Դեբի Ռեյնոլդս
Մերի Ֆրենսիս «Դեբբի» Ռեյնոլդս (անգլ.՝ Mary Frances "Debbie" Reynolds, ապրիլի 1, 1932[1][2][2][…], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 28, 2016[1][2][2][…], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Ի տարբերություն ոչ պակաս հայտնի դստեր՝ Քերրի Ֆիշերի, Ռեյնոլդսի կինոարվեստի երկար և հաջող գործունեությունը նշվել է միայն 2016 թվականին՝ Ջին Հերշոլտի անվան մրցանակով։
Դեբի Ռեյնոլդս անգլ.՝ Debbie Reynolds | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1932[1][2][2][…] |
Ծննդավայր | Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2016[1][2][2][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Church of the Nazarene? |
Կրթություն | Բըրբանքի ավագ դպրոց և John Burroughs High School? |
Մասնագիտություն | երգչուհի, գրող, գեղեցկության մրցույթի մասնակից, պարուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, սցենարիստ, դերասանուհի, ձեռնարկատեր և հումանիստ |
Աշխատավայր | Warner Bros. |
Ամուսին | Harry Karl?[3], Richard Hamlett? և Էդի Ֆիշեր[3] |
Ծնողներ | հայր՝ Raymond Reynolds?, մայր՝ Maxine Reynolds? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Քերրի Ֆիշեր[3] և Todd Fisher?[5] |
Կայք | debbiereynolds.com |
Debbie Reynolds Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳործունեություն
խմբագրելԴեբբի Ռեյնոլդսը ծնվել է 1932 թվականի ապրիլի 1-ին Մաքսինի (ծննդյամբ՝ Հարման) և Ռեյմոնդ Ֆրենսիս Ռեյնոլդսի (1903-1986) ընտանքիում, որը Հարավային երկաթուղում ատաղձագործ էր[6][7]։ Երիտասարդ տարիքում մասնակցել է սկաուտական շարժմանը, որտեղ եղել է ջոկատի առաջնորդը։ 1939 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաք, որտեղ նա սովորել է Ջոն Բոռոուզի անվան միջնակարգ դպրոցում։ Տասնվեց տարեկանում Ռեյնոլդսը հաղթել է Միսս Բըրբանք գեղեցկության մրցույթում և դրանից հետո «Warner Brothers» նրան առաջարկել է կինոյում նկարահանվելու պայմանագիր։
Նա հիմնականում նկարահանվել է կատակերգություններում, որոնցից առավել հայտնի է դարձել «Անձրևի տակ երգողները», որում նա հանդես է եկել որպես փայլուն պարուհի և որպես երգչուհի։ 1951 թվականին նրա «Aba Daba Honeymoon» երգը հայտնվել է երաժշտական հիթ-շքերթում՝ գրավելով երրորդ տեղը։ Նրա հաջորդ նշանավոր երգերը դարձել են «Tammy»-ն, որը 1957 թվականին «Billboard pop charts»-ում հինգ շաբաթ եղել է առաջին տեղում, 1958 թվականին «A Very Special Love»-ը և 1959 թվականին «Am I That Easy to Forget»–ը։
Իր հաջող դերերից է դարձել նաև Մոլլի Բրաունը «Անխորտակելի Մոլլի Բրաունը» (1964) մյուզիքլի էկրանավորումում, ինչը նրան «Օսկար»-ի անվանակարգ է բերել, «Երգող միանձնուհին» ֆիլմում (1966) Էննի քույրը և «Ամուսնալուծություն ամերիկայն ձևով» ֆիլմում (1967) Բարբարա Հարմոնն է եղել։
1969 թվականին նա սեփական համանուն հեռուստաշոուի վարող է հանդես եկել, այդ դերի համար 1970 թվականին նրան «Ոսկե գլոբուս» մրցանակ է առաջադրվել։ Չնայած դրան՝ մեկ տարի հետո ստուդիան փակվել է։ 1996 թվականին երկրորդ անգամ նրան առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ «Մայր» ֆիլմում Բեատրիս Հարրիսոնի դերի համար։
1999 թվականից մինչև 2006 թվականը Բոբբի Ադլերի դերն է կատարել, «Ուիլլ և Գրեիս» հեռուստասերիալում եղել է Գրեիսի մայրը։ Նա նաև խաղացել է Ագատի Կրոմվելլի դերը՝ դիսնեյան «Հելոուին քաղաք» հեռուստատեսային ֆիլմում։
2006 թվականի նոյեմբերին՝ կալիֆոռնիական Չեպմեն համալսարանում, դերասանը «Կյանքի բոլոր նվաճումների համար» ստացել է մրցանակ, իսկ 2007 թվականի մայիսին՝ Նևադյան համալսարանում, նա արժանացել է հումանիտար գիտությունների բժշկի պատվավոր մրցանակի։ 2015 թվականի հունվարին Ռեինոլդսին է հանձնվել «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի պատվավոր մրցանակ»՝ համաշխարհային կինոստուդիայում իր կենսական ներդրման համար։
Մինչև կյանքի վերջը մնացել էր «ամերիկյան կինոյի ոսկեդարի» այն սակավաթիվ դերասանուհիներից մեկը, որոնք շարունակում էին նկարահանվել։ Մի քանի անգամ հիշատակվում է «վախն ու ատելությունը Լաս Վեգասում ֆիլմում». նրա համերգին այցելում են գլխավոր հերոսները, սաունդթրեքում հնչում է նրա «Tammy» երգը։
Անձնական կյանք
խմբագրելԴեբբի Ռեինոլդս երեք անգամ ամուսնացած է եղել։ 1955 թվականին ամուսնացել է երգիչ Էդի Ֆիշերի հետ, որից ունեցել է որդի Տոդդան և դուստրը Քերրի Ֆիշերը (1956—2016), դերասանուհի դարձած և արքայադուստր Լեայի դերի շնորհիվ հայտնի դարձած Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» կինոէպոպեայում։ Ռեյնոլդսը և Ֆիշերը բաժանվել են 1959 թվականին Ֆիշերի և Էլիզաբեթ Թեյլորի վեպի հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո։
1960 թվականից մինչև 1973 թվականը ամուսնացած է եղել միլիոնատեր Հարի Կարլի հետ, որի հետ բաժանվել է նրա սնանկացման և խոշոր ֆինանսական պարտքերի պատճառով։ Նրա երրորդ ամուսինը՝ Ռիչարդ Համլետը, եղել է անշարժ գույքի առևտրի գործակալ։ Նրանք միասին ձեռք են բերում մի փոքր հյուրանոց և խաղատուն Լաս Վեգասում, բայց ժամանակի ընթացքում նրանց համատեղ բիզնեսը սկսում է ձախողվել, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրանց ամուսնալուծությանը։ Ռեյնոլդսը Լոս Անջելեսում ապրում էր դստեր՝ Քերիի և թոռնուհու՝ Բիլլիի հարևանությամբ։ Մոր հետ բարդ հարաբերություններին է նվիրված Քերիի «Բացիկներ աշխարհի ծայրից» ինքնակենսագրական վեպը, որով Մայք Նիկոլսը 1991 թվականին նկարահանել է Մերիլ Սթրիփի և Շիրլի Մակլեյնի հետ համանուն ֆիլմ, Մերիլը և Շիրլին մարմնավորում էին դստեր և մոր դերերը։
Մահ
խմբագրելՄահացել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին՝ դստեր՝ Քերրի Ֆիշերի մահվան հաջորդ օրը։ Այդ օրը նա ինսուլտ է ստացել, իրեն վատ է զգացել, երբ որդու հետ զբաղվում էր աղջկա հուղարկավորման գործերով։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1950 | ֆ | «Երեք փոքր բառ» | Three Little Words | Հելեն Քեյն |
1952 | ֆ | «Անձրևի տակ երգողը» | Singin' in the Rain | Քեթի Սելդեն |
1953 | ֆ | «Ես սիրում եմ Մալվինին» | I Love Melvin | Ջուդի Շնայդեր |
1954 | ֆ | «Այստեղ քնել է Սյուզանը» | Susan Slept Here | Սյուզեն |
1955 | ֆ | «Նուրբ ծուղակ» | The Tender Trap | Ջուլի Հիլլիզ |
1956 | ֆ | «Ամուսնական նվեր, կամ ամեն բան մարդկանց հետ» | The Catered Affair | Ջեյն Հյորլի |
1962 | ֆ | «Ինչպես նվաճվեց արևմուտքը» | How The West Was Won | Լիլի Պրեսքոթ |
1964 | ֆ | «Անխոհեմ Մոլի Բրաուն» | The Unsinkable Molly Brown | Մոլլի Բրաուն |
1966 | ֆ | «Երգող միանձնուհի» | The Singing Nun | Քույր Էնն |
1967 | ֆ | «Ամերիկյան բաժանում» | Divorce American Style | Բարբարա Հարմոն |
1971 | ֆ | «Ի՞նչ է պատահել Էլենի հետ» | What's the Matter with Helen? | Էդել Բրուքներ |
1973 | ֆ | «Շարլոտայի սարդոստայնը» | Charlotte's Web | Շարլոտա |
1992 | ֆ | «Թիկնապահը» | The Bodyguard | Կամեո |
1992 | հֆ | «Երեխայի շնորհիվ» | Battling for Baby | Հելեն |
1993 | ֆ | «Ամպ և հող» | Heaven & Earth | Յուջինիա |
1996 | ֆ | «Մայր» | Mother | Բեատրիս Հարիսոն |
1998 | հֆ | «Հելոուինթաուն» | Halloweentown | Ագի Կրոմվել |
2001 | հֆ | «Հելոուինթաուն 2» | Halloweentown II: Kalabar's Revenge | Ագի Կրոմվել |
2001 | հֆ | «Ամերիկյան ձևով հին շշեր» | These Old Broads | Փայփեր Գրեյսոն |
2004 | ֆ | «Միայն աղջկա շոու» | Connie and Carla | կամեո |
2006 | հֆ | «վերադարձ հելոուին» | Return to Halloweentown | Ագի Կրոմվել |
2012 | ֆ | «Շատ վտանգավոր առարկա» | One for the Money | Մազուր տատիկ |
2013 | ֆ | «Մոմակալի հետևում» | Behind the Candelabra | Ֆրենսիս Լիբերաչե |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.nytimes.com/2016/12/28/movies/debbie-reynolds-dead.html
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ Debbie Reynolds Academy Awards Acceptance Speech
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Genealogy.com — Ancestry of Carrie Fisher Արխիվացված 2012-02-11 Wayback Machine
- ↑ Певческий голос главной героини фильма в основном дублировала неупомянутая в титрах американская певица Бетти Нойс.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբի Ռեյնոլդս» հոդվածին։ |