Դինա Էրսիլիա Բոլուարտե Սեգարա (իսպ.՝ Dina Ercilia Boluarte Zegarra, ), պերուացի իրավաբան և քաղաքական գործիչ։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ից Պերուի գործող նախագահը[6]։ Նա առաջին կին պաշտոնյան է այս պաշտոնում[7]։ 2021-2022 թվականներին նա զբաղեցրել է փոխնախագահի, ինչպես նաև Պերուի զարգացման և սոցիալական ինտեգրման նախարարության պաշտոնը։

Դինա Բոլուարտե
իսպ.՝ Dina Ercilia Boluarte Zegarra
Դիմանկար
Ծնվել էմայիսի 31, 1962(1962-05-31)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրChalhuanca, Apurimac Department, Պերու[3]
Քաղաքացիություն Պերու
ԿրթությունUniversity of San Martín de Porres?
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրNational Registry of Identification and Civil Status?[1][4]
Զբաղեցրած պաշտոններVice President of Peru?, Minister of Development and Social Inclusion of Peru? և Պերուի նախագահ
ԿուսակցությունFree Peru?[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Dina Boluarte Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1962 թվականի մայիսի 31-ին Ապուրիմակ շրջանի Չալունակա քաղաքում։ Ավարտել է Սան-Մարտին-դե-Փորես համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրան[8]։

2007 թվականից և նախքան փոխնախահագի ընտրվելը եղել է ՔԿԱԳ օրգանների անալոգային ֆունկցիաներով զբաղվող Նույնականացման և քաղաքացիական վիճակի ազգային ռեգիստրի ծառայող։

Քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականին՝ «Ազատ Պերու» ձախ կուսակցականների կողմից անհաջող առաջդրվելով Սուրկլիո շրջանի քաղաքապետի թեկանծությունում[9]։ 2020 թվականին եղել է «Ազատ Պերու»-ի թեկնածուն պարլամենտական ընտրություններում, սակայն նրա կուսակցությունը Կոնգրեսում չընդգրկվեց, քանի որ չհաղթահարեց տոկոսային շեմը[10]։

2021 թվականին նախագահական ընտրություններում ԴԻնա Բոլուարտեն դարձավ «Ազատ Պերու» կուսակցության կողմից առաջադրվախ փոխնախագահի թեկնածուն Պեդրո Կաստիլյոյի հետ։ Ընտրությունների երկրորդ փուլում նրանց դուետը հաղթանակ տարավ[11][12]։

Պաշտոնապես ստանձնեց փոխնախագահի պաշտոնը 2021 թվականի հուլիսի 28-ին։ Հաջորդ օրը՝ 2021 թվականի հուլիսի 29-ին, նախագահ Կաստիլյոն նրան միաժամանակ նշանակեց զարգացման և սոցիալական ինտեգրման նախարար Գիդո Բելիդոյի ղեկավարությամբ[13]։

2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պետրո Կաստիլյոն հայտարարեց երկրի Կոնգրեսի հեղաշրջման մասին։ Ի պատասխան՝ Կոնգրեսը կողմ քվեարկեց Կաստիլյոյի՝ իշխանությունից հեռացմանը։ Մեքսիկայի դեսպանատանը թաքնվելու ժամանակ նա ձերբակալվեց։ Կառավարությունն անցավ փոխնախագահ Դինա Բոլուարտեին[6]։

Բոլուարտեն իր ճանապարհին հանդիպեց սուր քաղաքական ճգնաժամի, որը հանգեցրեց երկարատև բողոքի ակցիաների, որի հետևանքով մեկ ամսվա ընթացքում զոհվեց մոտ 50 մարդ[14]։ Իսկ բողոքողների շրջանում առաջացավ Բոլուարտեին հեռացնելու և անրտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը[15]։ 2023 թվականի հունվարի 15-ին երկրում 30 օրով արտակարգ դրություն հայտարարվեց[16]։

2024 թվականի մարտի կեսերին La Encerrona պորտալը հայտարարեց, որ նախագահն ունի 14 թանկարժեք ժամացույցների հավաքածու՝ այդ թվում Rolex։ Մարտի 30-ին Դինա Բոլուարտեի տանը և նրա նստավայրում «Ռոլեքսգեյթ» անվանումն ունեցող գործի շրջանակներում անցկացվեցին խուզարկումներ[17]։

Անձնական կյանք

խմբագրել

Դինա Բոլուարտեն Լիմայի շրջանի Սուրկիլոյում։ Լիմայի Ապուրմակ ակումբի նախագահն է[10]։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Բոլուարտե» հոդվածին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://peruvotoinformado.com/2020/dina-ercilia-boluarte-zegarra
  2. https://filtrodecandidatos.org/candidate-profile/06256217
  3. https://panamericana.pe/panorama/politica/319436-dina-boluarte-candidata-vicepresidencia-peru-libre
  4. https://larepublica.pe/politica/2022/04/25/dina-boluarte-renuncia-a-reniec-tras-9-meses-en-el-ejecutivo/
  5. https://larepublica.pe/politica/2022/01/23/dina-boluarte-comite-regional-de-lima-de-peru-libre-expulsa-a-vicepresidenta-por-falta-grave-vladimir-cerron/
  6. 6,0 6,1 After a bungled coup attempt, Peru’s president falls Արխիվացված է Դեկտեմբեր 8, 2022 Wayback Machine-ի միջոցով:, The Economist, Dec 7th 2022
  7. «Дина Болуарте стала первой женщиной – президентом Перу». Ведомости. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «¿Quiénes conforman la plancha presidencial de Pedro Castillo para las Elecciones 2021?». El Popular (իսպաներեն). 2021 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  9. «Dina Boluarte: biografía de la candidata a la vicepresidencia por Perú Libre» (Video). Panamericana Televisión (իսպաներեն). 2021 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  10. 10,0 10,1 «Abogada Dina Boluarte Zegarra precandidata a primera vicepresidencia por el partido Perú Libre». radiotitanka.pe (իսպաներեն). 2020 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
  11. Reuters (2021 թ․ հունիսի 16). «Peru election: socialist Pedro Castillo claims victory ahead of official result». the Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  12. News, A. F. P. (2021 թ․ հունիսի 16). «Peru Nervously Awaits Outcome Nine Days After Presidential Vote». International Business Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  13. «Dina Boluarte jura como ministra de Desarrollo e Inclusión Social». andina.pe (իսպաներեն). Lima. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  14. «В Перу как минимум 48 человек погибли за месяц антиправительственных протестов». Новая газета Европа. 2082 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  15. «Президент Перу заявила о причастности к протестам в республике иностранных провокаторов». TACC. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  16. «Протесты в Перу: объявлено чрезвычайное положение». EADaily (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  17. «В резиденции президента Перу прошли обыски из-за «дела Rolex»». РБК (ռուսերեն). 2024 թ․ մարտի 30. Վերցված է 2024 թ․ ապրիլի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Բոլուարտե» հոդվածին։