Դինա Իսաակովնա Կամինսկայա (ռուս.՝ Ди́на Исаа́ковна Ками́нская, հունվարի 13, 1919(1919-01-13), Դնեպր, Free Territory - հուլիսի 7, 2006(2006-07-07)[1], Falls Church, Վիրջինիա, ԱՄՆ[2]), խորհրդային փաստաբան և իրավապաշտպան, որը հայտնի է 1960-ականների և 1970-ականների սկզբների խորհրդային այլախոհների նկատմամբ դատավարություններին մասնակցությամբ, ինչպես նաև ամերիկյան հուշավիպագիր գրող և մարդու իրավունքների թեմայով հաղորդումների ռադիոհաղորդավար, 1989 թվականից՝ Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ[3]: Իրավագետ Կոնստանտին Սիմիսի կինը, քաղաքագետ Դմիտրի Սայմսի՝ մայրը:

Դինա Կամինսկայա
Soviet dissidents in Munich.jpg
Ծնվել էհունվարի 13, 1919(1919-01-13)
ԾննդավայրԴնեպր, Free Territory
Մահացել էհուլիսի 7, 2006(2006-07-07)[1] (87 տարեկանում)
Մահվան վայրFalls Church, Վիրջինիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունիրավապաշտպան և փաստաբան
ԵրեխաներDimitri Simes?
Dina Kaminskaya Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դինա Կամինսկայան ծնվել է 1919 թվականի հունվարի 13-ին, Եկատերինոսլավում: Նրա ծնողները՝ Իսահակ Էֆիմովիչը և Օլգա Կառլովնա Կամինսկիները, սերում էին աղքատ գավառական հրեա ընտանիքներից: Հայրն ու ավագ քույրը փաստաբաններ էին, ինչն էականորեն ազդել էր Դինայի մասնագիտության ընտրության վրա[2]:

1941 թվականին Դինա Կամինսկայան ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը և աշխատել որպես փաստաբան[2]: Եղել է Մոսկվայի քաղաքային փաստաբանների միության անդամ: Որպես փաստաբան մասնակցել է խորհրդային այլախոհների դատավարություններին, որոնցում նա պաշտպանել է Վլադիմիր Բուկովսկուն (1967 թվականի հունվարի 22-ի ցույցի դեպքը), Յուրի Գալանսկովին («քառյակի դատավարությունը», 1967), Անատոլի Մարչենկոյին (1968), Լարիսա Բոգորազին և Պավել Լիտվինովին («յոթնյակի ցույցի» գործը, 1968 թվականի օգոստոսի 25-ը), Մուստաֆա Ջեմիլևին և Իլյա Գաբային (1969-1970)[2][4]:

«Արդարադատություն, թե՞ բռնություն», «Քառյակի դատավարություն», «Կեսօր», «Տաշքենդյան դատավարություն» գործերով Դինա Կամինսկու պաշտպանական ճառերը ընդգրկվել են ժողովածուի մեջ, և տարածվել «Սամիզդատի» կողմից: 1970 թվականին Մոսկվայի փաստաբանների միության նախագահությունը Կամինսկայայի դեմ հարուցեց կարգապահական վարույթ, որը քննարկվեց շուրջ մեկ տարի: 1971 թվականին, փաստաբանական գործունեության երեսուներորդ տարում, Կամինսկայան ստացավ առաջին տույժը, և այդ օրվանից զրկվեց քաղաքական գործերի պաշտպանությանը մասնակցելու իրավունքից: Նրան չթույլատրվեց մասնակցել Վլադիմիր Բուկովսկու (1971), Սերգեյ Կովալյովի (1975) և Նաթան Շարանսկու (1975) դատավարություններին: Դինա Իսաակովնան այլևս չէր մասնակցում քաղաքական գործընթացներին, բայց մասնագիտական խորհուրդներ էր տալիս նման հարցերի վերաբերյալ: Կամինսկայայի և նրա ամուսնու գործունեությունը դարձավ ԽՍՀՄ ՊԱԿ-ի մարմինների նրանց նկատմամբ հետաքրքրության մեծացման պատճառ[2]:

1973 թվականի հունվարին Դինա Կամինսկայայի և Կոնստանտին Սիմիսի որդին՝ Դմիտրի Սայմսը և նրա կինը արտագաղթեցին Միացյալ Նահանգներ[2]: 1977 թվականին Դինա Կամինսկայան և նրա ամուսինը հարցաքննվեցին ՊԱԿ-ի կողմից և, ձերբակալության սպառնալիքի պատճառով, ստիպված էին արտագաղթել Միացյալ Նահանգներ[2]:

Գտնվելով տարագրության մեջ՝ Դինա Կամինսկայան շարունակում էր իր փաստաբանական գործունեությունը: Նա Մոսկովյան հելսինկյան խմբի անդամ էր, վարում էր «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հաղորդումները, ինչպես նաև գրեց «Փաստաբանի գրառումները» հուշագրությունների գիրքը (1984)[2][5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/07/14/AR2006071401598.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Гульнара Бекирова. Дина Каминская. Судьба адвоката. — Десять лет назад ушла из жизни одна из самых известных советских адвокатов Дина Каминская, автор радио «Свобода». Официальный сайт радио «Свобода» (США) // svoboda.org (8 июля 2016 года)
  3. Каминская Дина Исааковна (1919-2006). Биография. Официальный сайт Московской Хельсинкской группы // mhg.ru
  4. Некролог. 10 июля в Вашингтоне умерла Дина Каминская. Официальный сайт Международного историко-просветительского правозащитного и благотворительного общества «Мемориал» // memo.ru (13 июля 2006 года) (չաշխատող հղում) «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-29-ին։ Վերցված է 2009-10-31 
  5. «Еврейская Украина: 10 фактов о евреях Днепра (бывшего Днепропетровска)»։ Некоммерческий интернет-проект Объединённой еврейской общины Украины // jewishnews.com.ua։ 28 августа 2017 года։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին 

ԳրականությունԽմբագրել