HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոո

Լոո (ռուս.՝ Лоо), նախկինում ավան, ներկայումս միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, Լոո գետի և Սև ծովի ափին։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 42 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 26 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։ Երկաթուղային կայարան է, ծովափնյա առողջարան և զբոսաշրջության կենտրոն։

Միկրոշրջան
Լոո
Лоо
Loo station.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1872 թ.
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
ԲԾՄ30 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354203
Փոստային դասիչ354208
Պաշտոնական կայքloo.ru
##Լոո (Սոչի) (Ռուսաստան)
Red pog.png
##Լոո (Սոչի) (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Պատմական ակնարկԽմբագրել

Մինչև 1864 թվականը, Լոո գետի հովտում ապրում էին ուբիխներ, ովքեր մշակույթով և կենցաղով մոտ էին ադըղեներին, աբազներին և աբխազներին։ Կովկասյան պատերազմի ավարտից հետո, 1864 թվականին, մուհաջիրության արդյունքում, տեղաբնիկները աքսորվեցին Օսմանյան կայսրություն, քանի որ չէին ցանկանում հպատակվել Ռուսական կայսրությանը։

1872 թվականից սկսած, Լոո գետի հովտում բնակություն հաստատեցին ռուսներ, ինչպես նաև Օսմանյան կայսրությունից գաղթած հայեր և հույներ։ Կոնկրետ Լոո ավանի տարածքը այդ տարիներին, պատկանում էր իշխան Միխայիլ Նիկոլաևիչին։

1961 թվականին Լոո ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և դարձել միկրոշրջան։ Ներկայումս այնտեղ բնակվում են հայեր, ռուսներ, հույներ, էստոնացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից` մինչ 1914 թվականը։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Միկրոշրջանն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, հիվանդանոց, բուժարան, մանկական ճամբար, հանգստյան տներ, հյուրանոցներ, առողջարաններ և ժամանցի ու զվարճանքի այլ վայրեր։ Տնտեսության հիմնական ճյուղը զբոսաշրջությունն է։

Ավանի մոտակայքում պահպանվել են միջնադարյան բյուզանդական տաճարի ավերակներ (8-9-րդ դարեր

Այլ փաստերԽմբագրել

  • 2008 թվականի օգոստոսի 7-ին, Լոո ավանի լողափին իրականացվել է ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել էր երկու և վիրավորվել 15 մարդ[1][2]։

Հայտնի մարդիկԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Овчинникова, Б. Б. Об архитектурно-строительных особенностях храма в поселке Лоо (г. Сочи) // Античная древность и средние века, 40, 2011, 375—389.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։