Դեբորա Արանգո

կոլումբիացի նկարչուհի

Դեբորա Արանգո (իսպ.՝ Débora Arango, նոյեմբերի 11, 1907(1907-11-11)[1], Մեդելյին, Կոլումբիա - դեկտեմբերի 4, 2005(2005-12-04)[2][1][3], Էնվիգադո, Անտիոքիա, Կոլումբիա), կոլումբիացի նկարչուհի, միջազգային համբավ է վայելում իր հնարամիտ և պրովոկացիոն աշխատանքներով, որոնցից շատերն արտահայտում են կոլումբիական հասարակության հիվանդոտ կողմերը։

Դեբորա Արանգո
Ծնվել էնոյեմբերի 11, 1907(1907-11-11)[1]
ԾննդավայրՄեդելյին, Կոլումբիա
Վախճանվել էդեկտեմբերի 4, 2005(2005-12-04)[2][1][3] (98 տարեկան)
Մահվան վայրԷնվիգադո, Անտիոքիա, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
Կրթություն«Լա Էսմերալդա» նկարչության, քանդակագործության և փորագրության ազգային դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ոճէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
 Débora Arango Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեբորա Արանգոն արվեստ է սովորել 13 տարեկան հասակից[4], հետագայում սովորել է Կոլումբիայի գեղարվեստի ինստիտուտում, Մեդելյին, La Esmeralda Կերպարվեստի, քանդակագործության ու հրատարակչության ազգային դպրոցում, Մեխիկո։ 1959 թվականից դասավանդել է Կոլումբիայի գեղարվեստի ինստիտուտում։ Աշխատել է հայտնի որմնանկարիչ Պեդրո Նել Գոմեսի հետ։ Իր աշխատանքներում հաճախ է անդրադարձել սոցիալական հարցերին։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Չնայած Արանգոն առաջին հերթին եղել է նկարիչ-ավանգարդիստ, նա մասսայական ինֆորմացիայի միջոցներում աշխատել է որպես նկարազարդող, զբաղվել է կերամիկայով և գծանկարչական արվեստով։ Ողջ կարիերայի ընթացքում Արանգոն իր ստեղծագործություններն օգտագործել է բազմաթիվ քաղաքական և հակասական հարցերի ուսումնասիրության նպատակով՝ հետազոտելով քաղաքային կյանքի խորքերը և Կոլումբիայի կյանքի մռայլ կողմերը։ Նրա կտավների սյուժեները բազմազան էին՝ սկսած մերկ կանանցից վերջացրած դիկտատուրայում Հռոմեական կաթոլիկական եկեղեցու դերով։ Նրա նկարների թեմաներն են անառակները, աղքատները և քաղաքական ճնշումների զոհերը, ինչպես նաև կոռումպացված կառավարական պաշտոնյաները։ Չնայած նրա նկարները Կոլումբիայում հաճախ առաջ էին բերում վեճեր և քննադատություններ, դրանք աստիճանաբար ճանաչում էին ձեռք բերում։ Նկարչուհու աշխատանքների մեծ մասը պահվում է Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարանում։ 2003 թվականին Արանգոյին շնորհվում է Կոլումբիայի բարձրագույն պարգևը՝ Բոյակայի շքանշանը։ 2016 թվականին Արանգոյի դիմանկարը պատկերվեց Կոլումբիայի 2000 պեսո արժողությամբ թղթադրամի վրա։

 
Մշտական ցուցադրություն, Դեբորա Արանգո

Ընտրված արվեստի գործեր խմբագրել

  • Արևածագ, 1940 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Առաջին հաղորդություն, 1942 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Բարեգործության քույրեր, 1942 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Երիտասարդություն, 1944 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Արդարադատություն, 1944 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Ապրիլի 9-ի կոտորածը, 1950 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Մահվան գնացք, 1950 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Ռիֆրաֆի գերեզմանը և/կամ իմ գլուխը, 1950 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Հանրապետությունը, 1950 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Ուսանողական դասադուլ, 1957 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան
  • Ռազմական դիկտատուրա, 1957 թվական, Մեդելյինի ժամանակակից արվեստի թանգարան

Ընտրված ցուցահանդեսներ խմբագրել

  • 1940 թվական - Նկարիչների ազգային սալոն, Բոգոտա, Կոլումբիա
  • 1944 թվական - Մեդելյինի ազգային ցուցահանդես, Կոլումբիա
  • 1984 թվական - Լուիս Անգել Արանգոյի անվան գրադարան, Բոգոտա, Կոլումբիա
  • 1984 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան, Մեդելյին, Կոլումբիա

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Debora Arango — 2008.
  3. 3,0 3,1 3,2 Vega N. Arango, Débora // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096179
  4. Debora Arango, 98, Painter of Politically Charged Themes, Dies. The New York Times, December 13, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբորա Արանգո» հոդվածին։