Դիմիտր Դոբրովիչ (հուն․՝ Δημήτριος Δομβριάδης), (բուլղար․՝ Димитър Георгиев Добрович 1816[1], Սլիվեն, Բուլղարիա - մարտի 2, 1905(1905-03-02), Սլիվեն, Բուլղարիա), բուլղարական ծագումով հույն նկարիչ։ Հունական գեղանկարչության Մյունխենյան դպրոցի ներկայացուցիչ։ Որոշ բուլղարական աղբյուրներ Դոբրովիչին ներկայացնում են որպես գեղանկարչական ակադեմիական կրթություն ունեցող առաջին բուլղար նկարիչը[2]։

Դիմիտր Դոբրովիչ
Ծնվել է1816[1]
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիա
Վախճանվել էմարտի 2, 1905(1905-03-02)
Մահվան վայրՍլիվեն, Բուլղարիա
Քաղաքացիություն Հունաստան և  Բուլղարիա
ԿրթությունԱթենքի գեղարվեստի դպրոց և Սուրբ Ղուկասի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
 Dimitar Dobrovich Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Դոբրովիչը ծնվել է 1816 թվականին Սլիվեն քաղաքում, Օսմանյան կայսրություն, սառցավաճառի և հարուստ անասնապահի դստեր ընտանիքում։ 1830 թվականին Դիմիտրին պապիկի հետ մեկնում է Վալախիա, բնակվում Պլոեշտիում, Բրաիլեում[3]։

1834-1837 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի «Ազգերի մեծ դպրոցում», որն ավարտելուց հետո մեկնել է Հունաստանի թագավորություն, ընդունվել Աթենքի գեղարվեստի դպրոց, որտեղ 1844-1848 թվականներին սովորել է Ֆիլիպոս և Գեորգիս Մարգարիտիսների մոտ։ 1846 թվականին, դեռևս ուսանող տարիքում պարգևատրվել է։ Իր ստեղծագործությունները, մասնավորապես՝ դիմանկարները, ստորագրել է Դիմիտրոս Դոմբրիադիս (հուն․՝ Δημήτριος Δομβριάδης), որն ըստ բուլղարական աղբյուրների Դիմիտրի Դոբրովիչ անվան հելլենական ձևն է։ 1851 թվականին ստացել է հունական թագավոր Օտոն I երկամյա կրթաթոշակ և այլ հույն երիտասարդ նկարիչների հետ մեկնել է ուսանելու Հռոմի գեղարվեստի ակադեմիայում[4]։ Հունաստանի ազգային պատկերասրահի կողմից ներկայացված ամսաթվերը կասկածի տակ են դնում բուլղարական թերթի հրապարակած 1848-1849 թվականներին նկարչի իտալական հեղափոխության մասնակցության մասին փաստը[3]։ 1853 թվականին նկարիչը Հռոմում ավարտել է կրթությունը, 1875 թվականին իր ստեղծագործություններով մասնակցել է համահունական «Օլիմպիա» ցուցահանդեսին։ Ըստ բուլղարական աղբյուրների նկարիչը Սլիվեն է վերադարձել 77 տարեկան հասակում, 1893 թվականին, երբ քաղաքը եղել է բուլղարական իշխանության ներքո։ Մահացել է Սլիվենում 1905 թվականին[2]։

Ստեղծագործություներ Խմբագրել

Աթենքում աշխատելու առաջին շրջանում նկարիչն ստեղծել է սրբապատկերներ հունական ուղղափառ եկեղեցու համար, սակայն շուտով որդեգրել է գեղանկարչության աշխարհիկ պատկերագրումը[2]։

Հունական շրջանի պահպանված աշխատանքներից են՝

  • Հույն եպիսկոպոսի դիմանկարը (1842-1843 թթ.)
  • Իտալացի նկարիչ Raffaello Ceccoli-ի կնոջ դիմանկարը (1842-1847 թթ., Բուլղարիայի ազգային պատկերասրահ)
  • Աղջկա դիմանկար (մոտ. 1850 թ., Բուլղարիայի ազգային պատկերասրահ)
  • Հունական եկեղեցական գրող Եվգենիա Բուլգարիսի դիմանկարը

Հիշատակ Խմբագրել

Սլիվենի համայնքային պատկերասրահը կրում է նկարչի անունը։ Բացի Բուլղարիայի ազգային պատկերասրահից, Դիմիտր Դոբրովիչի ստեղծագործություններից գտնվում են նաև Աթենքի ազգային պատկերասրահում[2]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 «ДОБРОВИЧ Димитър Георгиев (1816-1905)»։ Българска енциклопедия А-Я (Bulgarian)։ БАН, Труд, Сирма։ 2002։ ISBN 954-8104-08-3։ OCLC 163361648 
  3. 3,0 3,1 Симитчиев Борис Д. (2005-09-20)։ «Димитър Добрович - Пехливанов» (Bulgarian)։ Сливенско дело։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-07-ին։ Վերցված է 2009-08-30 
  4. «National gallery»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-17-ին։ Վերցված է 2015-11-25 

Աղբյուրներ Խմբագրել

  • Μαρίνος Καλλιγάς, Ζωγραφική, γλυπτική, χαρακτική, Ιστορία του Ελληνικού Έθνους, Εκδοτική Αθηνών, τομ. ΙΓ (1977),σελ.535