Դեյվիդ Կաստանեդա
Դեյվիդ Կաստանեդա (անգլ.՝ David Castañeda, հոկտեմբերի 24, 1989[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), մեքսիկական ծագմամբ ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է նեթֆլիքսի «Ակադեմիա Ամբրելլա» հեռուստասերիալում կատարած Դիեգո Հարգրիվսի դերով[2]։
Դեյվիդ Կաստանեդա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 24, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
IMDb։ | ID 3244078 |
Վաղ տարիներ
խմբագրելԾնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[3], բայց մեծացել է Մեքսիկայի Սինալոա քաղաքում[4]։ Տասնչորս տարեկան հասակում վերադարձել է ԱՄՆ և սկսել է հաճախել Workman High School: Կաստանեդան ի սկզբանե քոլեջում ուսանել է Քաղաքացիական ճարտարագիտություն՝ ուսումն ավարտելուց հետո ընտանեկան բիզնեսը շարունակելու համար[5]։ Սակայն սկսում է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով և 2007 թվականին Կալիֆոռնիա նահանգի Ֆուլերթոն համալսարանում սկսում է մասնագիտանալ կինոարտադրության և միջազգային հարաբերությունների ոլորտներում[6]։ Շուտով հետաքրքրվում է դերասանական արվեստով և սկսում է հաճախել լսումների։ Դերասանական կարիերայի ընթացքում սովորել է ոչ լրիվ օրով և ավարտել է համալսարանը 2015 թվականին[6]։
Կարիերա
խմբագրել2011 թվականին կատարել է գլխավոր դեր կարճամետրաժ Մադոգին ֆիլմում, որը կարճամետրաժ ֆիլմերի NBCUniversal փառատոնում արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին։ 2012 թվականին ստացել է էպիզոդիկ դեր «Պարեկը» ֆիլմում, իսկ 2013 թվականին մարմնավորել է Ջորջին «Նրանց շփոթել են ծննդատանը» հեռուստասերիալի մի քանի էպիոզդներում[7]։
2018 թվականին կատարել է Հեկտորի դերը «Մարդասպանը 2։ Ընդդեմ բոլորի» ֆիլմում[8], նաև կատարել է երկրորդական դեր «Չիկանո» ֆիլմում։ 2019 թվականին նկարահանվել է «Մենք երիտասարդ ենք մահանում» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը եղել է Ժան-Կլոդ Վան Դամը, իսկ «Կյանքում սթենդափեր» ֆիլմում գլխավոր դերում նրա խաղընկերը եղել է Բիլլի Քրիստալը[5]։
2019 թվականից մինչ այժմ նեթֆլիքսի «Ակադեմիա Աբրելլա» հեռուստասերիալում կատարում է Դիեգո Հարգրիվսի դերը[9]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009 | ֆ | — | Drive-By Chronicles: Sidewayz | Սոլ |
2009 | ս | Խաբիր ինձ | Lie to Me | Զուգընկեր |
2009-2012 | ս | Սաութլենդ | Southland | Կառլոս / զիլ տղա |
2011 | ֆ | Մադոգին | Maddoggin’ | Պեդրո Գոնասլես |
2012 | ֆ | Պարեկ | End of Watch | Մեքսիկացի կովբոյ |
2014 | ս | Նրանց շփոթել են ծննդատանը | Switched at Birth | Ջորջ Կաստիլլո |
2014-2015 | ս | Կույս Ջեյնը | Jane the Virgin | Նիկոլաս |
2015 | ֆ | Կապեր և դայակ | Bound & Babysitting | Էդդի |
2015 | ֆ | Մարդկային վարքագիծ | Human Behavior | Մարկ |
2015 | ֆ | Վերցրու և փախիր | Freaks of Nature | Թոնի Սերոն |
2015 | ս | Խաղացողը | The Player | Լիստո Սալվադո |
2015 | ֆ | Ցանկալի մտածելակերպ | Wishful Thinking | Դուվադ |
2016 | ս | Կույր գոտի | Blindspot | Կառլոս |
2016 | ֆ | Սիրով, Սանչես | Love Sanchez | Ռենե |
2016 | ս | Գնալ դեպի խավարը | Going Dark | Սեմ |
2017 | ֆ | Մրցավազք | Corrida | Ջեֆ |
2017 | ֆ | Ինչո՞ւ | Why? | Նա |
2017 | ֆ | Լեգենդ լեգենդների վարպետի մասին | The Legend of Master Legend | Մենդի Մանդուհանո |
2017 | ֆ | Վերելք | The Ascent | Լուիս Մեդինա |
2018 | ֆ | Մարդասպանը 2։ Ընդդեմ բոլորի | Sicario: Day of the Soldado | Հեկտոր |
2018 | ֆ | Չիկանո | El Chicano | Շոթգան |
2018 | ֆ | Փոլ Անտանասիոյի անվերնագիր նախագիծ | Untitled Paul Attanasio Project | Բեմբե Մեդինա |
2019 | ֆ | Մենք երիտասարդ ենք մահանում | We Die Young | Ռինքոն |
2019 | ֆ | Կյանքում սթենդափեր | Standing Up, Falling Down | Ռուիս |
2019-2020 | ս | Ակադեմիա Ամբրելլա | The Umbrella Academy | Դիեգո Հարգրիվս / Համար 2 |
2020 | ֆ | Ստանալով պարտքերը | The Tax Collector | Վարգաս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/451872/
- ↑ Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «Umbrella Academy Netflix Series Rounds Out Cast With Game of Thrones Alum, Hamilton Star». Variety. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Bautista, Berenice (2019 թ․ փետրվարի 23). «David Castañeda: 'Los pleitos de hermanos son saludables'marry my». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Lerman, Gabriel (2019 թ․ փետրվարի 15). «David Castañeda: 'El morro de Burgermanía anda de actor en Hollywood'» (Spanish). Golden Globes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 Yap, Nikki (2019 թ․ փետրվար). «David Castañeda Steers His Plans To An Action-Packed Acting Career». Status. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 6,0 6,1 Mirpuri, Sonam (2013 թ․ նոյեմբերի 5). «Student balances acting with responsibilities on Switched at Birth TV series». Daily Titan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Ng, Philiana (2013 թ․ հոկտեմբերի 23). «Melissa & Joey, Switched at Birth Add Guest Stars». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Kroll, Justin (2016 թ․ դեկտեմբերի 15). «David Castaneda Joins Sicario Sequel Soldado». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «Umbrella Academy Netflix Series Rounds Out Cast With Game of Thrones Alum, Hamilton Star». Variety. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Կաստանեդա» հոդվածին։ |