Դեստրոուկ (անգլ.՝ Deathstroke), նույն ինքը` Սլեյդ Ջոզեֆ Ուիլսոն (Slade Joseph Wilson)` DC Comics հրատարակչության հնարված կերպար, սուպերչարագործ, երբեմն էլ հակահերոս։ Ստեղծվել է սցենարիստ Մարվ Վոլյֆմանի և նկարիչ Ջորջ Պերեսոնի կողմից, որպես վարձկան և մարդասպան, առաջին անգամ հայտնվելով The New Teen Titans կոմիքսի առաջին թողարկման երկրորդ հատորում` 1980 թվականին[1]։

Դեստրոուկ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
ԴեբյուտNew Teen Titans (հատոր 1) № 2 (դեկտեմբեր, 1980 թիվ)
ՀեղինակՄարվ Վոլֆմանը, Ջորջ Պերես
Դերակատար / ՁայնՄանու Բեննեթ, Ջո Մանգանելո, Ռոն Փերլման, Մարկ Ռոլստոն, Ուիլ Արնետ, J. G. Hertzler?, Մայքլ Հոգան, Միգել Ֆերեր և Էսայ Մորելաս
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էBatman: Arkham Origins, Պատանի տիտաններ, առաջ, Պատանի տիտաններ (մուլտսերիալ), Injustice: Gods Among Us?, Batman: Arkham Knight, Նետ, Beware the Batman?, Արդարության լիգա, Young Justice: Invasion?, Սմոլվիլի գաղտնիքը, Արդարության լիգա։ Ճգնաժամ երկու աշխարհներում, Lego DC Comics Super Heroes: Justice League vs. Bizarro League?, Lego DC Comics Super Heroes: Justice League: Attack of the Legion of Doom?, Lego DC Comics Super Heroes: Justice League: Gotham City Breakout?, Batman Ninja?, Արդարության Լիգա. Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս, Բեթմենի որդին և Teen Titans: The Judas Contract?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումՆեյտրալ
Ի ծնե անունանգլ.՝ Slade Wilson
Տեսակկոմիքսների կերպար, Մետամարդ, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար, կինոհերոս և համակարգչային խաղի կերպար
Մազերի գույնՍպիտակ
Աչքերի գույնԵրկնագույն
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքզինվոր, վարձկան, գլուխների որսորդ, մարդասպան, հորինված Նինջա, մարտարվեստի վարպետ և թրավոր
ԵրեխաներJericho?, Rose Wilson? և Grant Wilson?
Թիմեր և կազմակերպություններ
ԱՄՆ բանակ, Անարդարության Լիգա, Ինքնասպանների ջոկատ, Սուպերչարագործների գաղտնի հասարակություն, Տիտաններ.Արևելք, H.I.V.E., Շախ և մատ Թիմ 7, Մարդասպանների լիգա
Թշնամիներ
Բեթմեն, Կանաչ նետ
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ, գերմարդկային արագություն, ինքնաբուժում, գերմարդկային դիմացկություն, գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ, գերմարդկային զգայարաններ, գերմարդկային երկարակեցություն և գերմարդկային դիմադրողականություն
Կայք
dccomics.com/characters/deathstroke(անգլ.)

