Դաֆնա Կոլլեր
Դաֆնա Կոլլեր (անգլ.՝ Daphne Koller, օգոստոսի 27, 1968[1], Երուսաղեմ, Իսրայել), իսրայելա-ամերիկացի համակարգչային գիտնական և ճարտարագետ։ Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր[10], ՄակԱրթուր կրթաթոշակի դափնեկիր։ «Coursera» առցանց կրթական հարթակի հիմնադիրներից։ Կոլլերի հետազոտության բնագավառներն են արհեստական բանականությունն[11][12] և դրա կենսաբժշկական կիրառումը[13][14]։ Կոլլերին և Բայեսյան ցանցային ուսուցմանն է անդրադարձել 2004 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակնարկ ամսագիրը «10 ի հայտ եկեղ տեխնոլոգիաները, որ կխոփեն աշխարհը» հոդվածով[15]։
ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (2011), Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի անդամ (2014)։
Կենսագրություն
խմբագրելԴաֆնա Կոլլերը ծնվել է Երուսաղեմում։ Մեծացել է ծնողների հետ։ Մայրը անգլերենի պրոֆեսոր է, հայրը՝ բուսաբան։ 12 տարեկան հասակում հոր հետ մեկ տարի անցկացրել է Սթենֆորդում, որտեղ տեղի ուսանողներից մեկի համակարգչի վրա նա ծրագրավորել է RadioShack: Իսրայել վերադառնալով՝ հորը հայտնել է, որ իր համար ձանձրալի է դպրոցում և ուզում է շատ ավելի հետաքրքիր մի բան անել համալսարանում։ 1985 թվականին 17 տարեկան հասակում Կոլլերը ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան, 1986 թվականին նույն համալսարանից ստացել է մագիստրոսի աստիճան[16]։
1993 թվականին Ժեզեֆ Հալփերնի հեղակավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, դոկտորական թեզի վրա աշխատել է 1993-1995 թվականներին Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում[17], 1995 թվականից միացել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետին։ 2004 թվականին ստացել է ՄակԱրթուր կրթաթոշակ, 2011 թվականից ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ է, 2014 թվականից՝ Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի անդամ։
2008 թվականի ապրիլին արժանացել է ACM-Infosys հիմնադրամի 150,000 դոլար ինֆորմատիկայի բնագավառի մրցանակին[18]։
2009 թվականին Նիր Ֆրիեդմանի հետ հրատարակել են գրաֆիկաակն մոդներ ձեռնարկը[19]։ 2012 թվականից Կոլլերը անվճար ինտերնետային դասեր է տալիս[20]։
Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի պևոֆեսոր Էնդրյու Յան-Տակ Նգ-ի հետ 2012 թվականին սկսել են Coursera առցանց կրթական հարթակը։
Ամուսնացած է Դան Ավիդայի հետ[16]։
Մրցանակներ
խմբագրել- ՄակԱրթուրի կրթաթոշակ, 2004
Գրքեր
խմբագրել2009. probabilistic graphical models. (with Nir Friedman). MIT Press. ISBN 978-0262013192
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Davos 2013 Participant List
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://awards.acm.org/award-recipients/koller_5086016
- ↑ https://aaai.org/about-aaai/aaai-awards/the-aaai-fellows-program/elected-aaai-fellows/
- ↑ https://www.ijcai.org/past/ijcai-01/awards.htm
- ↑ https://teachingcommons.stanford.edu/grants-awards/bass-university-fellows-undergraduate-education-program
- ↑ https://www.computer.org/profiles/daphne-koller
- ↑ https://awards.acm.org/binaries/content/assets/press-releases/2020/may/technical-awards-2019.pdf
- ↑ Koller Home page at Stanford
- ↑ New York Times Profile of Daphne Koller "Pursuing the Next Level of Artificial Intelligence"
- ↑ Daphne Koller's publications Արխիվացված 2012-10-03 Wayback Machine in DBLP
- ↑ Daphne Koller's publications in PubMed
- ↑ Segal, E.; Shapira, M.; Regev, A.; Pe'er, D.; Botstein, D.; Koller, D.; Friedman, N. (2003). «Module networks: Identifying regulatory modules and their condition-specific regulators from gene expression data». Nature Genetics. 34 (2): 166–176. doi:10.1038/ng1165. PMID 12740579.
- ↑ "10 Emerging Technologies That Will Change Your World", MIT Technology Review, February 2004
- ↑ 16,0 16,1 «Profile details: Daphne Koller». Marquis Who's Who. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Daphne Koller's Academic Genealogy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ $150,000 Prize to Stanford’s Koller for Groundbreaking Work in Making Computers Intelligent
- ↑ Daphne Koller and Nir Friedman (2009). Probabilistic Graphical Models. MIT Press. ISBN 0-262-01319-3.
- ↑ Probabilistic Graphical Models – Coursera class
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք at Stanford
- Դաֆնա Կոլլերy TED կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաֆնա Կոլլեր» հոդվածին։ |