Ակադեմիա Ամբրելլա (հեռուստասերիալ)

«Ակադեմիա Ամբրելլա» (անգլ.՝ The Umbrella Academy), 2019 թվականի ամերիկյան հեռուստասերիալ, մշակված Սթիվ Բլեքմենի կողմից՝ Նեթֆլիքսի համար։ Այն համարվում է Ջերարդ Ուեյի՝ «Ամբրելլա Ակադեմիա» կոմիքսների շարքի ադապտացիան, որը թողարկվում է «Dark Horse Comics» հրատարակչության կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում՝ 2019 թվականի փետրվարի 15-ին։

Picto infobox cinema.png
Ակադեմիա Ամբրելլա
Ակադեմիա Ամբրելլա (հեռուստասերիալ).jpeg
Ժանրէքշն սերիալ, հեռուստադրամա, superhero television program? և television adaptation?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՀիմքԱմբրելլա ակադեմիա (կոմիքս)
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Էլլեն Փեյջ, Tom Hopper?, David Castaneda?, Emmy Raver-Lampman?, Ռոբերտ Շիեն, Էյդան Գալահեր, Justin H. Min?, Մերի Ջեյ Բլայջ, Cameron Britton?, Ջոն Մագարո, Ադամ Գոդլի, Կոլմ Ֆիոր, Sheila McCarthy?, Jordan Claire Robbins?, Քեյթ Ուոլշ, Էշլի Մադեկվե, Փիթեր Ութերբրիջ, Rainbow Sun Francks? և Sean Sullivan?
ՊրոդյուսերՍնեհա Կուրս[2] և Ted R. Miller?
ԵրաժշտությունJeff Russo?
Պատմվածքի վայրՏորոնտո
Նկարահանման վայրՏորոնտո
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ20
Էկրաններին էփետրվարի 15, 2019[1]-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

2019 թվականի մարտի վերջին հայտնի դարձավ, որ հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով, որի նկարահանումները տեղի են ունեցել 2019 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 31-ին։

ՍյուժեԽմբագրել

1989 թվականի հոկտեմբերի 1-ին, աշխարհի տարբեր երկրներում լույս աշխարհ են գալիս 43 գերբնական կարողություններով երեխաներ, չնայած, մինչ ծննդաբերությունը, մայրերից ոչ մեկի մոտ հղիության նախանշաններ չեն եղել։ Նրանցից յոթին որդեգրում է էքսցենտրիկ միլիարդատեր սըր Ռեդժինալդ Հարգրիվզը և ստեղծում է «Ամբրելլա» ակադեմիան, որտեղ եզակի երեխաները զարգացնում են իրենց անսովոր տաղանդները և վերածվում սուպերհերոսների խմբի։ Հարգրիվզը երեխաներին թվերով է անվանում, սակայն նրանց հոգեմայր-ռոբոտ Գրեյսը նրանց անուններ է տալիս։

Ռեդժինալդը կարծում է, որ երեխաների ընդունակությունները թույլ կտան ապագայում փրկել մոլորակի կյանքը։ Մի քանի տարի անց, Ակադեմիան դադարում է գործառույթը, իսկ նրա անդամները թափառում են ամբողջ աշխարհով և գերադասում են այլևս չշփվել միմյանց հետ։ Լյութերը տիեզերագնաց է դառնում, Էլլիսոնը՝ հայտնի դերասանուհի, Վանյան՝ ջութակահարուհի, Քլաուսը՝ զվարճասեր թմրամոլ, Բենը, մահվանից հետո, վերածվում է ուրվականի՝ կարողանալով շփվել միայն Քլաուսի հետ, իսկ Դիեգոն պայքարում է հանցագործության դեմ։ Երբ Հարգրիվզը մահանում է, Ակադեմիայի շրջանավարտները գալիս են իրենց խորթ հոր հուղարկավորությանը։ Համար Հինգը վերադառնում է ապագայից և հաղորդում է, որ ութ օր անց ապոկալիպսիս է տեղի ունենալու։ Ակադեմիայի շրջանավարտները որոշում են միավորել իրենց ջանքերը, որպեսզի հետաքննեն իրենց հոր մահը և պաշտպանեն մարդկությունը, սակայն մշտապես ընդհարվում են՝ բնավորությունների և ընդունակությունների տարբերության պատճառով[3]։

