Դանիել Պաչեկո

իսպանացի ֆուտբոլիստ

Դանիել Պաչեկո Լոբատո (իսպ.՝ Daniel Pacheco Lobato, հունվարի 5, 1991(1991-01-05)[1], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Խետաֆե» ակումբի հարձակվող։

Football pictogram.svg
Դանիել Պաչեկո
Dani pacheco.png
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1991(1991-01-05)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք Հարձակվող

ԳործունեությունԽմբագրել

«Բարսելոնայի» սան է, խաղացել է ակումբի մանկական և երիտասարդական մի քանի թիմերում՝ հարձակվողի և հարձակվող կիսապաշտպանի դիրքերում։ Նա տարբերվում էր դրիբլինգի և տուգանային հարվածների հմուտ կատարմամբ։ Գոլային պահերի լավ իրականացման համար ստացել է «Մարդասպան» մականունը[2]։ 2007 թվականի ամռանը Պաչեկոն տեղափոխվեց «Լիվերպուլ»։ 2008 թվականի փետրվարից Պաչեկոն սկսեց հանդես գալ ակումբի պահեստային կազմում։ 2009 թվականի ամռանը նա ակումբի հետ երկարաձգեց իր պայմանագիրը մինչեւ 2012 թվական[3]։

2009 թվականի դեկտեմբերին Չեմպիոնների լիգայի Ֆիորենտինայի դեմ հանդիպման ժամանակ դուրս եկավ փոխարինման[4]։ Դեկտեմբերի 26-ին առաջին անգամ հանդես է եկել առաջնությունում՝ 10 րոպե խաղալով «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում[5][6]։ Հարցազրույցում Պաչեկոն ասաց, որ իր համար Էնֆիլդում խաղալը դարձավ Սուրբ ծննդյան լավագույն նվերը, որի մասին նա կարող էր միայն երազել[7]։

2010 թվականի փետրվարի 18-ին Դանիելը Եվրոպայի Լիգայում 20 րոպե խաղաց ռումինական Ունիրի ակումբի դեմ խաղում։ Այդ խաղում գոլային փոխանցում կատարեց Դավիթ Ն’Գոգին՝ Դանիել Պաչեկոյին դարձնելով հաղթական գոլի հեղինակ («Լիվերպուլ» հաղթեց 1:0)[8]։

ՁեռքբերումներԽմբագրել

  • Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր
  • Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու (4 գոլ)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել