Դավիթ Պողոսյան
հայ օպերային երգիչ, բաս, դերասան
Դավիթ Միքայելի Պողոսյան (սեպտեմբերի 9, 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 2004, Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ, բաս, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1947)։
Դավիթ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1911 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2004 (92 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | Օպերային երգիչ բաս դերասան |
Երգչաձայն | բաս |
Ամուսին | Քնարիկ Վարդանյան[1] |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1937 թվականին ավարտել է Մոսկվայի Կուլտուրայի տան վոկալ-դրամատիկական ստուդիան։ 1937-1988 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1961 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1992 թվականից։ 1972 թվականին էքստեռն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Կատարել է Բեթովենի «9-րդ սիմֆոնիայի», Մոցարտի «Ռեքվիեմի» բասի երգամասերը, նաև հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների երգեր և ռոմանսներ։ Հանդես է եկել նաև որպես էստրադային երգիչ[2][3]։
Դերերգեր Խմբագրել
- Ռուբեն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»
- Մոսի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»
- Ավո՝ Բաբաևայի «Արծվի ամրոց»
- Բարխուդար՝ Շիրվանզադեի «Նամուս»
- Իսմայիլ՝ Մուրադելիի «Մեծ բարեկամություն»
- Սաշկա՝ «Խաղաղ Դոն»
- «Գրեմին»` Չայկովսկու «Եվգենի Օնեգին»
- Անդրեյ Գավրիլովիչ՝ Նապրավնիկի «Դուբրովսկի»
- Մեֆիստոֆել՝ «Ֆաուստ»
- Դոն Բազիլիո՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»
Դերեր ֆիլմերում Խմբագրել
- «Սայաթ-Նովա», 1960 թվական
- «Դավիթ Բեկ»
- «Արարատյան դաշտի աղջիկը»
- «Կարինե» ֆիլմում կատարել է Չուխաճյանի «Լեբլեբիջի» երգը, 1967 թվական
- «Սիմոն բիձա» Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://avproduction.am/?ln=am&page=person&id=3041
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Դավիթ Պողոսյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-02-18