ԴերերումԽմբագրել

Գլխավոր դերասաններԽմբագրել

  • Թոմ Հուպեր՝ Լյութեր Հարգրիվզ / Համար Մեկ / Կոսմոբոյ։ «Ամբրելլա» ակադեմիայի շրջանավարտների առաջնորդը։ Ունի անհավանական ուժ և տոկունություն։ Մարսում, առաքելություն կատարելու ընթացքում, ստանում է լուրջ վնասվածքներ, և որդուն փրկելու համար Ռեդժինալդը նրան շիճուկ է ներարկում, որի արդյունքում Լյութերի մկանային համակարգը, մեջքը և ձեռքերը նմանվում են գորիլայի[4]։ Ակադեմիան ավարտելուց հետո, հոր հանձնարարությամբ, չորս տարի ապրում է Լուսնի վրա։
  • Դեյվիդ Կաստանեդա՝ Դիեգո Հարգրիվզ / Համար Երկու / Սարսափ։ Անընդհատ անհանգստացնում և Լյութերի հետ պայքարում է ակադեմիան առաջնորդելու համար։ Կարողանում է դանակով դիպուկ հարվածել[5]։ Հեռացվել է ոստիկանական ակադեմիայից, որից հետո սկսել է հանցագործության դեմ պայքարել։
  • Էմմի Ռեյվեր-Լամփման՝ Էլլիսոն Հարգրիվզ / Համար Երեք / Բամբասանք։ Հայտնի դերասանուհի է, կարողանում է ստի միջոցով փոխել իրականությունը։ Մնում է միայն ցանկացած հայտարարությունից առաջ ասել ՝ «Ինձ լուրեր են հասել, որ...» արտահայտությունը, որպեսզի ամբողջ ասվածը կատարվի[4][6]։
  • Ռոբերտ Շիեն՝ Քլաուս Հարգրիվզ / Համար Չորս / Սեանս։ Տարօրինակ թմրամոլ, կարողանում է շփվել ուրվականների հետ[4]։
  • Էյդան Գալահեր՝ Համար Հինգ / Տղա։ Ժամանակի և տարածության մեջ տեղաշարժվելու ունակություն ունեցող պատանի։ Ժամանակի միջով ճամփորդելուց հետո, նա տեղափոխվում է հետապոկալիպսական աշխարհ, որտեղ մնում է 45 տարի։ Մի օր նրան գտնում է մի կին, ով նեկայանում է որպես հսկիչ և Համար Հինգին հավաքագրում է Հանձնաժողովում ՝ կազմակերպություն, որը պաշտպանում է ժամանակի գիծը։ Ի վերջո նա դավաճանելով իր գործատուին ՝ վերադառնում է ներկա, որից հետո Հանձնաժողովը սկսում է հետապնդել նրան[4]։
  • Ջասթին Հ. Մին՝ Բեն Հարգրիվզ / Համար Վեց / Կրակեն։ Տղա, ով կարողանում է զուգահեռ իրականությունից կանչել և կառավարել հսկա շոշափուկի։ Բենը մահացել է, սակայն պարբերաբար Քլաուսի մոտ է հայտնվում և երբեմն օգնում է նրան։
  • Էլեն Փեյջ՝ Վանյա Հարգրիվզ / Համար Յոթ / Սպիտակ ջութակ։ Համոզված է, որ չունի գերբնական կարողություններ, բացի ջութակ նվագելու տաղանդից։ Իրականում, նա ամենահզոր և վտանգավորն է իր եղբայրներից և քրոջից, և կարողանում է ձայնային ալիքները վերածել ավերիչ ուժի, սակայն հայրը նրան ստիպել է մոռանալ իր սուպերուժի մասին։
  • Կոլմ Ֆիոր՝ սըր Ռեդժինալդ Հարգրիվզ / Մոնոկլ։ «Ամբրելլա» ակադեմիայի հիմնադիր։ Տարօրինակ, մենակյաց միլիարդատեր[7]։
  • Ադամ Գոդլի՝ Փոգո, շիմպանզե։ Ռեդժինալդ Հարգրիվզի անձնական օգնականը[7]։

Երկրորդ պլանի դերասաններԽմբագրել

  • Շեյլա Մաքքարթի՝  Ագնես։ «Պոնչիկներ Գրիդիի մոտ» սրճարանի սեփականատերը և մատուցողուհին։
  • Ջորդան Քլեր Ռոբբինս՝ Գրեյս Հարգրիվզ / Մայրիկ։ «Ամբրելլա» ակադեմիայի սաների հոգեմայրը։ Ռոբոտ ՝ ստեղծված Ռեդժինալդի կողմից[8]։
  • Ջոն Մագարո՝ Լեոնարդ Փիբոդի / Հարոլդ Ջենքինս։ Վանյայի սիրելին։ Մանուկ հասակում երկրպագում էր «Ամբրելլա» ակադեմիային և ցանկություն էր հայտնում միանալ նրանց, քանի-որ ակադեմիայի անդամների հետ նույն օրում էր ծնվել` սովորական հղիության միջոցով, սակայն նվաստանում է Ռեդժինալդի կողմից։ Հետագայում գտնում է Ռեդժինալդի օրագիրը, որի միջոցով իմանում է Վանիայի կարողությունների մասին և սկսում է նրան մանիպուլացիայի ենթարկել։
  • Էշլի Մադեկվե՝ դետեկտիվ Էյդորա Փետչ։ Դիեգոյի նախկին ընկերուհին։
  • Մերի Ջ. Բլայդժ՝ Չա-Չա։ Հանձնաժողովի գործակալ և անգութ մարդասպան, ով համագործակցում է Հեյզելի հետ[9]։
  • Քեմերոն Բրիթոն՝ Հեյզել։ Չա-Չայի գործընկերը[7]։
  • Քեյթ Վալշ՝ Հսկիչ։ Հանձնաժողով գործակալության պարագլուխը և Համար Հինգի նախկին գործատուն[10]։

ԵթերաշրջաններԽմբագրել

Եթերաշրջան Սերիա Թողարկման պաշտոնական ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 10 փետրվարի 15, 2019 փետրվարի 15, 2019

ՍերիաներԽմբագրել

Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի ամսաթիվ
1 «Մենք տեսնվում ենք միայն հարսանիքների և թաղումների ժամանակ»

«We Only See Each Other at Weddings and Funerals»

Փիթեր Հոար Ջերամի Սլեյթեր 2019 թվականի փետրվարի 15
1989 թվականին միաժամանակ ծննդաբերում են 43 կանայք, որոնց մոտ նախկինում հղիության նախանշաններ չեն եղել։ Այդպիսի յոթ երեխաներին գտնում և որդեգրում է էքսցենտրիկ միլիարդատեր Ռեդժինալդ Հարգրիվզը, որը նրանց վերածում է սուպերհերոսների խմբի։ Շատ տարիներ անց, նրա որդեգրած երեխաները դժկամորեն հավաքվում են «Ամբրելլա» ակադեմիայում, որպեսզի թաղեն իրենց հորը։ Լյութերը կասկածում է, որ Հարգրիվզը սպանվել է, քանի որ կորել է մոնոկլը, որի հետ նա երբեք չէր բաժանվում։ Հանկարծ, կապույտ էներգետիկ գնդից հայտնվում է Համար Հինգը, որը կորել էր 15 տարի առաջ։ Նա պդնում է, որ վերադարձել է ապագայից, որտեղ մնացել է 45 տարի, և հիմա նրա գիտակցությունը 58 տարեկան է, իսկ մարմինը՝ 13 տարեկանի։ Եղբայրներն ու քույրերը վիճում են, և Դիեգոն Լյութերի հետ կռիվ է սկսում, որի ժամանակ  կոտրվում է իրենց մահացած եղբայր Բենի արձանը։ Ավելի ուշ, Համար Հինգը այցելում է «Պոնչիկներ Գրիդիի մոտ» սրճարան, երբ այնտեղ են հայտնվում մի-քանի զինված մարդիկ և կրակ են բացում նրա վրա։ Նրանց սպանելուց հետո, նա իր ձեռքի միջից գլոբալ տեղորոշման համակարգ է հանում։ Բացի այդ, պարզվում է, որ հոր մոնոկլը գտնվում է Դիեգոյի մոտ, իսկ Քլաուսը կարողանում է Բենի ուրվականի հետ շփվել։ Համար Հինգը Վանյային պատմում է, որ ութ օր անց ապոկալիպսիս է տեղի ունենալու, և ամբողջ մարդկությունը ոչնչանալու է։
2 «Վազի՛ր, տղա՛, վազի՛ր»

«Run Boy Run»

Էնդրյու Բերնստեյն Սթիվ Բլեքմեն 2019 թվականի փետրվարի 15
3 «Շատ սովորական»

«Extra Ordinary»

Էնդրյու Բերնստեյն Բեն Նեդիվի և Մետ Վուլփերտ 2019 թվականի փետրվարի 15
4 «Մարդը Լուսնի վրա»

«Man on the Moon»

Էլլեն Կուրաս Լորեն Շմիդտ Հիսրիչ 2019 թվականի փետրվարի 15
5 «Համար Հինգ»

«Number Five»

