Դավիդ Խունկա

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիդ Խունկա Ռենե (իսպ.՝ David Juncà Reñe, նոյեմբերի 16, 1993(1993-11-16)[1][2], Ռիումորս, Alt Empordà), իսպանացի ֆուտբոլիստ, «Սելտա» ակումբի պաշտպան։

Դավիդ Խունկա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 16, 1993(1993-11-16)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ռիումորս, Alt Empordà
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2002—2006 Իսպանիա Ֆիգերաս
2006—2008 Իսպանիա Բարսելոնա
2008—2010 Իսպանիա Մալյորկա
2010—2011 Իսպանիա Ժիրոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2015 Իսպանիա Ժիրոնա 63 (2)
2015—2018 Իսպանիա Էյբար 55 (0)
2018—մ.հ. Իսպանիա Սելտա Վիգո 21 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5 հուլիսի, 2019:

Ակումբային կարիերա խմբագրել

Խունկան «Ֆիգերաս», «Բարսելոնա», «Մալյորկա» և «Ժիրոնա» ակումբների սան է։ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին Տառագոնայի «Խիմնաստիկի» դեմ խաղում կատարել է իր նորմամուտը Սեգունդայում[3]։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Ժիրոնայի» կազմում[4]։

2015 թվականի ամռանը Խունկան պայմանագիր է կնքել «Էյբարի» հետ[5]։ Օգոստոսի 24-ին «Գրանադայի» դեմ խաղում նա կատարել է նորամուտը Լա Լիգայում[6]։

2018 թվականի ամռանը Խունկայի՝ «Էյբարի» հետ կնքած պայմանագրի ժամկետը լրացել է, և Դավիդը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Սելտա»[7]։ Սեպտեմբերի 22-ին «Ռեալ Վլյադոլիդի» դեմ խաղում նա կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Жирона VS. Химанстик Таррагона 3:2» (անգլերեն). soccerway.com. 2011—12—17.
  4. «Спортинг Хихон VS. Жирона 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014—09—14.
  5. SD Eibar ficha a David Juncá (SD Eibar sign David Juncá) Արխիվացված 31 Հուլիս 2015 Wayback Machine; SD Eibar, 28 July 2015 (in Spanish)
  6. «Гранада VS. Эйбар 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—08—24.
  7. RC Celta adds technical defense, strength and assists by signing David Junca; Celta Vigo, 4 June 2018
  8. «Сельта VS. Реал Вальдолид 3:3» (անգլերեն). soccerway.com. 2018—09—22.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Խունկա» հոդվածին։