Դիմիտրիս Գլինոս ( հուն․՝ Δημήτρης Γληνός, օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1882, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 26, 1943(1943-12-26)[1], Աթենք, Հունաստան), հույն մանկավարժ, փիլիսոփա և քաղաքական գործիչ[2]։

Դիմիտրիս Գլինոս
հուն․՝ Δημήτρης Γληνός
Ծնվել էօգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1882 Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1943(1943-12-26)[1] (61 տարեկան) Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԴավանանքՀունական ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դաստիարակ և գրող
Պաշտոն(ներ)Հունաստանի խորհրդարանի անդամ
ԱնդամակցությունԷԱՄ
Ալմա մատերԱթենքի համալսարան, Ենայի համալսարան, Լայպցիգի համալսարան և Evangelical School of Smyrna?
Տիրապետում է լեզուներիննոր հունարեն
ԿուսակցությունAll People Front? և Հունաստանի կոմունիստական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Գլինոսը ծնվել է Զմյուռնիայում, Ալեքսանդրոս Գլինոսի տասներկու երեխաներից ավագն է։ Զմյուռնիայի Ավետարանական դպրոցն ավարտելուց հետո 1899 թվականին մեկնել է Աթենք և ընդունվել է Աթենքի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Ավարտել է 1905 թվականին և անցել փիլիսոփայություն, մանկավարժություն և փորձարարական հոգեբանություն Գերմանիայում Յենայի համալսարանում (1908-1909 թվականներին Ռուդոլֆ Էուկենի ղեկավարությամբ) և Լայպցիգի համալսարանում (1909-1911 թվականներին Վիլհելմ Վունդտի ղեկավարությամբ)։ Գերմանիայում ծանոթացել է Գեորգիոս Սկլիրոսի հետ[3], որը Գլինոսին ծանոթացրել է սոցիալիստական գաղափարախոսության հետ և վճռորոշ ազդեցություն է ունեցել նրա հետագա կարիերայի վրա։

Ամուսնացել է Աննա Քրոնիի հետ 1908 թվականի սեպտեմբերին։

Հունաստան վերադառնալուն պես 1913 թվականին կառավարությանն է ներկայացրել կրթական բարեփոխումների առաջարկ։ Նա առաջարկել է ներմուծել և փոփոխություններ կատարել՝

  • Ուսուցման լեզուն (օգտագործելով խոսակցական դեմոկրատական հունարենը հնաոճ կաթարևուսայի փոխարեն)։ Գլինոսն առաջարկել է նույնիսկ օգտագործել լատինատառ այբուբենը հունարենի փոխարեն, տոնիկ պատճառներով։
  • Դպրոցական համակարգի կառուցվածքը (տարրական դպրոցը երկարացնել 4-ից 6 տարի)
  • Կրթական բովանդակություն (ավելի քիչ ֆորմալիզմ, ավելի մեծ շեշտադրում գիտության վրա)
  • Ուսումնական մեթոդներ (դասընթացների և նյութերի թարմացում)
  • Ուսուցիչների վերապատրաստում
  • Աղջիկների կրթություն
     
    Գլինոսի «Ի՞նչ է ազգային-ազատագրական ճակատը և ի՞նչ է ուզում» գրքույկը, 1944 թվական։

Գլինոսը դարձել է կրթության նախարարության գլխավոր քարտուղար 1917 թվականին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի օրոք և սկսել է կատարել առաջարկվող բարեփոխումները։ Նրա ջանքերը դադարեցվել են և նրա բարեփոխումները չեղարկվել են, երբ Վենիզելոսը կորցրել է իշխանությունը 1920 թվականին և Գլինոսը սկսել է հրատարակել «Ա. Գաբրիել, ուսուցիչ» կեղծանունով։ Նա վերահաստատել է բարեփոխումները այն բանից հետո, երբ Վենիզելոսը վերականգնեց իշխանությունը 1922 թվականին, բայց կրկին թուլացավ, երբ Թեոդոր Պանգալոսը վերցրեց իշխանությունը 1925 թվականին։ 1930 թվականին սկսել է իր ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մեջ՝ 1936 թվականի ընտրություններում ընտրվելով Հունաստանի կոմունիստական կուսակցության պատգամավոր։ Մետաքսասի վարչակարգի հաստատումից հետո բազմաթիվ այլ կոմունիստների և այլ քաղաքական այլախոհների հետ ուղարկվել է ներքին աքսորի՝ Ագիոս Էֆստրատիոս կղզի։ Հունաստանի առանցքի օկուպացիայի ժամանակ Գլինոսը ակտիվորեն ներգրավվել թ Կոմունիստների գլխավորած Ազգային ազատագրական ճակատի (ԱԱՃ) հիմնադրմանը և 1942 թվականի սեպտեմբերին գրել է նրա քաղաքական մանիֆեստը՝ «Ի՞նչ է Ազգային ազատագրական ճակատը և ինչ է ուզում»։ Միաժամանակ 1942 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՔԿԿ քաղբյուրոյի անդամ, որի շարքերում եղել է 1935 թվականից։ Գլինոսը մահացել է 1943 թվականի Սուրբ Ծննդյան ժամանակ, վիրահատությունից հետո և մինչ պատրաստվում էր տեղափոխվել Ազատ Հունաստան՝ մասնակցելու « Լեռնային կառավարության» հիմնադրմանը և, հնարավոր է, ստանձնելու նրա նախագահի պաշտոնը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. George D. Boubous, «Glinos, Dimitris», (in Greek) article in the Encyclopaedia of the Greek Press, vol.1, National Hellenic Research Foundation: Athens 2008.
  3. For an extensive discussion of Skliros' views, see (in Greek) George D. Boubous, «Neo-Hellenic Society in Early Greek Marxist Analysis: G. Skliros - G. Kordatos (1907-1930)», unpubl. PhD Diss., Panteion University: Athens, 1996.
  4. «Βιογραφία του Δημήτρη Γληνού και βασική βιβλιογραφία».