Էլլեն Կուրաս Բոբ դե Լաուրենտիս 2019 թվականի փետրվարի 15
6 «Օր, որը չի եղել»

«The Day That Wasn't»

Սթիվեն Սուրժիկ Սնեհա Քորս 2019 թվականի փետրվարի 15
7 «Օր, որը եղել է»

«The Day That Was»

Սթիվեն Սուրժիկ Բեն Նեդիվի և Մետ Վուլփերտ 2019 թվականի փետրվարի 15
8 «Ես բամբասանք եմ լսել»

«I Heard a Rumor»

Ջերեմի Ուեբբ Լորեն Շմիդտ Հիսրիչ և Սնեհա Քորս 2019 թվականի փետրվարի 15
9 «Փոփոխություններ»

«Changes»

Ջերեմի Ուեբբ Բոբ դե Լաուրենտիս և Էրիկ Վ․ Ֆիլիպս 2019 թվականի փետրվարի 15
10 «Սպիտակ ջութակ»

«The White Violin»

Փիթեր Հոար Սթիվ Բլեքմեն 2019 թվականի փետրվարի 15

ԱրտադրությունԽմբագրել

ԶարգացումԽմբագրել

2015 թվականի հուլիսի 7-ին հայտարարվեց, որ «Ակադեմիա Ամբրելլա» կոմիքսների շարքի հիման վրա նկարահանվելու է հեռուստասերիալ, այլ ոչ թե բնօրինակ ֆիլմ ՝ Universal Cable Productions ընկերության կողմից[11]։ 2017 թվականի հուլիսի 11-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Նեթֆլիքս ընկերությունը իր համաձայնությունն է տվել 2018 թվականին «Ակադեմիա Ամբրելլա»-ն ադապտացնելու համար։ Ջերարդ Ուեյը ներկայացել է որպես գործադիր պրոդյուսեր[12][13]։ Ջերամի Սլեյթերը փորձնական սցենար է գրել, իսկ Սթիվ Բլեքմենը ներկայացել է որպես շոուրաներ (անգլ.՝ Showrunner):

ՆկարահանումներԽմբագրել

Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2018 թվականի հունվարի 15-ին և ավարտվել են 2018 թվականի հուլիսի 2018-ին՝ Տորոնտոյում[14]։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել Համլիտոնում[15]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. Internet Movie Database — 1990.
  3. Pedersen Erik, Pedersen Erik (2018-10-06)։ «‘The Umbrella Academy’: Premiere Date, Character Posters & First-Look Photos For Netflix Superhero Series»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Otterson Joe, Otterson Joe (2017-11-30)։ «‘Umbrella Academy’ Netflix Series Rounds Out Cast With ‘Game of Thrones’ Alum, ‘Hamilton’ Star»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  5. Dwilson Stephanie Dube (2019-02-19)։ «Number 2 on ‘The Umbrella Academy’: What Is Diego’s Power?»։ Heavy.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  6. Gelt Jessica։ «From chorus girl to leading lady: Emmy Raver-Lampman, the Cinderella of 'Hamilton'»։ latimes.com։ Վերցված է 2019-03-18 
  7. 7,0 7,1 7,2 Petski Nellie Andreeva,Denise, Andreeva Nellie, Petski Denise (2018-02-16)։ «‘The Umbrella Academy’: Cameron Britton, Colm Feore, Adam Godley & Ashley Madekwe Join Netflix Series»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  8. «The Umbrella Academy Character & Cast Guide»։ CBR (en-US)։ 2019-02-13։ Վերցված է 2019-03-18 
  9. Andreeva Nellie, Andreeva Nellie (2018-02-12)։ «Mary J. Blige To Co-Star In ‘The Umbrella Academy’ TV Series For Netflix»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  10. Petski Denise, Petski Denise (2018-05-09)։ «‘The Umbrella Academy’: Kate Walsh Set To Recur In Netflix Series»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  11. «Deal puts 'Umbrella Academy' on TV track»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  12. Wagmeister Elizabeth, Wagmeister Elizabeth (2017-07-11)։ «‘Umbrella Academy’ Series Based on Comic Books Headed to Netflix»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  13. «Netflix to adapt Gerard Way's 'Umbrella Academy' comic book into live-action series»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-03-18 
  14. «Recently Wrapped: Toronto and Ontario»։ What's Filming? (en-US)։ Վերցված է 2019-03-23 
  15. «The Umbrella Academy Filming Locations: The house and the city where the Netflix series is filmed»։ Atlas of Wonders։ Վերցված է 2019-03-23 

Արտաքին հղումներԽմբագրել