերել են Դինային մոտ 90 000 ռուբլի։

 — «Королева TikTok: как 20-летняя таджичка заработала миллионы рублей и завоевала миллионы подписчиков в соцсетях» — Forbes, 16 մարտի 2020 թվական

Այդ ուղևորությունից հինգ ամիս անց Դինան թողել է ուսումը քոլեջում և տեղափոխվել մայրաքաղաք։ Սակայն «թռիչքից» հետո հարաբերական անկում է գրանցվել․ բաժանորդների աճը դանդաղել է[1]։

Երբեմն ինձ այցելում էին այն մտքերը, որ Ինստագրամը կարող է «մահանալ», իսկ ես կմնամ առանց դիպլոմի[1]։

2018 թվականին Դինան որոշել է, որ ժամանակն է դադարեցնել կենտրոնանալ միայն Ինստագրամում, և իր կոնտենտի տարածման համար պետք է փորձել այլընտրանքային ձևեր և լրջորեն զբաղվել է դեռահասության շրջանում արդեն շատ տարածված ՏիկՏոկով։

Musical.ly-ում, որը հետագայում բոլորին հայտնի է դարձել ՏիկՏոկ անունով, Դինան գրանցվել էր դեռևս 2016 թվականին, սակայն սկզբում պարզապես դիտում էր ուրիշների տեսանյութերը, հիմնականում՝ ամերիկյան[1]։

ՏիկՏոկում Դինան նկարահանել է տարբեր հոլովակներ․ և՛ հումորային, և՛ սոցիալական, և՛ չելենջներ, արևմտյան երգերի պարային կրկնօրինակումներ, մոնտաժային հնարքներ, խաղացել է ֆիլմերի տեսարաններ[1]։

Ինչպես պատմել է ռուսալեզու Forbes-ը, 2020 թվականի մարտին հրապարակած Դինայի մանրամասն կենսագրության մեջ ասվում է, որ «նրա ժողովրդականության վերելքի խթան է հանդիսացել ծանոթությունը մոսկովյան բլոգերների, հատկապես Ռախիմ Աբրամովի հետ, որը պարբերաբար հայտնվում է նրա հոլովակներում և դրանից հետո Դինայի բաժանորդները դա որակել են որպես սիրավեպ։ Համատեղ հոլովակներում երիտասարդները հաճախ են պատկերել սիրահար զույգի, զվարճացել տեսախցիկի առաջ, ճամփորդել»[1]։

Ես ինձ լիարժեք բլոգեր զգացի, երբ սկսեցի Ռախիմի հետ համատեղ տեսանյութեր նկարահանել[1]։

2019 թվականի ամռանը Դինան հնգամյա պայմանագիր է կնքել ПЦ պրոդյուսերական կենտրոնի հետ, որը որոշել է «զարգացնել ՏիկՏոկը Ռուսաստանում» և սկսել է մասսայական պայմանագրեր ստորագրել տիկտոկերների հետ[1]։

2019 թվականի օգոստոսին հասնելով մոտ չորս միլիոն բաժանորդի՝ դարձել է ՏիկՏոկի ռուսալեզու հատվածի ամենահայտնի տիկտոկերը[1]։

Նույն թվականին աղջիկը նկարահանվել է Եգոր Կրիդի «Love Is» տեսահոլովակում։ Նրանք ծանոթացել են աղջկա ПЦ պրոդյուսերական կենտրոնի շնորհիվ, երգիչը նաև նրա հաճախորդն է։ Այդ ժամանակից ի վեր Կրիդը պարբերաբար հայտնվել է Դինայի ՏիկՏոկում՝ համատեղ հոլովակներով[1]։

2020 թվականի սկզբին Դինան դարձել է Դոլչե և Գաբանա նորաձևության բրենդի նոր դեսպանը[6][7][8][9]։

2020 թվականի հունիսի սկզբին նա լուրերում է հայտնվել այն բանից հետո, երբ անտեսելով Մոսկվայի քաղաքապետի կողմից մինչև հունիսի 14-ը երկարացված ինքնամեկուսացման ռեժիմը, կազմակերպել է «հակակարանտինային» երեկույթ այն կապակցությամբ, որ իր ՏիկՏոկի էջը հասել է 10 միլիոն բաժանորդի և տեսանյութ է տեղադրել իր Ինստագրամում։ Այս երեկույթի հյուրերի թվում էին Դիմա Բիլանը և Կլավա Կոկան[10][11]։

2020 թվականի վերջին Դինան սկսել է իր երաժշտական կարիերան՝ հանրությանը ներկայացնելով իր առաջնաելույթային «Ես քեզ եմ փնտրում» երգը[12][13]։

Ալիքի թեման խմբագրել

ՏիկՏոկ-ալիքում տեսանյութերի թեմաները շատ բազմազան են[14]՝ հումորային, սոցիալական հոլովակներ, չելենջներ, պարեր, մոնտաժային ֆոկուսներ, ֆիլմերից տեսարաններ[1]։

Անձնական կյանք խմբագրել

Մի ժամանակ Սաևային վերագրվում էին Եգոր Կրիդի հետ ռոմատիկ հարաբերությունները, սակայն նա հերքում է դա[14]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Ծանոթագրություններ
2020 «Ես քեզ եմ փնտրում» թվային սինգլ, դեկտեմբերի 4. 2020[13]

Վարկանիշներ խմբագրել

  • ՏիկՏոկի ռուսալեզու հատվածի ամենահայտնի բլոգերը` 1-ին տեղ (2019 թվականի օգոստոսից 2020 թվականի նոյեմբեր)[1][3]
  • Ըստ Ֆորբսի ամենաբարձր վարձատրվող տիկտոկերը՝ 2-րդ տեղ[2]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Առաջադրում Արդյունք Ист.
2020 2020 թվականի տարվա արդյունքները ըստ TNT Music հեռուստաալիքի Տարվա լավագույն տիկտոկեր Առաջադրված 8-րդ տեղ[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 «Королева TikTok: как 20-летняя таджичка заработала миллионы рублей и завоевала миллионы ковлеров в соцсетях». Forbes.ru. 2020 թ․ մարտի 16. Արխիվացված է es.ru/karera-i-svoy-biznes/394775-koroleva-tiktok-kak-20-letnyaya-tadzhichka-zarabotala-milliony-rubley-i օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 «Миллионы 20-летних: рейтинг самых высокооплачиваемых тиктокеров». Forbes.ru. 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 «Больше не №1: Какой блогер обогнал Дину Саеву по подписчикам в TikTok». ELLEGIRL. 2020 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  4. «Дина Саева: ПРАВДА или ЛОЖЬ». Музыка Первого. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. «Топовый тиктокер Дина Саева рассказала, где она работала до популярности - Хиты Дня». RU.TV. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 «Самые популярные тиктокеры в мире и России: ТОП-10». MTV Russia. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «Российский амбассадор Dolce & Gabbana звезда TikTok и Instagram - Мадина Басаева». Женский журнал "ЗОЛОТОЙ". Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. «Неделя моды в Милане: Бьянка Балти, Дэвид Ганди и звезда Tik Tok из России на показе Dolce & Gabbana». СПЛЕТНИК. 2020 թ․ փետրվարի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  9. «Из детского сада — в список Forbes. Как карантин сделал TikTok главной соцсетью и зачем туда пришли Киркоров и Бузова». Super.ru. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. ««Антикарантинная» вечеринка блогерши со звездами попала на видео». Рамблер / MSN News. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
    ««Антикарантинная» вечеринка блогерши со звездами попала на видео». Lenta.ru. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
    «Королева TikTok устроила антикарантинную вечеринку с Димой Биланом». РЕН ТВ. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
    «Блогер закатила антикарантинную вечеринку с участием звезд». РЕН ТВ. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
    «Звезда ТikТok Дина Саева устроила грандиозную вечеринку в честь 10 млн подписчиков в режиме самоизоляции». Super.ru. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
    «Королева TikTok закатила «антикарантинную» вечеринку с Биланом». ASSIETTE.RU. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
    «Королева TikTok закатила «антикарантинную» вечеринку с Биланом». Рамблер/новости. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  11. «Указа мэра Москвы № 21-УМ от 16.03.2020 «О внесении изменения в указ Мэра Москвы от 5 марта 2020 г. № 12-УМ»» (PDF). 2020-03-16/фссуыывфеу=2020-12-20.
  12. «Дина Саева опубликовала сниппет своего первого трека. Он называется «Я ищу тебя»». SRSLY.RU. 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  13. 13,0 13,1 «Альбом «Я ищу тебя - Single» (Dina)». Apple Music. 2020 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. 14,0 14,1 «Тик-Ток наступает: топ самых популярных тиктокеров, список, фото, подробности». TV Mag. 2020 թ․ հուլիսի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  15. «Голосование: Лучший тиктокер 2020». ТНТ MUSIC. 2020 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.