Հովհաննես Դարդել

(Վերահղված է Ժան Դարդելից)

Հովհաննես Դարդել կամ Ժան Դարդել (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), 14-րդ դարի ֆրանսիացի ժամանակագիր, հոգևորական։ 1377 թվականին Երուսաղեմ մեկնելիս, Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի սուլթանության զորքի կողմից գերված Լևոն Զ Լուսինյանին, որի խնդրանքով, Երուսաղեմից վերադառնալիս, մնացել է նրա մոտ՝ որպես խոստովանահայր։ Հովհաննես Դարդելի ջանքերով Լևոն Զ ազատվել է (1382 թ.) գերությունից, որի համար Ուրբանոս VI պապը Հովհաննես Դարդելին ձեռնադրել է եպիսկոպոս։ Հեղինակ է ժամանակագրության (հին ֆրանսերենով, որը հետագայում թարգմանվել է գրաբար. ենթադրվում է, որ այն Հովհաննես Դարդելը գրել է Լևոն Զ-ի թելադրությամբ), ուր համառոտ շարադրել է Կիլիկիայի հայկական պետության պատմությունն սկզբից մինչև 1341 թվականը, իսկ այնուհետև ավելի մանրամասն՝ մինչև Լևոն Զ-ի գերեվարությունը (1375 թ.) և դրան հաջորդած անցքերը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 558