Դանիել Բրիկլին (անգլ.՝ Daniel Bricklin, հուլիսի 16, 1951(1951-07-16)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), հայտնի ծրագրավորող, Ռոբերտ Ֆրենկստոնի գործընկերը VisiCalc-ի ստեղծման գործում։ Software Arts ընկերության հիմնադիր։ Հայտնի է ինչպես «աղյուսակային պրոցեսորների հայր»

Դանիել Բրիկլին
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1951(1951-07-16)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Jack M. Barrack Hebrew Academy?
ԵրկերVisiCalc?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ձեռնարկատեր, գյուտարար, ծրագրավորող և ճարտարագետ
ԱշխատավայրDigital Equipment Corporation
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՃարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Կայքbricklin.com
 Dan Bricklin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, որտեղ էլ ավարտել է Akiba Hebrew Academy հրեական միջնակարգ դպրոցը և սկսել է հետաքրքրվել էլեկտրատեխնիկայով և համակարգիչներով։ 1973 թվականին Մասաչուսեթս տեխնոլոգիական ինստիտուտում ուսումնառությունն ավարտել է բակալավրի աստիճանով։

Կարիերա խմբագրել

Այդ նույն թվականին իր ընկեր Ռոբերտ Ֆրենկստոնի հետ հիմնադրել է Software Arts ընկերությունը։ Եվ սկսել են աշխատանքը VisiCalc-ի վրա՝ այդ ժամանակ անհատական համակարգիչների համար առաջին աղյուսակային պրոցեսորը։ Դրա համար 1981 թվականին ստացավ Գրեյս Մյուռեյի անվան մրցանակ։ 1994 թվականին իր վաստակի համար ստացել է մրցանակ Հաշվողական տեխնիկայի ընկերությունից։ 1995 թվականին հիմնադրել է Trellix ընկերությունը, ինչպես նաև նկարահանվել է «Triumph of the Nerds» վավերագրական կինոնկարում, իսկ 2005 թվականին՝ «'Aardvark’d: 12 Weeks with Geeks» ֆիլմում։ 2000 թվականի օգոստոսի 11-ին ներմուծել է «friend-to-friend» եզրույթը։

2009 թվականին մշակել է WikiCalc-ը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բրիկլին» հոդվածին։