Բրյուս Դևիսոն

ամերիկացի դերասան

Բրյուս Դևիսոն (անգլ.՝ Bruce Davison, հունիսի 28, 1946(1946-06-28)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ «Ոսկե գլոբուս» (1991) և «Անկախ ոգի» (1991) կինոմրցանակների դափնեկիր, «Օսկար» (1991), Էմմի (1998), «Էմմի» ցերեկային մրցանակ[2] (Daytime Emmy Award, 2002) մրցանակների թեկնածու։

Բրյուս Դևիսոն
Ծնվել էհունիսի 28, 1946(1946-06-28)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Փենսիլվանիա նահանգի համալսարան և Նյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և կինոռեժիսոր
ԸնտրանիSuitable Flesh?
Ամուսին(ներ)Lisa Pelikan? և Jess Walton?
brucedavison.com/welcome.htm

Կենսագրություն խմբագրել

Դևիսոնը ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա նահանգում։ 1964 թվականին ավարտել է Մարփլ Նյութաունի միջնակարգ դպրոցը։ Բրյուսը քարտողար Մերիան Ի․-ի (օրիորդակա ազգանունը՝ Հոլմս) և երաժիշտ, ճարտարապետ Քլեր Վ․ Դևիսոնի որդին է[3]։ Բրյուսի ծնողները բաժանվում են, երբ նա 3 տարեկան էր։ Նրան դաստիարակել է մայրը, իսկ հանգստյան օրերն անցկացրել է հոր հետ[4]։ Դևիսոնը պատահաբար է ընդունվել Փենսիլվանիայի համալսարան, երբ նա ուղեկցում էր ընկերոջը դասախոսություն լսելու։

Անձնական կյանք խմբագրել

Բրյուս Դևիսոը 2006 թվականի ապրիլի 30-ին ամուսնացել է Միշել Կորրի հետ։ Նրանք ունեն 2 աղջիկ, որոնցից մեկը՝ Սոֆիա Լյուսինդա Դևսոնն է։ Նա ծնվել է 2006 թվականի մայիսի 29-ին։ Նախորդ ամուսնությունից՝ Լիզա Պելիկանի հետ, Դևիսոնն ունի մեկ տղա՝ Իտանան, որը ծնվել է ապրիլի 5-ին 1996 թվականին։ Նրանք ապրում են Լոս Անջելեսում։