Հրապարակումների պատմություն խմբագրել

Դեստրոուկը առաջին անգամ հայտնվել է 1980-ական թվականներին, New Teen Titans առաջին թողարկման երկրորդ հատորում։ Ի սկզբանե այն ներկայացվել է, պարզապես, ինչպես «Տերմինատոր», վարձական, կատարած պայմանագրի պահանջները, վերցրած, նրա որդուց` Ավերիչից, բայց շուտով դարձավ Պատանի Տիտանների գլխավոր հակառակորդներից մեկը։ Դեստրոուկը արագ է դարձել երկրպագուների սիրած բնույթը[2] և ավելի ուշ, հաճախ է միացել Տիտանների հետ` ընդհանուր թշնամիների դեմ։ Իր ժողովրդականության շնորհիվ Դեստրոուկը ստացել է իր սեփական շարքը, Deathstroke the Terminator, 1991 թվականին[3]։ Շարքը հետագայում վերանվանվել է Deathstroke the Hunted № 0 ու № 41–45 թողարկումների համար և ապա պարզապես Deathstroke № 46–60 թողարկումների համար։ Շարքը չեղյալ է հայտարարվել № 60 թողարկումով։ Ընդամենը շարքը տևել է 65 թողարկումներ (համարներ սկսած 1-ից, մինչև 60-րդ, գումարած 4 տարեգրքից և № 0 հատուկ համարը)։ DC Universe: Last Will and Testament-ում, վիրավորում ստանալուց հետո, Դեստրոուկին նվիրված է եղել Faces of Evil չորս հատուկ թողարկումներից մեկը, որի սցենարիստն է դարձել Դևիդ Հայնը։ Հայնը բացատրել է, որ կոմիքսը հիմք է դնելու ապագա պատմությունների համար. ««Faces of Evil»-ի բոլոր կերպարները ընտրված են եղել նրանց պոտենցիալի համար, որպես գալիք տարու գլխավոր խաղացողներ։»[4] Թեև, Դեստրոուկ կերպարը, չորս տարով վաղ է հայտնվել քան Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր» ֆիլմը, Սլեյդ Ուիլսոնը, այժմ կոչվում է պարզապես Դեֆստրոուկ` նույնիսկ կերպարներով, որոնք կոչում էին նրան տարիներով «Տերմինատոր»։ Հերոսի լրիվ անունը դուրս չի եկել ընթացող կյանքից. վերջերս նա այդպես կոչվել է Justice League Elite կոմիքսների շարքում։

Բնութագիր խմբագրել

Ուժեր խմբագրել

  • Ուժեղացված ռեֆլեքսներ
  • Մեծացված ուժ
  • Մեծացված դիմացկունություն
  • Ուժեղացված զգայարաններ
  • Բարձր կենսունակություն և բարելավված նյութափոխանակություն
  • Ուժեղացված իմունիտետ
  • Դանդաղ ծերացում

Ունակություններ խմբագրել

  • Վարպետ մարտավար
  • Մարտական արվեստի տիրապետման բարձր աստիճան
  • Փորձառու սուսերամարտիկ
  • Բազմալեզու
  • Գերազանց ճշտությունը

Հանդերձանք խմբագրել

  • Հրաձիգ զենքեր
  • Պրոմեթիայից սուր
  • Կրակող գավազան
  • Նռնակներ
  • Կառավարվող ճանկ

Կոմիքսներից դուրս խմբագրել

Մուլտիպլիկացիա խմբագրել

Հայտնվել է «Երիտասարդ տիտաններ» մուլտսերիալում և «Արդարության Լիգա. Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս» անիմացիոն ֆիլմում, որտեղ նրան հնչունավորել է Րոն Պերլմանը։ Նաև հայտնվել է «Երիտասարդ Արդարության Լիգա» մուլտսերիալում, որտեղ նրան հնչունավորեցին Ուենթուորթ Միլերը (The Fix էպիզոդում) և Ֆրեդ Տատասկյորը։ 2013 թվականի «Զգուշացեք Բեթմենից» մուլտսերիալում, Դեստրոուկին հնչունավորել է Ռոբին Ատկին Դաունսը։ «Արդարության Լիգա. Երկու երկրների ճգնաժամ» անիմացիոն ֆիլմում, նա հայտնվել է, որպես զուգահեռ երկրի ԱՄՆ-ի նախագահ, այս ֆիլմում նրան հնչունավորել է Բրյուս Դևիսոնը։ «Բեթմենի որդին» մուլտֆիլմում, որտեղ Դեստրոուկին հնչունավորել է Թոմաս Գիբսոնը, նա հանդիսանում է, որպես գլխավոր անտագոնիստ։ Նաև հայտնվում է Lego DC հերոսների մասին մի շարք անիմացիոն ֆիլմերում, որտեղ նրա հնչունավորմամբ զբաղվել է Ջոն Դի Մաջոն։

