«Արտագաղթած կարոտ», հայ գրող Դավիթ Սամվելյանի երրորդ ժողովածուն (առաջին ժողովածուն լույս է տեսել 2010 թվականին «Լուսե Երազ» խորագրով, երկրորդը՝ 2014 թվականին «Նա և Նրա» խորագրով) և ներառում է 36 արձակ բանաստեղծություն, էսսե, նամակագրության ոճին պատկանող գրվածքներ ու պատմվածքներ, որոնք հատվածաբար տեղ են գտել 2014-2015 թվականներին հեղինակի բլոգում[1][2]։

Արտագաղթած կարոտ
ՀեղինակԴավիթ Սամվելյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեզիա և էսսե
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Հայաստան
Հրատարակիչ«Նորք» հրատարակչություն
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվհունվարի 23, 2016

Ժողովածուն վերահրատարակվել է 2019 թվականին[3]։

Քաղվածքներ խմբագրել

«Մի քանի կիլոմետրանոց այս քաղաքում մեզ բաժանում է ընդամենը մի քանի կիլոմետր, իսկ մեր կարոտներն անսահման են... »

«Պատահում է, որ հեռանալով հետ ես ուղարկում մարդուն, սակայն նա մնում է հենց մեջտեղում, կես ճանապարհին` քեզանով լցված բայց քեզանից զուրկ... »

«Կարոտներն էլ են մեր երկրից արտագաղթողների պես։ Երկար չեն կարողանում մնալ հեռվում։ Երբ ցրտերն ընկնում են, նորից վերադառնում են ու սկսում մի տեսակ ջերմացնել... »

«Ամենահեշտ բանն է փախչել իրականությունից, սակայն ամենացավոտ զգացողությունն ես ունենում, երբ իրականությունն է փախնում քեզանից»

«Երբեմն մարդուն պետք է թողնես, որ հեռանա, որովհետև պատահում է, հրաժեշտն ու հեռացումն ավելի գեղեցիկ է լինում, քան ներկայությունը»

«Ամենագեղեցիկ հանդիպումները, դեռևս չկայացած հանդիպումներն են»

«Երբ երկրի սահմանները լքում են այլևս չվերադառնալու մտքով կամ լավ կյանքի ակնկալիքով, դա կոչվում ենք

արտագաղթ, իսկ երբ երկրագնդի սահմաններն ենք լքում, դա արդեն ոչ ինքնակամ արտագաղթ է դառնում կյանքից, այլ կերպ ասած՝ մահ... »

«Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում կամ մեզանից են հեռու գնում։ Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով»

«Հաճախ սիրում ենք հոգին, երբեմն էլ ամբողջ հոգով, ու միշտ, անվերջ կոտրում սրտեր. մեկ նրանց տիրելու համար, մեկ էլ տիրացած սրտից դուրս պրծնելու համար»

«Դու հեռացար, չիմանալով, որ աշնանը մեռնող սերն ամենացավոտն է, որ աշնան հեռացումներն անվերադարձ են, իսկ հետքերը՝ լվացվում են հենց նույն անձրևով, սակայն արդեն ուրիշ ու նոր կաթիլներով... »[4]

Առաջաբան
Չափագրում
Սահմանազատում
Պատրանք N1
Պատրանք N2
Պատրանք N3
Ճանապարհ դեպի...(մաս 2)
Զարկ N1
Մի արկղ երջանկություն
Կաթնագույն երազ
Գունաթափում
Առաջին վերք-Լռություն
Երկրորդ վերք-Հեռավորություն
Երրորդ վերք-Սառնություն
Չորրորդ վերք –Դատարկություն
Հինգերորդ վերք-Մենություն
Վեցերորդ վերք-Ցասում
Ծանր Դատարկություն
Մի քայլ հեռու
Արտագաղթած Կարոտ
ԱնՀրաժեշտ
Անէացած Դու
Նամակ Անծանոթուհուն-Հետդարձի երկխոսություն
Անարև Բարև
Դա այն օրն էր, երբ արևը թրջվեց
Յոթերորդ վերք (վերջին)- Հատուցում
Երկնքում կնքված լռություն
Ճանապարհ դեպի... (մաս 3-րդ) – Հանգրվան
Անձրևագիր համբույր
Հոգեկորույս
140X190
Կուրացած Խոսքեր
Ասում են
Սիրացնոր
Կարոտից արտագաղթած
Վերջաբանի փոխարեն

Հրատարակչության տվյալներ խմբագրել

Խմբագիր-սրբագրիչ՝ Աննա Ալեքսանյան
Սրբագրիչ՝ Քրիստինե Ասատրյան, իսկ 2019 թվականի վերահրատարակության սրբագրիչը՝ Օֆելի Դալաքյան
Համակարգչային ձևավորում՝ Էդվարդ Սեփանյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գիրք՝ նվիրված կարոտներին
  2. Մաժոր եւ մինոր՝ Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» ժողովածուում
  3. «Դավիթ Սամվելյանի գիրքը վերահրատարակվել է».
  4. «Դավիթ Սամվելյան, «Արտագաղթած կարոտ»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել