Երևանի թիվ 181 հիմնական դպրոց

Երևանի դպրոց

Երևանի հ. 181 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Երևանի թիվ 181 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1982
ՏնօրենԼ. Արեյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Առնո Բաբաջանյան փող., 4 շենք
Կայքschool181.schools.am

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1982թ. որպես N 181 միջնակարգ դպրոց։ ՀՀ կառավարության որոշմամբ 2009թ. դարձել է հիմնական։ Դպրոցը ռուսերենի խորացված ուսուցմամբ է։ Ռուսերենից բացի՝ ուսուցանվում է ևս 3 օտար լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Շենքը տիպային է` եռահարկ երեք մասնաշենքերով, հիմնանորոգված է, բարեկարգ։ Դպրոցն ունի 3 կահավորված մարզադահլիճ, նիստերի դահլիճ, գրադարան, 2 համակարգչային սենյակ`էլեկտրոնային գրատախտակով, 14 սանհանգույց` ժամանակակից վերանորոգմամբ։

Շուրջ 10 տարի է, ինչ դպրոցի աշակերտները բարեկամացել են 9 զոհված ազատամարտիկ­ների ընտանիքների հետ, կազմակերպում են հերոսներին նվիրված ցերեկույթներ, այցելում են նրանց շիրիմներին։ Դպրոցի բակում տեղադրված է արցախյան պատերազմում զոհված շրջանավարտների հիշատակն հավերժացնող աղբյուր-հուշարձան։

Ուկրաինահայ բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանի ջանքերով, որը զբաղվում է հայապահպանության խնդիրներով Սփյուռքում, Դեր-Զորի սգո բլուրներից հայ նահատակների ոսկորներ են բերվել, որոնք պատշաճ ձևով հողին են հանձնվել դպրոցի տարածքում։