Սինալոա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սինալոա (այլ կիրառումներ)
Սինալոա, (իսպ.՝ Sinaloa, sinaˈloa, պաշտոնական անվանումը՝ Սինալոայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Sinaloa), Մեքսիկայի 31 նահագներից մեկը։ Կազմված է 18 համայնքներից և մայրաքաղաք Կուլյականից։
Սինալոա իսպ.՝ Sinaloa | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Հյուսիսային Մեքսիկա | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Կուլյական | ||||
ԲԾՄ | 139 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Sinaloa? | ||||
Մարիո Լոպես Վալդես ![]() | |||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն (2012) | 2․806․664[1] | ||||
Տարածք | 57365[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 2520[3] մ | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1830, հոկտեմբերի 14[4] թ. | ||||
Սահմանակցում է | Չիուաուա | ||||
Ժամային գոտի | UTC-7 -6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-SIN | ||||
Փոստային ինդեքսներ | 80-82 | ||||
Official Web Site |
ՏվյալներԽմբագրել
Նահանգը գտնվում է հյուսիսարևմտյան Մեքսիկայում։ Հյուսիսում սահմանակից է Սոնորային, արևելքում՝ Չիուաուա և Դուրանգո նահանգներին (նրանցից բաժանվում է Sierra Madre Occidental-ով) a և հարավում՝ Նայարիտ նահանգին։ Արևմտյան հատվածում Սինալոան ընդհանուր ափ ունի Կալիֆորնիայի ծովածոցի հետ։
Նահանգն ունի 57377 կմ 2 տարածք և ընդգրկում է Պալմիտո Վերդե, Պալմիտո դե լա Վիրջեն, Ալտամուրա, Սանտա Մարիա, Սալիակա, Մակապուլե և Սան Իգնասիո կղզիները։ .
ՊատմությունԽմբագրել
Մինչև իսպանացիների ժամանումը, Սինալոան բնակեցված էր կահիտացիներով։
1531 թվականին Նունյո Բելտրան դե Գուզմանը 10 000 զինված բանակով Կուլյականում պարտության է մատնում 30,000 կահիտացի զինվորների։ Բելտրան դե Գուզմանը Սան Միգել դե Կուլյական վայրում հիմնում է իսպանական և հնդկացիական դաշնային ուղեկալ։ Հաջորդ տասնամյակներում կահիտացի բնակչությունը տառապում է իսպանացիների բերած ջրծաղիկ և այլ հիվանդություններից։
Սինալոան իսպանացիների համար դառնում է Նուևո Գալիսիայի կառավարման մաս։ 1564 թվականին վերակառուցվում է, Կուլյական և Կոսալին մնում են Նուևո Գալիսիայի ենթակայության ներքո, իսկ հյուսիսային, հարավային, արևմտյան շրջանները դառնում են նոր ձևավորված Նուևո Վիսկայայի մաս՝ Կուլյականը դարձնելով Նուևո Գալիսիայի էքկլավ։ Նուևո Վիսկայայի առաջին մայրաքաղաքը գտնվում էր Սան Սեբաստիանում՝ Կոպալային մոտ, իսկ մայրաքաղաքը 1583 թվականին տեղափովեց Դուրանգո[5]։
1599 թվականից Հիսուսի միաբանություն միսիոներները տարածվեցին այժմյան Սինալոա դե Լեյվայով, և 1610 թվականին Սինալոայի հյուսիսային մասերում բարձրացավ իսպանական ազդեցությունը։ 1601 թվականին, երբ ճիզվիտները տեղափոխվեցին Սինալոայի արևելյան մաս, Ակախեեն սկսեց պատերազմել։ Իսպանացիներին հաջողվեց վերականգնել հեղինակությունը Սիերա Մադրե Օքսիդենտալ շրջանում և մահապատժի ենթարկեցին ակախեեացի 48 առաջնորդների[6]։
Մեքսիկայի անկախությունից հետո Սինալոան միավորվեց Սոնորային որպես Sestado de Occidente մաս, սակայն 1830 թվականին այդ դարձավ ազատ և ինքնիշխան նահանգ։
Վարչական բաժանումԽմբագրել
Սինալոան բաժանվում է 18 վարչական շրջանների՝
INEGI կոս | Համայնքները (հայերեն) | Համայնքները (բնօրինակ) |
---|---|---|
001 | Աոմե | (Ahome) |
002 | Անգոստուրա | (Angostura) |
003 | Բադիրագուատո | (Badiraguato) |
004 | Չոիխ | (Choix) |
005 | Կոնկորդիա | (Concordia) |
006 | Կոսալա | (Cosalá) |
007 | Կուլիյական | (Culiacán) |
008 | [Էլ Ֆուերտե | (El Fuerte) |
009 | Էլոտա | (Elota) |
010 | Էսկուինապա | (Escuinapa) |
011 | Գուասավե | (Guasave) |
012 | Մասատլան | (Mazatlán) |
013 | Մոկորիտո | (Mocorito) |
014 | Նավոլատո | (Navolato) |
015 | Ռոսարիո | (Rosario) |
016 | Սալվադոր | (Salvador Alvarado) |
017 | Սան Իգնասիո | (San Ignacio) |
018 | Սինալոա | (Sinaloa) |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ENOE»։ Վերցված է օգոստոսի 24, 2012
- ↑ «Resumen»։ Cuentame INEGI։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է փետրվարի 12, 2013
- ↑ «Relieve»։ Cuentame INEGI։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-14-ին։ Վերցված է ապրիլի 6, 2011
- ↑ «Ley. Reglas para la división del Estado de Sonora y Sinaloa» (Spanish)
- ↑ Peter Gerhard, The Northern Frontier of New Spain (Princeton: Princeton University Press, 1982) p. 245
- ↑ «John Schmal, "The History of Indigenous Sinaloa"»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2015-09-13
Արտաքին հղումներԽմբագրել
- {{{1}}} Սինալոա. պաշտոնական կայք (Իսպաներեն)
- The History of Indigenous Sinaloa Archived 2012-02-10 at the Wayback Machine.
- PBS Frontline: The place Mexico's drug kingpins call home