Դամասոս I (Հռոմի պապ)

Դամասոս I (305, Idanha-a-Velha, Հռոմեական Իսպանիա, Հռոմեական կայսրություն[1] - դեկտեմբերի 11, 384[2], Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն), Հռոմի եպիսկոպոս 366 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 384 թվականի դեկտեմբերի 11-ը։ Հռոմեական եպիսկոպոսներից առաջինն էր, որ ինքն իրեն սկսեց պապ կոչել (լատ.՝ papas):

Դամասոս I
Saintdamasus.jpg
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա, գրող, բանաստեղծ և Հռոմի Պապ
Ծնունդ 305
Idanha-a-Velha, Հռոմեական Իսպանիա, Հռոմեական կայսրություն[1]
Մահ դեկտեմբերի 11, 384[2]
Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն

Վաղ տարիներԽմբագրել

Դամասոսը Հռոմում գտնվող Սուրբ Լորենսո եկեղեցու քահանա Անտոնիոյի և Լորենսոյի որդին էր։ Նրա երիտասարդ տարիները համընկել են Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր, ով հռչակել էր ողջ Հռոմեական կայսրության տարածքներում քրիստոնյաներին դավանանքի ազատություն շնորհող Միլանի էդիկտը (313 թվական) կառավարման տարիների հետ։ Կայսր Լիցինիուսը հրաժարվեց ճանաչել այդ էդիկտը, ինչը 324 թվականին հանգեցրեց քաղաքացիական պատերազմի և Կոստանդնուպոլսում քրիստոնեության կրոնական գերակշռությանը։ Սա հիմք դարձավ Կոստանդնուպոլսի և Հռոմի աթոռների միջև ապագա մրցակցության համար։ Այս տարիներին Դամասոսը մոտ 24 տարեկան էր։

Երբ Լիբերիոս պապը Կոստանդիոս II կայսեր կողմից 354 թվականին արտաքսվեց, Դամասոսը հռոմեական եկեղեցու ավագ սարկավագ էր և Լիբերիոսին ուղեկցեց դեպի աքսոր, թեպետ դրանից անմիջապես հետո վերադարձավ Հռոմ։

Հաջորդականության ճգնաժամԽմբագրել

Լիբերիոս]]ի մահից հետո հոգևորականության շրջանում կոնֆլիկտ առաջացավ։ Հռոմի բնակչության մի մասը և հոգևորականությունը հանդես եկան հօգուտ Ուրսինոսի , մնացյալ մասն էլ՝ Դամասոսի ընտրության։ Պատմիչ Քելլին պնդում է, որ Դամասոսը ավազակախումբ էր վարձել, ովքեր գրոհեցին Հուլիանոսի բազիլիկան, որը Ուրսինոսի կողմնակիցների հավաքատեղին էր. պայքարի արդյունքում Ուրսինոսի 160 կողմնակիցներ սպանվեցին[3]։ Պայքարի մասշտաբն այնպիսին էր, որ երկու քաղաքների պրեֆեկտներ կանչվեցին՝ այստեղ կարգ ու կանոնը վերականգնելու համար, և առաջին իսկ ձախողումից հետո նրանք Ուրսինոսին արտաքսեցին Գալլիա[4] Ուրսինոսը վերադարձավ, որպեսզի շարունակի պայքարը, բայց կրկին վտարվեց։

378 թվականի սինոդը բանադրեց Ուրսինոսին, իսկ Դամասոսը հռչակվեց ճշմարիտ պապ։ Հակապապը հետագա տարիներին ևս շարունակեց ինտրիգներ սարքել Դամասոսի դեմ և վերջինիս մահից հետո իր պահանջները կրկին առաջ քաշելու ապարդյուն փորձեր անել։

ՊապությունԽմբագրել

380 թվականին կայսր Թեոդոսիոս I-ը քրիստոնեությունը հռչակեց պաշտոնական կրոն։ Ունենալով կայսեր աջակցությունը՝ Դամասոս I-ը պայքար սկսեց ինչպես քրիստոնեական այլ հոսանքների (արիոսականության), այնպես էլ ոչ քրիստոնեական կրոնների դեմ։ Այդ նպատակով հեթանոսական պանթեոնին հակադրեց քրիստոնեական նահատակների պանթեոնը, այդ թվում՝ առաջ բերվեց Սուրբ Պետրոսի պաշտամունքը։ Դամասոսը ակտիվորեն զբաղվել է եկեղեցաշինությամբ։ Նրա օրոք կարգի են բերվել քրիստոնեական կատակոմբները։

Սուրբ Դամասոս I-ը Սուրբ Հիերոնիմոս Ստրիդոնացուն հանձնարարել է սկսել Աստվածաշնչի թարգմանությունը, որը հետագայի հայտնի Վուլգաթան է։ Պատարագների ժամանակ հունարեն լեզուն փոխարինվեց լատիներենով։ Պահպանվել է Դամասոսի պաշտոնական գրագրությունը։

Հարաբերությունները քրիստոնեական այլ եկեղեցիների հետԽմբագրել

381 թվականին կայսր Թեոդոսիոս I-ը Կոստանդնուպոլսում հրավիրեց 2-րդ տիեզերական ժողովը։ Դամասոսին այդ ժողովին չհրավիրեցին։ Ժողովը դատապարտեց արիոսականությունը, Կոստանդնուպոլսի եպիսկոպոսին ճանաչեց ըստ կարևորության երկրորդը՝ Հռոմի եպիսկոպոսից հետո, ինչպես նաև մի եկեղեցու եպիսկոպոսին արգելեց խառնվել մյուս քրիստոնեական եկեղեցու գործերին։ Առաջին որոշման հետ Դամասոսը համաձայն եղավ, իսկ երկրորդի և երրորդի դեմ հանդես եկավ առարկությամբ։ Նրա դիրքորոշումը անտեսեցին[5]։

Մահից հետո սրբադասվել է։ Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակը տոնում է դեկտեմբերի 11-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 BeWeB
  3. Kelly J. N. D. (1989)։ The Oxford Dictionary of Popes։ USA: Oxford University Press։ էջեր 32, 34։ ISBN 0192139649 
  4. Ammianus Marcellinus, 27.3.12; 27.9.9. Translated by J.C. Rolfe, Ammianus Marcellinus (Cambridge: Loeb Classical Library, 1939), pp. 19, 61ff
  5. Ковальский. Я Период II. Под опекой Римской империи // Папы и папство.

ԳրականությունԽմբագրել

  • Կովալսկիյ Փուլ II: Հռոմեական կայսրության խնամակալության տակ // Պապեր և պապականություն.

ՀղումներԽմբագրել