Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Ավանեսյան (օգոստոսի 15, 1988(1988-08-15), Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կիսամիջին քաշային կարգում ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ WBA վարկածով աշխարհի չեմպիոն (2015-2017)։

Դավիթ Ավանեսյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 15, 1988(1988-08-15) (35 տարեկան)
ԾննդավայրՊյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ռինգում Դավիթը նորամուտը նշել է 2009 թվականին։

2015 թվականի նոյեմբերի 7-ին հաղթեց վենեսուելացի բռնցքամարտիկ Չառլի Նավառոյին տեխնիկական նոկաուտով 9-րդ ռաունդում և նվաճեց կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը[1]։

2016 թվականի նոյեմբերի 7-ին Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) Դավիթ Ավանեսյանին հայտարարել էր կիսամիջին քաշային կարգում WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու հաղթող (մինչ այդ նա ուներ WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը)։ Այդ գոտու տերը եղել է Կիտ Թուրմանը, որն այժմ WBA Super վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու տիրակալն է։

Ռեկորդ Ամսաթիվ Մրցակից Մենամարտի վայրը Արդյունք Մեկնաբանություններ
23-3-1 2018 թվականի փետրվարի 16   Լիտվա, Էդիգիուս Կավալյաուսկաս (18-0)   ԱՄՆ, Ռինո, Նևադա TKO 6 (10), 1:55 NABF վարկածով չեմպիոնական տիտղոսի համար մենամարտ կիսամիջին քաշային կարգում (1-ին Կավալիաուսկասի պաշտպանություն)։

23-2-1 2017 թվականի դեկտեմբերի 9   Կամերուն, ՍերԺ Ամբոնո (6-4)   Միացյալ Թագավորություն Բրիստոլ, PTS (8) Ամբոնոն նոկդաունում 1-ին և 7-րդ ռաունդներում։ Հաշիվը՝ 79-72:
22-2-1 2017 թվականի փետրվարի 18   ԱՄՆ, Լամոնտ Փիթերսոն (34-3-1)   ԱՄՆ, Ցինցինատի, Օհայո UD (12) Կորցրել է կիսամիջին քաշային կարգում (Ավանեսյանի 2-րդ պաշտպանությունը) աշխարհի սովորական չեմպիոնի տիտղոսը։
22-1-1 2016 թվականի մայիսի 28   ԱՄՆ, Շեյն Մոսլի (49-9-1)   ԱՄՆ, Գլենդել, Արիզոնա UD (12) Պաշտպանեց կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Դատավորների հաշիվը՝ 114-113, 117-110, 117-110:
21-1-1 2015 թվականինոյեմբերի 7   Վենեսուելա, Չարլի Նավարո (25-7-0)   Մոնակո, Մոնտե Կառլո TKO 9 (12), 1:50 Նվաճել է կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։

20-1-1 2015 թվականի հունիսի 27   Իռլանդիա, Դին Բարն (17-4-2)   Միացյալ Թագավորություն,Բլեքփուլ, Լանկաշիր TKO 6 (8), 0:41

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Давид Аванесян завоевал временный титул WBA в полусреднем весе (+ видео)». AllBoxing.Ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել