Դանիել Ֆերնանդո Ֆիլմուս (իսպ.՝ Daniel Fernando Filmus, Իսպաներեն արտասանություն՝ [daˈnjel feɾˈnando ˈfilmus]; հունիսի 3, 1955(1955-06-03), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քաղաքական գործիչ և հասարակագետ։ Բուենոս Այրեսից նախկին սենատոր (2007 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 27-ը), Նեստոր Կիրշների կառավարությունում կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարար (2003 թվականի մայիսի 25-ից մինչև 2007 թվականի դեկտեմբերի 10-ը), Մալվինյան կղզիների (Ֆոլկլենդյան) գործերով Արգենտինայի քարտուղար (2014 թվականի հունվարի 6-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 10-ը)։

Դանիել Ֆիլմուս
 
Կուսակցություն՝ Խուստիսիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Բուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտություն՝ սոցիոլոգ և քաղաքական գործիչ
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր հունիսի 3, 1955(1955-06-03) (68 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բուենոս Այրեսում՝ անգլերեն լեզվի ուսուցչուհի լեհ Մարիա Սեսիլիա Ցվիկի և Բեսարաբիայից (այժմ՝ Մոլդովա) հրեա ներգաղթյալ Սալոմոն Ֆիլմուսի ընտանիքում, որը Արգենտինա է ժամանել 1928 թվականին և աշխատել առևտրում[1]։ Երիտասարդ տարիքում Դանիել Ֆիլմուսը որոշ ժամանակ ներգրավված էր կոմունիստական շարժման մեջ և հարել է արգենտինական կոմերիտմիությանը։ Բուենոս Այրեսի համալսարանում ուսանելու ժամանակ սկսել է մասնակցել պերոնիստական շարժմանը որպես ուսանողական ակտիվիստ, նաև ստեղծել է իր համալսարանին կից մարդու իրավունքների մշտական վեհաժողովի բաժանմունքը։

1977 թվականին ստացել է հոգեբանության և սոցիոլոգիայի աստիճան Բուենոս Այրեսի համալսարանում (1985 թվականից՝ սոցիոլոգիայի պրոֆեսոր)։ Սկզբում աշխատել է Էնտրե Ռիոսի և Չակ նահանգի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ[2]։ Նա որակավորում է ստացել CREFAL-ում մեծահասակների կրթության ոլորտում, Մեքսիկայում անգրագիտության վերացման ծրագրում, և 1989 թվականին Ռիո դե Ժանեյրոյի Ֆլումինենսեի դաշնային համալսարանում մանկավարժության մագիստրոսի աստիճան[3]:.

1985 թվականին դառնալով սոցիոլոգիայի պրոֆեսոր՝ մի քանի գիրք է գրել այդ թեմայով և զբաղեցրել Բուենոս Այրեսի համալսարանի սոցիոլոգիայի շրջանավարտների ասոցիացիայի նախագահի պաշտոնը։ Աշխատել է որպես գիտական հետազոտող Լատինական Ամերիկայի սոցիալական գիտությունների դպրոցում (FLACSO), որի արգենտինական բաժինը նա ղեկավարել է 1992-2000 թվականներին[4]։

Ամուսնացած չէր, բայց երկու անգամ երկար հարաբերությունների մեջ էր (առաջին դուստրը ծնվել է 1992 թվականին քաղաքացիական զուգընկերուհուց, իսկ երկրորդը՝ հոգեվերլուծաբան Մարիսա Ֆակտորովիչից՝ 2002 թվականին)։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Նշանակվել է Բուենոս Այրես քաղաքի կրթության հարցերով քարտուղար՝ քաղաքապետ Անիբալ Իբարային կից, ով խնդրել է իրեն գործընկեր դառնալ 2003 թվականի ընտրություններում, որտեղ հաջողությամբ վերընտրվել է[5]։ Սակայն մինչ քաղաքապետի ընտրական մրցավազքը, վերջերս պաշտոնը ստանձնած Նեստոր Կիրշները Ֆիլմուսին նշանակել էր կրթության նախարար։ Ֆիլմուսը նաև ազգային հետազոտական խորհրդում համագործակցել է 1997 թվականից, իսկ 2006 թվականից եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ուսման պարտքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարը։

Ֆիլմուսը 2007 թվականին մասնակցել է Բուենոս Այրեսի քաղաքապետի ընտրություններին՝ որպես հաղթանակի համար քրիշներիստի ճակատի թեկնածու։ Նա առաջին փուլւմ բաղեցրել է երկրորդ տեղը և հաղթել է աջ կենտրոնամետ «Հանրապետական առաջարկի» թեկնածու Մաուրիսիո Մակրիին գրեթե 22%-ով[6]։ Փոխարենը Ֆիլմուսին ընտրել են Բուենոս Այրեսից սենատոր։ 2007 թվականի դեկտեմբերին իր պաշտոնը ստանձնելուց հետո նա նշանակվել է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման կոմիտեի նախագահ։

Կրկին մասնակցել է որպես թեկնածու 2011 թվականին Բուենոս Այրեսի քաղաքապետի ընտրություններին, հաղթանակի համար, նշանակելով փրայմերիզում իր մրցակցին՝ աշխատանքի նախարար Կառլոս Տոմադին[7]։ Արդյունքները հիմնականում կրկնել են 2007 թվականի նախորդ ընտրությունները՝ Մակրին կրկին հաղթել է երկրորդ փուլում, սակայն արդեն ավելի քան 28 տոկոսով գերազանցությամբ[8]։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ի ընտրություններում Սենատում չի վերընտրվել՝ ստանալով ձայների 23,3 տոկոսը, սակայն պարտվելով Գաբրիելա Միկետիին և Պինո Սոլանասին։

Որպես հաղորդավար վավերագրական ֆիլմերի «Լատինական Ամերիկայի նախագահները» շարքում՝ Canal Encuentro և TV pública-ը հարցազրույց են ունեցել այնպիսի ղեկավարների պետությունների հետ, ինչպիսիք են՝ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները, Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Էվո Մորալեսը, Միշել Բաչելետը, Թաբարե Վասկեսը, Խոսե Մուխիկան, Ռաֆայել Կոռեան, Դանիել Օրտեգան, Ալվարո Ուրիբեն, Ուգո Չավեսը, Ֆերնանդո Լուգոն և Օսկար Արիասը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Filmus: Defiendo la educación pública aunque no la necesite». La Nación. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Acerca de mí». Daniel Filmus. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին.
  3. «Antecedentes Profesionales». Daniel Filmus.(չաշխատող հղում)
  4. «Conocé a Daniel Filmus». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Daniel Filmus será el compañero de fórmula de Aníbal Ibarra». Clarín. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Ciudad de Buenos Aires. Jefe de Gobierno y Vice (2007)». Atlas Electoral de Andy Tow. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
  7. «Filmus llevará la camiseta K en la Capital». Página 12.
  8. «Ciudad de Buenos Aires. Jefe de Gobierno y Vice (2011)». Atlas Electoral de Andy Tow. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել