Ռախիմ Աբրամով (ռուս.՝ Рахим Абрамов, մարտի 15, 1998(1998-03-15), Ուզբեկստան), ռուս հիփ հոփ կատարող և տեսաբլոգեր (տիկտոկեր)։ Առավել հայտնի է իր «Fendi» երգով։ Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող տիկտոկերն է[1]։

Ռախիմ Աբրամով
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1998(1998-03-15) (26 տարեկան)
ԾննդավայրՈւզբեկստան
Քաղաքացիություն Ուզբեկստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր և ռեփեր
 Rakhim Abramov Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1998 թվականի մարտի 15-ին, Սիբիրում։ Ունի երկու եղբայր։

Պատանեկության տարիներին զբաղվել է ֆուտբոլով, վոլեյբոլով և բասկետբոլով։ Ուսման համար տեղափոխվել է Չիտա, սակայն նրան չեն ընդունել տեխնիկում։ Ավելի ուշ Ռախիմը գործուղվել է Մոսկվա, ծրագրավորում է սովորել[1][2]։

Կարիերա խմբագրել

Պատմության և կերպարվեստի ուսուցիչները ոգևորել են Ռախիմին ստեղծել սեփական կատակերգական տեսանյութեր, որոնք նա տեղադրել է ցանցում։ Աբրամովը ՅուԹյուբում ստեղծել է ալիք, բայց այն նրան հաջողություն չի բերել։ 2018 թվականին սկսել է կարճ տեսանյութեր տեղադրել Ինստագրամում։ Նույն տարում նա TikTok-ում օգտանուն է բացել, որը նրան հայտնիություն է բերել։

2019 թվականին սկսել է իր առաջին երգերը ձայնագրել, դրանցից ամենահաջողը դարձել էր «Ո՞վ է քեզ ասել» երգը, որը նա ձայնագրել է մի քանի ժամվա ընթացքում։ Երգի պրոդյուսերը եղել է Slava Marlow-ն[3]։

2020 թվականի հուլիսի 17-ին Ռախիմը թողարկել է «Fendi» սինգլը, որը դարձել է ամենահայտնին նրա կարիերայում[4]։

2020 թվականի սեպտեմբերի 25-ին թողարկվել է «Milly Rock» երգը[5]։

2020 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվել է «Fendi» երգի տեսահոլովակը[6]։

Կոնֆլիկտներ խմբագրել

Գանվեստ խմբագրել

2020 թվականի սեպտեմբերին ռուս ռեփեր Գանվեստը թողարկել է «Fendi2» երգը, որն ամբողջությամբ կրկնօրինակվել էր Ռախիմի «Fendi» երգի կրկներգից։ Երգի թողարկումից առաջ Ռուսլանը գրել է. «Կա միայն մեկ բնօրինակ, և դա իմն է»։ Դա դուր չի եկել Ռախիմին, որի արդյունքում նրանց միջև վեճ է ծագել[7]։

T-Fest խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 24-ին Ռախիմը Ինստագրամում հրապարակել է հատված «Milly Rock» երգից։ Երկրպագուները մեղադրել են նրան T-Fest-ի գործիքային մասերից գողանալու համար։ Ավելի ուշ Ռախիմը Ինստագրամ-պատմություն է հրապարակել, որտեղ նա հարցրել է. «Ինչո՞ւ են ինձ գրում, որ ես գողացել եմ քո բիթը, T-Fest»: The Limba-ն պարզաբանել է իրադրությունը, ասելով, որ գործիքավորումը վարձակալվել է[8]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ Որպես գլխավոր կատարող

Թվական Անվանում Ալբոմ
2020 «Միամիտ աղջիկը» Ալբոմից դուրս սինգլներ
«Թվիթեր»
«Ո՞վ է քեզ ասել»
«Ես չեմ ուզում քնել»
«Drug»
«Fendi»
«Milly Rock»
«Rockstar»
(Qontrast-ի հետ միասին)
«Big Money»
2021 «Fendi»
(R3hab & Smokepurpp-ի հետ միասին)
«Beasty»
(TLK-ի հետ միասին)
«Կապույտ Lamborghini»

Մրցանակներ, առաջադրումներ խմբագրել

Թվական Մրցանակ Անվանակարգ Արդյունք Աղբյուր
2020 2020 թվականի արդյունքներն ըստ «ТНТ Music» հեռուստաալիքի տարբերակների Տարվա լավագույն տիկտոկեր Առաջադրված 10-րդ տեղ[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Из вайнеров в рэперы: Рахим Абрамов о раскрутке на TikTok и музыкальной карьере». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Как простой парень из Сибири Рахим Абрамов заработал миллионы в тиктоке и стал музыкантом». GQ Россия. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Кто такой Рахим Абрамов и почему о нем все говорят?». muz-tv.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Рахим Абрамов выпустил свой новый трек «Fendi» | Журнал Cosmopolitan». www-cosmo-ru.cdn.ampproject.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Никита Данилов. «Rakhim выпустил мощный бэнгер «Milly Rock»». POPCAKE (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Самый высокооплачиваемый русскоязычный тиктокер Рахим Абрамов показал новый клип | Канобу». kanobu.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «Ганвест - биография, новости, фото, личная жизнь, музыка, социальные сети». www.mtv.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. «Rakhim сплагиатил бит у T-Fest? - Музыка Первого». www.muz1.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. «Голосование: Лучший тиктокер 2020». ТНТ MUSIC. 2020 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռախիմ Աբրամով» հոդվածին։