Հեռուստատեսություն խմբագրել

  • Սլեյդ Ուիլսոնը հայտվում է «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի տասերորդ եթերաշրջանում, որտեղ նրան խաղացել է դերասան Մայքլ Հոգանը։ Սլեյդ Ուիլսոնը` ԱՄՆ բանակի Գեներալ-լեյտենանտ, որը Դարկսայդի ազդեցության տակ կազմակերպել է սուպերհերոսների գրանցման ակտ։
  • Դեստրոուկը հայտնվում է «Նետ» հեռուստասերիալում։ Կղզում այն վարձկաններից է, որտեղ Քուինը անցկացրել է 5 տարի, հանդիսանում է մարտարվեստի վարպետ և լավ տիրապետում է սուրով։ Հագնում է սովորական կապույտ-սև-դեղին համազգեստ և դիմակ, թաքցնելով դեմքը։ Հետո պարզվում է, որ այդ վարձկանը Սլեյդ Ուիլսոնը չի, այլ Բիլլ Ուինտերգրինը` Ուիլսոնի ընկերը, հետագայում նրան դավաճանած։ Սլեյդին խաղում է Մանու Բեննետը։ Սերիալի երկրորդ եթերաշրջանում, պայթյունի ժամանակ, Ուիլսոնը ստանում է ծանր վնասվածքներ. նրա դեմքի կեսը այլանդակված է այրվածքներով։

Վիդեոխաղեր խմբագրել

  • Սլեյդը հանդիսանում է խաղային կերպար` Mortal Kombat vs. DC Universe խաղում։
  • Դեստրոուկը հայտնվում է DC Universe Online խաղում։
  • Դեստրոուկը հայտնվում է Injustice։ Gods Among Us ֆայտինգում, որպես խաղային կերպարներից մեկը։

Լեգո շարք խմբագրել

  • Դեստրոուկը հանդիսանում է LEGO Batman 2։ DC Super Heroes վերսիայի խաղային կերպար, Nintendo 3DS խաղային կոնսուլների համար։
  • Դեստրոուկը հայտնվում է Lego Batman 3։ Beyond Gotham-ում, որպես խաղային կերպար, նույնպես DLC «ջոկատ»-ում, որտեղ հանդիսանում է, որպես Ինքնասպանների ջոկատի անդամ և խաղային կերպար։

Batman: Arkham խմբագրել

  • Դեստրոուկը` Բեթմենի հակառակորդներից մեկն է Batman։ Arkham Origins խաղում։ Խաղի նախնական պատվերում, փորձարկման ռեժիմում` նա հանդիսանում է DLC խաղային կերպար։
  • Դեստրոուկը նույնպես հայտնվում է Batman։ Arkham Knight խաղում։

Քննադատություն խմբագրել

  • Wizard ամսագիրը Դեստրոուկին դրել է 100-ից, 84-րդ տեղը` բոլոր ժամանակների ընթացքում մեծագույն չարագործների ցուցակում և 200-ից, 72-րդ տեղը` մեծագույն կերպարների ցուցակում[5]։
  • 2009 թվականին, IGN կայքը Դեֆստրոուկին տվել է 32-րդ տեղը բոլոր ժամանակների ընթացքում մեծագույն չարագործների ցուցակում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beatty, Scott (2008). «Deathstroke the Terminator». In Dougall, Alastair (ed.). The DC Comics Encyclopedia. New York: Dorling Kindersley. էջ 97. ISBN 0-7566-4119-5. OCLC 213309017.
  2. «Newsarama.com: HIGGINS: DCnU DEATHSTROKE Will Be a BADASS Again | DCnU | DC Revamp». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  3. Manning, Matthew K.; Dolan, Hannah, ed. (2010). «1990s». DC Comics Year By Year A Visual Chronicle. Dorling Kindersley. էջ 250. ISBN 978-0-7566-6742-9. «"Slade Wilson began his impressive sixty-issue run with the help of writer Marv Wolfman and artist Steve Erwin.» {{cite book}}: |first2= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Renaud, Jeffrey (2008 թ․ նոյեմբերի 12). «David Hine on Deathstroke's Return». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  5. Wizard № 177
  6. «Deathstroke is number 32». IGN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեստրոուկ» հոդվածին։