Ռոդենի ձմեռը

Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքը

«Ռոդենի ձմեռը», հայ գրող Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքը՝ «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո:

Ռոդենի ձմեռը
Ռոդենի ձմեռը.jpg
ՀեղինակԴավիթ Սամվելյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք և Էսսեներ
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման վայրՀայաստան
Հրատարակիչ«Ասողիկ» հրատարակչություն
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 7, 2017
ՎիքիքաղվածքՌոդենի ձմեռը

Գիրքը հրատարակվել է 2017 թվականին, վերահրատարակվել 2019 թվականին՝ նոր խմբագրությամբ և դիզայնով[1]:

ՆկարագրությունԽմբագրել

Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում[2]։

Գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունն իրար հանդեպ, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտություններին։ Ամբողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված «ճիշտ» բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը։

Գրքի վերջում զետեղված են երկու հավելվածներ, որոնցում հեղինակը ներկայացրել է նախորդ գրքերից այն էսսեներն ու բանաստեղծությունները, որոնք առավել շատ են սիրվել ընթերցողների կողմից[3]։

Հրատարակչության տվյալներԽմբագրել

  • Խմբագիր՝ Արմինե Բոյաջյան
  • Սրբագրիչ՝ Աննա Ալեքսանյան
  • Շապիկի նկարը՝ Մանու Հարությունյան՝ «Ռոդենի ձմեռը»
  • Համակարգչային շարվածք՝ Էդվարդ Սեփանյան
  • Շապիկի դիզայն՝ Սոնա Թարխանյան
  • Շնորհանդես՝ Սեպտեմբերի 7, 2017թ.[4]
  • ISBN 978-9939-50-368-4
  • Հրատարակիչ՝ «Ասողիկ» հրատարակչություն

ԲովանդակությունԽմբագրել

Պատրանք՝ Մահ
Չորրորդ փողոց
Շքամուտք
Սպիտակը ցուրտ է
Ռոդենի ձմեռը
Պատրանք՝ Երազ
Քաշքշոց
Խավարման գիշերը
Հավելված 1
Հավելված 2

Մեջբերումներ հեղինակիցԽմբագրել

  Կիսատության մեջ դու կարող ես դնել մի ամբողջ կյանք, սեր։ Չէի ասի, թե իմ ապրած կյանքի պատմությունների հիման վրա են գրվել պատմվածքները, էսսեները։ Ես չեմ էլ համարում, որ պատմվածքների վերջաբանն ավարտ է։ Միշտ տեղ եմ թողնում, որ մտածի մարդ։ Եթե մտածում ես մի բան կարդալիս, ուրեմն դա չի ավարտվել։ Ինքը քո մեջ եփվում ու շարունակական է լինում[5]:  


ԾանոթագրություններԽմբագրել