Կարիերա խմբագրել

Դևիսոնը իր կարիերան սկսել է 60-ական թվականներից։ Կարիերայի սկզբում խաղացել է Բրոդվեյում, որտեղ նա նկարահանվել է այնպիսի կինոընկերություններում, ինչպիսիք են՝ «The Trojan War Will Not Take Place»-ը 1968 թվականին, «The Elephant Man», որտեղ նա մարմնավորել է Ժոզեֆ Մերիկին (անգլ.՝ Joseph Carey Merrick), «The Glass Menagerie»: Իր դեբյուտը ֆիլմերում սկսել է 1969 թվականին «Վերջին ընթրիքը» ֆիլմում, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Դեբյուտից հետո նա սկսել է խաղալ բավականին հայտնի ֆիլմերում, որոնք նրան լայն ճանաչում տվեցին։ Դրանցից են «Ուիլարդ», «Բաժանման վեց աստիճանները», «Դեղորայք» (անգլ.՝ The Cure (1995 film)), «Սա իմ երեկույթն է», «Ընդունակ աշակերտ», «Դատավճիռ փողի համար» (անգլ.՝ Runaway Jury), «Իքս-մարդիկ», «Իքս-մարդիկ 2»։ Նա նաև հայտնվել է «Տերմինատոր։ Կռիվ ապագայի համար» և «Մնալ կենդանի» սերալներում։ Ընդհանուր հաշվով Դևիսոնը նկարահանվել է 150-ից ավելի ֆիլմերում ու սերիալներում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
1969 Last Summer Դեն
1970 The Strawberry Statement Սայմն
1971 Willard Վաիլլարդ Սթիլես
1971 Been Down So Long It Looks Like Up to Me Ֆիցգոր
1972 The Jerusalem File Դեյվիդ
1972 Ulzana's Raid Գարնեթ դեԲուին
1973 Peege Գրեգ
1974 Mame Պատրիկ Դենիս
1976 Grand Jury Բոբի Ալեն
1976 Mother, Jugs & Speed Լերոյ
1977 Short Eyes Կլարկ Դևիս
1978 Brass Target Ռոբերտ
1978 Deadman's Curve Տորենս
1978 Summer of My German Soldier Էնթն Ռայկեր
1978 Mourning Becomes Electra Օրին Մանոն
1979 The Lathe of Heaven Ջորջ Օր
1979 The Gathering, Part II Ջորջ
1981 The Wave Բե Ռոս
1981 High Risk Դեն
1984 Crimes of Passion Դոնի Հոփեր
1985 Spies Like Us Ռուբի
1986 The Ladies Club Ռիչարդ Հարիսոն
1987 Wheels of Terror Ժոզեֆ Պորտա
1989 Longtime Companion Դեյվիդ
1991 Steel and Lace Ալբերտ Մորտն
1992 Desperate Choices: To Save My Child Ռիչարդ Ռոբինս
1992 Live! From Death Row Լաուրենս Դվորակ
1993 A Mother's Revenge Բիլ Սանդերս
1993 Short Cuts Հովարդ Ֆինինգան
1993 Six Degrees of Separation Լարկին
1995 Far from Home: The Adventures of Yellow Dog Ջոն ՄքՔորնիկ
1995 The Cure Ջենսոն
1995 The Baby-Sitters Club Վոթսն Բրյուեր
1996 It's My Party Rwdni Binghem
1996 Grace of My Heart Ջոն Մարի
1996 After Jimmy Վարդ "Սեմ" Ստեպ
1996 The Crucible Սեմյուել Փարիս
1996 Hidden in America Մայքլ Միլերթն
1997 Lovelife Բրյուս
1998 Paulie Ռանգոլդ
1998 Apt Pupil Ռիչարդ Բոուդեն
1999 At First Sight Աարոն Չարլս
1999 Vendetta Թոմաս
2000 The King Is Alive Ռեյ
2000 X-Men Ռոբերտ Քելլի
2001 Crazy/Beautiful Թոմ Օքլի
2001 Summer Catch Ռենդ Փարիզ
2001 Off Season Զիմմեր
2002 L.A. Law: The Movie Լաուրենս
2002 High Crimes Brigadier General Bill Marks
2002 Dahmer Լիոնել Դամեր
2003 X2 Ռոբերտ Քելլի
2003 Runaway Jury Քաբլ
2003 Out of the Ashes Փիթեր
2005 Hate Crime Բոյդ
2005 Going Shopping Ադամ
2005 8mm 2 Հարինգթոն
2006 The Dead Girl Լեաի հայր
2007 Breach Ջոն
2009 La linea Էնտոնի
2009 MegaFault Մայք Ռոդս
2009 Christmas Angel Նայք Անդերսոն
2009 A Golden Christmas Ռոդ
2010 Arctic Blast Վինսլոու
2010 Titanic II Ջեյմս Մեյն
2010 Camp Hell
2011 Munger Road Կիրկհովեն
2011 Earth's Final Hours Ռոթհեմ
2012 Return of the Killer Shrews Ջերրի Ֆարել
2012 Bigfoot Sheriff Walt Henderson
2012 The Lords of Salem Մաթիաս
2013 Saving Lincoln Վիլլիամ
2013 Words and Pictures Վոլթ
2013 The Bronx Bull Բոնոմի
2014 Persecuted Դոնալդ Հարիսոն
2015 The Leisure Class

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուս Դևիսոն» հոդվածին։