Դիակ, դի, բժշկական և իրավաբանական կիրառությամբ՝ մարդու մահացած մարմին[1][2]։

Բժիշկ Նիկոլայ Տյուլպի անադտոմիայի դասը, Ռեբրանտ։ Նկարում պատկերված է 1632 թվականին տեղի ունեցած անատոմիայի դասը՝ Ամստերդամում։

Մարմնի քայքայումը խմբագրել

 
Հնդկացիների կողմից սպանված ամերիկացի զինվորականի խոշտանգված դին (1867)

Մարդու մարմնի քայքայվածության աստիճանի ուսումնասիրությունը օգնում է բացահայտել, թե որքան ժամանակ է մարդը մահացած եղել։

Քայքայման աստիճանները խմբագրել

Ավտոլիզը քայքայման առաջին աստիճանն է, որի առավել տարածված անվանումը՝ ինքնամարսումն է։ Այս փուլի ընթացքում մարմնի բջիջներն ոչնչանում են սեփական մարսողական ֆերմենտների ազդեցությամբ։ Ավտոլիզի արդյունքում առաջանում է հեղուկ, որը կուտակվում է մաշկի շերտերի միջև, սրա պատճառով մաշկն սկսում է առանձնանալ։ Այս փուլի ժամանակ շրջապատի ճանճերը կարող են ձվադրել մարմնի անցքերում՝ աչքերում, քթանցքներում, բերանում, ականջներում, բաց վերքերում և այլն։ Առաջացած թրթուրները սկսում են սնվել մարմնով։

Քայքայման երկրորդ աստիճանը մարմնի փքվելն է։ Աղիների բակտերիաները սկսում են քայքայել մարմնի հյուսվածքները, առաջացած գազը կուտակվում է բարակ աղիներում, որն առաջացնում է փքում։ Այս պրոցեսը տեղի է ունենում որովայնի խոռոչում, հաճախ՝ բերանում և սեռական օրգաններում։ Լեզուն կարող է կուլ գնալ, որը տեղի է ունենում քայքայման երկրորդ շաբաթում։

Վերջին և ամենաերկար փուլը փտումն է։ Փտման ընթացքում սկսում են քայքայվել մարմնի մեծ օրգանները, հյուսվածքները հեղուկանում են։ Մարսողական օրգանները, գլխուղեղը և թոքերը առաջինն են քայքայվում։ Նորմալ պայմաններում, երեք շաբաթ անց օրգանները հնարավոր չէ տարբերակել։ Մկաններով կարող են սնվել բակտերիաները կամ կենդանիները։ Սովորաբար մի քանի տարի անց, մարմնից մնում է միայն կմախքը։

Պատմություն խմբագրել

Հույն փիլիսոփա Հերոֆիլուսը, անատոմիայի հայրը, ապրել է մ. թ. ա. 300 թվականին Ալեքսանդրիայում։ Նա առաջինն էր, ով կատարել է մարդու մարմնի հերձում։

Հանցագործների դիահերձման ավանդույթը ձևավորվել է 18-19-րդ դարերում՝ Շոտլանդիայում և Անգլիայում։ Այդ ժամանակ քրիստոնյաների մեծ մասը հավատում էր, որ մեռածները կարող են հարություն առնել։ Քանի որ, ըստ նրանց, դիահերձված մարմնի հոգին չէր կարող դրախտ գնալ, նրանք խուսափում էին դիակը հանձնել գիտությանը։ Այն հանցագործները, ովքեր դիահերձվել են, եղել են գիտության համար օգտագործված առաջին դիակները։

Վերջին 200 տարվա ընթացքում դիակների պահպանումը ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Սկզբնապես, դիակներն օգտագործվում էին անմիջապես, քանի որ նրանց պահպանման ոչ մի մեթոդ մշակված չէր և սկսում էր արագորեն քայքայվել։ Գլուտարալդեհիդը առաջին քիմիական միացությունն էր որ օգտագործվեց մարմնի և օրգանների պահպանման համար, չնայած որ, այն թողնում էր դեղին հետք հյուսվածքների վրա և խանգարում գիտական հետազոտություններին։

Այժմ օգտագործվող քիմիական միացությունը ֆորմալդեհիդն է։ Այն անգույն լուծույթ է, որը պահպանում է հյուսվածքը նույնությամբ շատ երկար ժամանակամիջոցում։

Դիակի գողություն խմբագրել

Անատոմիայի դպրոցները սկսել են գերեզմաններից գողանալ դիակները, քանի որ ժամանակի ընթացքում քչացել են մահվան դապարտված հանցագործները։ Դիակ գողացողները սովորական գողեր էին, նրանց սովորաբար ուղեկցում էին հայտնի անատոմ հրահանգիչներ։ Թոմաս Սևելը, ով երեք ամերիկյան նախագահների անձնական բժիշկն էր 1818 թվականին դատապարտվել է դիակներ գողանալու համար։ Վիլյամ Հարվեյը, ով հայտնաբերել է արյունաշրջանառության համակարգը, ուսումնասիրել է իր ընտանիքի անդամների դիակները։ 1828 թվականին անատոմները վճարում էին դիակները փորելու համար։

Զմռսում խմբագրել

 
Զմռսման ժամանակ օգտագործվող հատուկ քիմիկատներ։

Երբ դիակը թաղվում է, այն սկսում է քայքայվել անաերոբ բակտերիաների միջոցով։ Շատ երկրներում, դիակները մինչև թաղվելը զմռսվում էին։ Զմռսողը զարկերակի միջոցով հատուկ քիմիական նյութեր էր ներմղում դիակի մեջ, որը հյուսվածքների ջրազրկումը վերացնում էր և նվազեցնում քայքայումը։ Զմռսման միջոցով դիակները հնարավոր էր լինում պահպանել միայն ժամանակավոր՝ մի քանի տարով։

Մումիֆիկացում խմբագրել

Դիակների պահպանումը չորացման միջոցով հայտնի է եղել Պերուի, Մեքսիկայի, Կանարյան կղզիների հին բնակիչներին։ Մումիաները քայքայումից արհեստականորեն պահպանած դիակներն են։ Այս երևույթը շատ ժողովուրդների մոտ կապված է եղել հանդերձյալ կյանքի և հոգու անմահության վերաբերյալ պատկերացումների հետ։ Մարդկանց և սուրբ կենդանիների դիակների զմռսումը լայնորեն կիրառվել է Հին Եգիպտոսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 1 (խմբ. Գ. Բ. Ջահուկյան), Երևան, ««Հայաստան» Հրատարակչություն», 1976, էջ 295 — 950 էջ։
  2. New Oxford Dictionary of English, 1999. cadaver Medicine: or poetic/literary: a corpse.

Գրականություն խմբագրել

  • Jones, D. Gareth (2000). Speaking for the Dead: Cadavers in Biology and Medicine. Aldershot: Ashgate. ISBN 0-7546-2073-5.
  • Roach, Mary (2003). Stiff: The Curious Lives Of Human Cadavers. New York, NY: W.W. Norton and Company Inc.
  • Shultz, Suzanne (1992). Body Snatching The Robbing of Graves for the Education of Physicians. Jefferson, North Carolina: McFarland & Company Inc.
  • Wright-St. Clair, R.E. (February 1961). «Murder For Anatomy». New Zealand Medical Journal. 60: 64–69.