Դիմչո Դեբելյանով (բուլղար․՝ Димчо/Динчо Дебелянов, մարտի 28, 1887(1887-03-28)[1][2], Կոպրիվշիտիցա, Սոֆիայի մարզ, Բուլղարիա[3][4][5][…] - հոկտեմբերի 2, 1916(1916-10-02)[2], Monokklisia), բուլղարացի բանաստեղծ և գրող։

Դիմչո Դեբելյանով
Ծննդյան անունբուլղար․՝ Динчо Дебелянов
Ծնվել էմարտի 28, 1887(1887-03-28)[1][2]
ԾննդավայրԿոպրիվշիտիցա, Սոֆիայի մարզ, Բուլղարիա[3][4][5][…]
Վախճանվել էհոկտեմբերի 2, 1916(1916-10-02)[2] (29 տարեկան)
Վախճանի վայրMonokklisia
ԳերեզմանSaint Theotokos church, Koprivshtitsa
Մասնագիտությունբանաստեղծ, սպա, գրող և թարգմանիչ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ժանրերլիրիկա
 Dimcho Debelyanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դիմչո Դեբելյանովը ծնվել է 1887 թվականի մարտի 28-ին Կոպրիվշտիցայում, Բուլղարիայի իշխանություն՝ Վելյա Դեբելյանովի և Ցանա Իլիևա-Ստայչինայի տանը։ Նա եղել է ընտանիքի վերջին, վեցերորդ երեխան։ Գրողը անունն ստացել է իր պապիկ Դինչո Դեբելյանի պատվին։ 1896 թվականին, հոր մահից հետո, ընտանիքը տեղափոխվել է ավագ տղա Իվանի մոտ, որը ապրում էր Պլովդիվում։ Այնտեղ Դինչոն սովորում էր Դեղին ուսումնարանում, իսկ հետո տղամարդկանց գիմնազիայում (արդյունքում նրան անվանել են Կյուրեղի և Մեթոդիոսի անուններով), որտեղ է գրել է իր առաջին բանաստեղծությունները և այրել։

1904 թվականին Դեբելյանովները վերաբնակվել են Սոֆիա։ 1906 թվականին Դիմչոն մայրաքաղաքում ավարտել է գիմնազիան։ Այդ ժամանակ ամսագրում առաջին անգամ հրապարակվել են բանաստեղծի «Երբ շաղկում է բալենին», «Նա, ով խաղաղ գիշերում է» և այլ ստեղծագործություններ։ Երիտասարդ Դիմչոն սկզբնապես նմանակում էր Պենչո Սլավեյկովի, իսկ արդյունքում Պեյո Յավորովի ստեղծագործությունը։

1907 թվականի Դեբելյանովը համագործակցում է «Բուլղարական հավաքածու», «Ժամանակակից», «Նոր ճանապարհ» և այլ ամսագրերի հետ։ Հումորային հրատարակչություններում նա հրատարակում է ստեղծագործությունները իր Ազ, Ամեր, Տաֆտ և Սուբալտյոր ծածկանունների ներքո։ 1907 թվականի աշնանը նա ընդունվում է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իսկ հաջորդ տարի տեղափոխվում է պատմա-բանասիրական ֆակուլտետ, բայց սովորում է միայն երկու տարի։

Դեբելյանովը սովորում էր ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն, թարգմանում էր Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի և Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունը։ Վեց տարիների ընթացքում մեկ աշխատանքից տեղափոխվում է մյուսը՝ ոչ մի տեղ մնալու հնարավորություն չունենալով։ Հիմնականում աշխատում էր օդերևութաբանական կայանում և որպես լրագրող տարբեր հրատարակչություններում։ 1910 թվականին Դմիտրի Պոդվիրաչևի հետ նա կազմել է բուլղարական պոեզիայի առաջին անթոլոգիան։

 
Դեբելյանովը (ձախից) նկարիչ Գեոորգի Մաշևիի հետ, 1911 թվական:

1912 թվականի հոկտեմբերի վերջին Դեբելյանովին կանչել են ծառայության։ Նա հայտնվել է 22-րդ հետևակային գնդում և Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ եղել է շարքային զինվորական։ 1913 թվականի սեպտեմբերից նա սովորել է զորամասի սպաների դպրոցումև դարձել է փոխտեղակալ։ 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, նա հեռացել է բանակից և սկսել է աշխատել որպես գրասենյակային ծառայող։

