Rolex SA, շվեյցարական ժամացույցների ընկերություն, որն արտադրում է ձեռքի ժամացույցներ և աքսեսուարներ։ Ընկերությունը և իր դուստր ընկերություն Montres Tudor SA-ն մշակել են, արտադրել, տարածել և սպասարկել Rolex և Tudor ապրանքանիշերի անվան տակ վաճառվող ժամացույցներ։ Հիմնադրվել է Հանս Վիլսդորֆի և Ալֆրեդ Դեվիսի կողմից 1905 թվականին Անգլիայի Լոնդոն քաղաքում՝ Wilsdorf and Devis անվանումով։ Rolex ընկերությունը 1919 թվականին իր գործունեությունը տեղափոխել է Շվեյցարիայի Ժնև քաղաք։ 2016 թվականին աշխարհի ամենախոշոր ապրանքանիշերի ցանկում «Forbes» ամսագիրը Rolex-ին տվել է 64-րդ տեղը[4]։ Rolex-ը ժամացույցների խոշոր ապրանքանիշ է, որն օրական արտադրում է շուրջ 2000 ժամացույց։

Rolex SA
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ապրանքային նշան
Հիմնադրված է1905[1]
ՀիմնադիրՀանս Վիլսդորֆ
ՎայրԺնև, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
Արդյունաբերությունhorology? և Precision engineering and optical industry?[2]
Աշխատողների թիվ9000 մարդ (2024)[3]
ՍեփականատերFondation Hans Wilsdorf?
Կայքrolex.com(անգլ.)
 Rolex Վիքիպահեստում

Պատմությունը խմբագրել

Ալֆրեդ Դեվիսը և Հանս Վիլսդորֆը հիմնել են Wilsdorf and Devis ընկերությունը, որը վերջնական ստացել է Rolex SA անվանումը 1905 թվականին՝ Անգլիայի Լոնդոն քաղաքում[5]։ Այդ ժամանակ Վիլսդորֆի և Դեվիսի հիմնական առևտրային գործունեությունը եղել է շվեյցարական Hermann Aegler ընկերության ներմուծումը Անգլիա և արտադրել բարձրակարգ ժամացույցի օրինակներ Դեննիսոնի և ուրիշների կողմից։ Այս ձեռքի ժամացույցները վաճառվել էին ոսկերիչներին, ովքեր հետագայում գրել են իրենց անունը ժամացույցի դաշտին։ Wilsdorf and Devis ապրանքանիշի ժամացույցները նշված են եղել որպես «W & D»` ժամացույցի հետևի փականի ներսում։ 1908 թվականին[6] Վիլսդորֆը գրանցել է «Rolex» ապրանքանիշն ու բացել գրասենյակ Շվեյցարիայի Լա-Շո-դե-Ֆոն քաղաքում[5]։ Ընկերության անվանումը՝ Rolex, գրանցվել է 1915 թվականի նոյեմբերի 15-ին։ Մի պատմություն, որը երբեք չի հաստատվել Վիլսդորֆի կողմից, պատմում է այն մասին,որ այդ անունը ծագել է ֆրանսերեն horlogerie բառից, որը նշանակում է «նուրբ ժամացույցի մեխանիզմ»[7] կամ էլ «ժամացույցի կատարելություն»։ Վիլսդորֆն ասել է, որ իր ապրանքանիշի անվանումը հեշտ է արտասանել ցանկացած լեզվով։ Այն հեշտությամբ արտասանվում է շատ լեզուներով և քանի որ բոլոր տառերն ունեն նույն չափը, կարելի է սիմետիկորեն գրել։ Այն նաև կարճ էր և կարող էր տեղավորվել ժամացույցի ճակատային մասում։

Ամենաթանկ «Rolex» ժամացույցը խմբագրել

 
Rolex SA

2017 թվականի հոկտեմբերի 26-ին «Phillips de Pury» աճուրդի տունը մրցանակ է հանձնել աշխարհի ամենաթանկ ժամացույցը՝ «Rolex Daytona»-ն վաճառելու համար։ Ժամացույցը նախկինում պատկանում էր Պոլ Նյումենին։ Ժամացույցը վաճառվել է անծանոթ մարդու՝ 17 752 500 դոլլարով[8]։

Անջրանցիկ ժամացույցներ խմբագրել

«Rolex»-ը երկրորդ ընկերությունն էր, որ ստեղծել էր ձեռքի անջրանցիկ ժամացույց, որը կարող էր դիմակայել մինչև 330 ֆուտ ճնշման[9] : Ժամացույցները դիմացկուն են և փորձառու, դրանք պահում են իրենց գեղեցիկ ձևը նույնիսկ վերելքի ու վայրէջքի ժամանակ։ Դրա մասին է վկայում Ժակ Պիկարի ուղարկած հեռագիրը, որում նշված էր՝ «Ուրախ եմ հաստատել, որ նույնիսկ 11,000 մետր բարձրության վրա ձեր ժամացույցներն այնքան ճշգրիտ են, որքան որ երկրի մակերևույթին»։

Կեղծ «Rolex» խմբագրել

Կեղծ որակով ժամացույցները խիստ տարբերվում են բնօրինակից, մինչդեռ լավ կեղծված օրինակի հայտնվելը անուշադրության դեպքում կարող է չտարբերվել իրականից[10]։

Քննադատություններ խմբագրել

Որոշ հեղինակներ համարում են, որ «Rolex»-ը հանդիսանում է կեղծիքի հիմնական թեմաներից մեկը, սակայն այդ կեղծիքի մեծ մասը վերաբերում է այլ ընկերությունների գովազդային կրկնօրինակներին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 20th Century Press Archives — 1908.
  3. https://www.rolex.com/watchmaking/excellence-in-the-making/geography-of-excellence
  4. «The World's Most Valuable Brands». Forbes. May 2016. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  5. 5,0 5,1 «Rolex story». Fondation de la Haute Horlogerie. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 22-ին.
  6. Giorgia Mondani; Guido Mondani (2015 թ․ հունվարի 1). Rolex Encyclopedia. Guido Mondani Editore e Ass. էջ 7. GGKEY:4RFR3GAHPWA.
  7. Stone, Gene (2006). The Watch. Harry A. Abrams. ISBN 0-8109-3093-5. OCLC 224765439.
  8. Paul Newman's 'Paul Newman' Rolex Daytona Sets World Record, Fetches $17.8 Million
  9. «How to Buy a Watch». gq.com. 2009 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  10. Nicolas Sarkozy friend claims any 50yo without a Rolex is a 'failure' - Telegraph
  11. Спам 2004: подробный аналитический отчет* http://cyber-crimes.ru/statistic/?ID=Spam-2004_detail