Մայքլ Հոգան
Մայքլ Հոգան (անգլ.՝ Michael Hogan, (մարտի 13, 1949[1], Kirkland Lake, Timiskaming District, Օնտարիո, Կանադա), դերասան, հայտնի է դարձել շնորհիվ Battlestar Galactica հեռուստասերիալում կատարած (անգլ.՝ Saul Tigh) դերի համար[2]։
Մայքլ Հոգան անգլ.՝ Michael Hogan | |
---|---|
Ծնվել է | 1949 թվական, մարտի 13 |
Ծննդավայր | Kirkland Lake, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Կանդայի ազգային թատերական դպրոց |
Քաղաքացիություն | Կաղապար:Կանադա |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1972- մինչ օրս |
Ամուսին(ներ) | Սյուզան Հոգան |
Երեխա(ներ) | Գաբրիել Հոգան, Ջեննի Հոգան, Չառլի Հոգան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարիերա
խմբագրելՀոգանը սկսել է իր դերասանական կարիերան 1972 թվականից՝ մի քանի հեռուստաշոուներում։ Սակայն նրա իսկական աստղային դերը եղել է Battlestar Galactica հեռուստասերիալի գնդապետ Սոլ Տայայի դերը։ The Peanut Butter Solution-ն ևս մեկ հայտնի ֆիլմ է իր մասնակցությամբ։ 11-ամյա Մայքլի մոտ, հիվանդության պատճառով, մազաթափություն է սկսվում և վերջինս հատուկ թուրմ է խմում իր մազերը վերադարձնելու համար։ Մայքլի կինը՝ Սյուզանը (անգլ.՝ Susan Hogan) նույնպես դերասանուհի է և հայտնի է շնորհիվ The Brood, Narrow Margin և Disturbing Behavior ֆիլմերի։ Նրանք հաճախ The L Word հեռուստասերիալում հանդես են գալիս որպես ամուսնական զույգ։ Նրանց որդին՝ Գաբրիել Հոգանը(անգլ.՝ Gabriel Hogan) նույնպես նկարահանվում է վաղ տարիքից։ 1991 թվականին Մայքլը, Լավագույն երկրորդական դեր անվանակարգում, ստացել է Genie Awards կինոմրցանակը՝ Solitaire ֆիլմում կատարած դերի շնորհիվ։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է Սյուզան Հոգանի հետ։ Ունի 3 երեխա՝ Ջեննի Ռեբեկա Հոգան (դերասանուհի), Գաբրիել Հոգան (դերասան) և Չառլի Հոգան։ Այսօր Մայքլը կնոջ հետ ապրում է Bowen կղզում։