Դավիթ Թինոյան
Դավիթ Ֆերդինանդի Թինոյան (օգոստոսի 16, 1980, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արդի հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Դավիթ Թինոյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1980 (44 տարեկան) Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (2001) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1980 թվականի օգոստոսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 1997 թվականին ավարտել է Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը։ 2001-2003 թվականներին սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայում։ 2003-2006 թվականներին ուսանել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2006 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կիլիկիայի հայկական թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ.» թեմայով։ 2005 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի բաժնի գիտաշխատող է։ 2006 թվականից դասավանդում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնում[1]։
Գիտական հոդվածներ
խմբագրել- Կոստանդին II-ի կերպարը Ժան Դարդելի ժամանակագրության մեջ, «Հայոց պատմության հարցեր», N 6, Երևան, 2005, էջ 248-256։
- Կիլիկիայի հայկական թագավորության ներքին և արտաքին իրավիճակը 1320-1323 թթ., «Բանբեր Երևանի համալսարանի», N 1 (118), Երևան, 2006, էջ 179-185։
- Լևոն Բռնակալի գահակալման հարցի շուրջ, «Հայոց պատմության հարցեր», N 8, Երևան, 2007, էջ 106-113։
- Կիլիկիայի հայոց թագավորությունը 1365-1373 թթ., «Հայոց պատմության հարցեր», N 10, Երևան, 2009, էջ 77-87;
- Լևոն Լուզինյանի գահակալումը և Սսի անկումը, «Լրաբեր հասարակական գիտությունների», N1 (624), Երևան, 2009, էջ 33-39։
- Մի դրվագ Կիլիկյան Հայաստանի պատմությունից. 1344 թ. պետական հեղաշրջումը, «Պատմության հարցեր», թիվ 1, Տարեգիրք, Երևան, 2009, էջ 225-232։
- Կիլիկիան 15-րդ դարի առաջին կեսին, «Հայ աստվածաբան», Երևան, 2010, էջ 225-231։
Ուսումնա-մեթոդական ժողովածու
խմբագրել- Հայոց պատմություն. պետական ավարտական և միասնական քննությունների 5 թեստերի ժողովածու (համահեղինակ՝ Լիլիթ Մկրտչյան), Երևան, 2009, 65 էջ։
Գրքեր
խմբագրել- Կիլիկիո հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ., Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2011, 194 էջ։
- Ամբողջատիրական համակարգի ձևավորումն ու անկումը Եվրոպայում (Իտալիա, Գերմանիա), Երևան, 2015, 152 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դավիթ Թինոյանի մասին ԵՊՀ կայքում(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա պատմության ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, էջ 210։