Դավիթ Յազիջյան
Դավիթ Միսակի Յազիջյան (մայիսի 15, 1915, Լոո, Sochi Okrug, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1988, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), Խորհրդային Միության հերոս (մայիսի 31, 1945), կրտսեր լեյտենանտ։
Դավիթ Յազիջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1915 |
Ծննդավայր | Լոո, Sochi Okrug, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 23, 1988 (73 տարեկան) |
Մահվան վայր | Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սոչի |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
- 1939-1940 թվականների ձմռանը մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը։
- 1942 թվականին ավարտել է Ստալինգրադի (Վոլգոգրադ) տանկային ուսումնարանի դասընթացները։
- 1942 թվականի սեպտեմբերից, որպես տանկի, դասակի, ապա վաշտի հրամանատար, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աչքի է ընկել 1944 թվականի գարնանը՝ Նարևի գետանցման, թշնամու թիկունքում տանկային դեսանտ հանելու և նույն թվականի ձմռանը ականադաշտեր վնասազերծելու ժամանակ։
Հերոսի կոչմանն արժանացել է 1945-ի մարտին Կյուրստին (այժմ՝ Կոստշին) քաղաքի գրավման մարտերում ցուցաբերած սխրագործությունների համար։ 1946 թվականին զորացրվել է։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ մեդալով, Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով։
ՀիշատակԽմբագրել
- 2008 թվականին հերոսի անունով է կոչվել Սոչի քաղաքի մոտ գտնվող Կատկովա Շչել ավանի № 83 դպրոցը, որտեղ բացվել է նրա անունը կրող մարտական փառքի թանգարան, բակում կանգնեցվել է նրա կիսանդրին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ныне курортный посёлок Лоо, Лазаревский район города Сочи, Краснодарский край, Россия.
- ↑ Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. — Ереван, 2005. — 202 с. — ISBN 99930-4-342-7.
ԳրականությունԽմբագրել
- Герои Советского Союза|2
Արտաքին հղումներԽմբագրել
- Դավիթ Յազիջյան «Երկրի հերոսներ» կայքում(Ստուգված է 2 Ապրիլի 2018)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 104)։ |