1916 թվականի հունվարի 29-ին նա որպես կամավոր գնացել է մակեդոնական ճակատ, որտեղ մնացել է մոտավորապես ութ ամիս։ Այդ ժամանակ նա գրում էր բանաստեղծությունների ոչ մեծ շարք, որոնք ճակատից նամակներով ուղարկում էր իր ընկերներին։ Մինչ օրս Բուլղարիայում այդ բանաստեղծությունները պատերազմի ժամանակ ստեղծվածների միջև լավագույնն են։ Դրանք նշանակում էին ոչ միայն Դեբելյանովի ստեղծագործության շրջադարձ, այլ նաև բուլղարական պոեզիայում նոր ուղղության սկիզբ։ Սեպտեմբերի 30-ի գիշերը վաշտը, որը նա ղեկավարում էր, անգլիացների հետ մենամարտի մեջ է մտել, իսկ հոկտեմբերի 2-ին Դիմչո Դեբելյանով Գոռնո Կարաջովո (այժմ՝ Սիդիրոկաստրո) քաղաքի մերձակայքում մարտի ժամանակ մահացել է։ Հաջորդ օրը նա հուղարկավորվել է Վալովիշտի (այժմ՝ Դեմիր Հիսար) բուլղարական եկեղեցու բակում։ 1931 թվականին «Կենդանի խոսք» գրական խմբակի նախաձեռնությամբ Դեբելյանովի աճյունը տեղափոխվել է հայրենի քաղաք։

Կոպրիվշտիցեում բանաստեղծի հայրենի տունը վերանորոգվել է, իսկ 1958 թվականին այնտեղ բացվել է տուն-թանգարան։ Գերեզմանի վրա 1934 թվականից կանգնած է «Մայր» արձանը (հեղինակ՝ Իվան Լազարով)[6], իսկ այժմ՝ նրա ընդօրինակը։ Բնօրինակը կանգնեցված է թանգարանի բակում։

Դիմչո Դեբելյանովը անունով կոչվել է Ռոբերտի կղզու հրվանդանը (Հարավային Շետլանդյան կղզիներ, Անտարկտիկա)[7]։

Ստեղծագործություն խմբագրել

Դեբելյանովի մահից հետո ընկերները հրատարակել են նրա ստեղծագործությունները երկհատորյակը նամակների հետ միասին։ Հետպատերազման Բուլղարիայում այդ բանաստեղծությունները շատ հայտնի էին։ Սիմվոլիզմի հոգով համակված նրանք առավելապես կենտրոնացած էին մահի և հուսահատության թեմայի վրա։

Մատենագրություն խմբագրել

 
«Մայր» արձանը, որը Դիմչո Դեբելյանովի գերեզմանում նախկին տապանաքար էր:

Բանաստեղծությունների հավաքածուներ խմբագրել

  • Посвещение - «Ձոն»
  • Копнежи - «Ցանկություն»
  • Замиращи звуци - «Մարող ձայներ»
  • Станси - «Ոտանավորներ»
  • През април - «Ապրիլի միջով»
  • Спомени - «Հիշողություններ»
  • Под тъмни небеса - «Մութ ամպերի տակ»
  • Под сурдинка - «Մեղմոցի տակ»
  • Ранни стихотворения - «Վաղ ոտանավորներ»

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • Легенда за разблудната царкиня - «Առասպել մոլորված թագուհու մասին»
  • Хумор и сатира - «Հումոր և ծաղր»
  • Проза - «Արձակ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Дебелянов Димчо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 http://www.best-places-bulgaria.com/koprivshtitsa-the-route-to-follow/
  5. 5,0 5,1 5,2 http://visit.guide-bulgaria.com/a/183/dimcho_debelyanov_house-museum.htm
  6. Славимир Генчев (2007 թ․ մարտի 7). «Ще искаме паметна плоча за Димчо Дебелянов в Гърция». Отблясъци (բուլղարերեն). Газета «Сега». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  7. Справочник на българските географски имена в Антарктика (Bulgarian Antarctic Gazetteer)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմչո Դեբելյանով» հոդվածին։