Դեյվիդ Լի (ֆիզիկոս)

ֆիզիկոս

Դեյվիդ Մորիս Լի (ֆիզիկոս) (անգլ.՝ David Morris Lee, հունվարի 20, 1931(1931-01-20)[1][2][3], Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Քոռնելի համալսարանում։ 1996 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է համատեղ Ռոբերտ Ռիչարդսոնի և Դուգլաս Օշերոֆի հետ, «Հելիում-3գերհոսունության հայտնաբերման համար»։

Դեյվիդ Լի
David Morris Lee
Ծնվել էհունվարի 20, 1931(1931-01-20)[1][2][3] (93 տարեկան)
Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Տեխասի A&M համալսարան, Կոռնելի համալսարան և Ֆլորիդայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Եյլի համալսարան և Կոնեկտիկուտի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Եղել է գիտական ղեկավարԴուգլաս Օշերոֆ և Nicholas P. Bigelow?[5]
Պարգևներ
Կայքlassp.cornell.edu/lassp_data/dmlee.html(անգլ.)
 David Lee (physicist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լիի ծնողները ներգաղթյալներ էին Անգլիայից և Լիտվայից։ Նա ավարտել է Հարվարդի համալսարանը 1952 թվականին, որից հետո ծառայել է զինված ուժերում։ Մագիստրոսի կոչումը ստացել է Կոնեկտիկուտի համալսարանում, իսկ դոկտորի կոչումը 1955 թվականին Ելի համալսարանում։ Ելի համալսարանում նա աշխատում էր Հենրի Ֆեյրբանկի ղեկավարության տակ։ Այնուհետև նա դարձավ Քոռնելի համալսարանի պրոֆեսոր, որտեղ էլ աշխատում է մինչ այս պահը։ Դեյվիդ Լին ամուսնացած է ունի երկու որդի։

Նվաճումներ խմբագրել

1972 թվականին, համատեղ Քոռնելի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդսոնի և ասպիրանտ Օշերովի հետ հրապարակել է հելիում-3 իզոտոպի գերհոսունության մասին աշխատություն, որի համար 1996 թվականին նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։ Լին նաև աշխատել է, համատեղ Ջեք Ֆրիդի հետ, սպին-բևեռացված ատոմար ջրածնի գազում ատոմային սպինի ալիքների հայտնաբերման վրա։ 2006 թվականի դրությամբ Լիի խումբը աշխատում էր հելիումի հավելումով պինդ մարմինների հետազոտություններով։

1976 թվականին Լիին շնորհվել է բրիտանական ֆիզիկայի ինստիտուտի սեր Ֆրենսիս Սիմոնի մրցանակ։

1981 թվականին Լին համատեղ Դ. Օշերովի և Ռ. Ռիչարդսոնի հետ ստացել է ամերիկյան ֆիզիկայի ընկերության Օլիվեր Բաքլիի մրցանակ 3He-ի գերհոսունության մասին աշխատության համար։

Լին հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա և ԱՄՆ արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել