Դավիդ-Հարադոկ
Դավիդ-Հարադոկ (բելառուս․՝ Давыд-Гарадок, IPA-be|daˈvɨd ɣaraˈdok|; ռուս.՝ Давид-Городок, լեհ.՝ Dawidgródek), քաղաք Բելառուսի հարավարևմտյան մասում՝ Բրեստի մարզում։ Ընկած է Պրիպյատ գետի վտակ Գոռինի ափին՝ դրանց միախառնման վայրից մոտավորապես 14 կիլոմետր հեռավորության վրա։ Դավիդ-Հարադոկ անվանումն ստացել է 17-րդ դարում։ Ավելի քան երկու հարյուր տարի պատկանել է մագնատ Ռաձիվիլների տոհմին[2]։ 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.991[3][4]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դավիդ-Հարադոկ | |||
բելառուս․՝ Давыд-Гарадок | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Stolin District? | ||
Առաջին հիշատակում | 1127 | ||
ԲԾՄ | 130 մետր | ||
Բնակչություն | ▼5715 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Փոստային դասիչ | 225540 | ||
| |||
Պատմություն
խմբագրելԴավիդ-Հարադոկի ամրոցը կառուցվել է XI դարի վերջին կամ XII դարի սկզբներին։ Լիտվայի մեծ իշխանության կազմում գտնված ժամանակ Բրեստ-Լիտովսկի վոևոդության բաղկացուցիչ մասն է եղել։ 1793 թվականին, Լեհաստանի երկրորդ բաժանման արդյունքում, հայտնվել է ռուսական կայսրության կազմում։
1921 թվականին մտել է Լեհաստանի, 1939 թվականին՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ 1940 թվականին քաղաքի բնակչության մեկ երրորդից ավելին՝ 4.350-ը, հրեաներ էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսի 7-ից մինչև 1944 թվականի հուլիսի 9-ը քաղաքը գտնվել է գերմանական ֆաշիստների տիրապետության տակ։ 1941 թվականի օգոստոսի 10-ին տասնչորս տարեկանից բարձր տարիքի երեք հազարից ավելի հրեաներ սպանվել են Einsatzgruppen-ի և նացիստների հետ համագործակցող տեղացիների կրակոցներով[5]։
Կենդանի մնացած հրեաներին փակել են գետտոյում, որտեղ նրաց ստիպել են ահավոր պայմաններում ծանր աշխատանք կատարել և շատերին տանջամահ են արել։ 1942 թվականի սեպտեմբերի 10-ին սպանել են դեռևս ողջ մնացած 1.263 հրեաների, որոնց մեծ մասը երեխաներ ու կանայք էին։ Կոտորածներից փրկվել են հազիվ հարյուրի չափ հրեաներ, որոնց հաջողվել է փախչել ու թաքնվել անտառներում[6]։
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչության թվաքանակը[7][8][9][10]. |
Տարին | 1897 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2018 | 2020 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչ. | 7800 | 11 701 | 9227 | 7068 | 7894 | 7700 | 7220 | 6460 | 5851 | 5917 |
Բնակչության ազգային կազմը ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների[11] | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդամենը (1959) | բելառուսներ | ռուսներ | ուկրաինացիներ | հրեաներ | լեհեր | |||||
9227 | 8579 | 92,98% | 438 | 4,75% | 134 | 1,45% | 33 | 0,36% | 25 | 0,27% |
Բնակչության ազգային կազմը ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների | ||||||||||
Ընդամենը (2009) | բելառուսներ | գնչուներ | ռուսներ | ուկրաինացիներ | ||||||
6573 | 6283 | 95,59% | 163 | 2,48% | 76 | 1,16% | 34 | 0,52% |
Պատկերասրահ
խմբագրել-
Սինագոգը
-
Ուղղափառ եկեղեցին
-
Մարիամ Աստվածամոր կոստյոլը
-
Տիրոջ մարմնի եկեղեցին
-
Հին շուկան
-
Գոռին գետը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типа — Belstat, 2024.
- ↑ Пять причин поехать в Давид-Городок - Союзное Вече
- ↑ «Численность населения на 1 января 2021 г. и среднегодовая численность населения за 2020 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов и поселков городского типа» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Численность населения на 1 января 2021 г. и среднегодовая численность населения за 2020 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов и поселков городского типа. Արխիվացված 2021-04-11 Wayback Machine // Национальный статистический комитет Республики Беларусь. — Мн., 2021.
- ↑ http://www.sztetl.org.pl/en/city/dawidgrodek/?view=(չաշխատող հղում)
- ↑ «דויד הורודוק DAWIDGRODEK» (Hebrew). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Беларуская Савецкая Энцыклапедыя: у 12 т. / гал. рэд. П. У. Броўка. — Т. 12: БССР. — Мн.: Беларуская Савецкая Энцыклапедыя, 1975. — С. 697.
- ↑ Drugi Powszechny Spis Ludności z dnia 9 grudnia 1931 r: alfabetyczny wykaz miast w Polsce w granicach administracyjnych z dn. 1.V.1933 r: wyniki tymczasowe Արխիվացված 2020-09-18 Wayback Machine. — Warszawa: Główny Urząd Statystyczny, 1933. — S. 1-5.
- ↑ Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 39-41.
- ↑ Статистический ежегодник Брестской области. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 42-44.
- ↑ НАРБ. Ф. 30, оп. 5, д. 7304, л. 24.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ-Հարադոկ» հոդվածին։ |