Դերենիկ Մարության

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։

Դերենիկ Արամի Մարության (1922, Ծաղկունք, Նոր Բայազետի գավառ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Դերենիկ Մարության
Ծնվել է1922
ԾննդավայրԾաղկունք, Նոր Բայազետի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1956)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Դերենիկ Մարությանը ծնվել է 1922 թվականին, Սևանի շրջանի, Ծաղկունք գյուղում։ Ավարտել է Սևանի շրջանի Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը[1]։

1941 թվականին, երբ սկսվել է Հայրենական պատերազմը, Մարությանը կամավոր մեկնել է գործող բանակ։ 1941 թվականի դեկտեմբերին Մարությանը 89-րդ հայկական դիվիզիայի 400-րդ գնդի կազմում մասնակցել է Մալգոբեկի, Գրոզնու ուղղությամբ ծավալված մարտերին, որտեղ վիրավորվել է։ Բուժվելուց հետո ուղարկվել է Տուապսե-Գելենջիկի ուղղությամբ գործող փառապանծ 18-րդ բանակը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Մարտերից մեկում կրկին վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, որի կազմում մասնակցել է Թամանի թերակղզու, Կերչի և Սևաստոպոլի ազատագրման մարտերին։ Պահեստի կապիտան Մարությանը փողոցային մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է և զորացրվել, որպես Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ[1]։

Բանակից զորացրվելուց հետո Մարությանը վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1956 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և անցել մանկավարժական աշխատանքի։ Եղել է «Արևիկ» պիոներական առողջարանի դպրոցի տնօրեն։ Մարտական և աշխատանքային ծառայությունների համար Մարությանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մեդալներով, արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի[1]։

Պարգևներ

խմբագրել
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ

խմբագրել