Ուրսինոս (հակապապ)

հակապապ


Ուրսինոս կամ Ուրսիցինոս (լատին․՝ Ursinusm, Ursicinus, 4-րդ դար, Հռոմեական կայսրություն - 384, Նեապոլ, Հռոմեական կայսրություն), հռոմեացի հակապապ 366-367 թվականներին։ 366 թվականին բռնությամբ վիճարկված ընտրություններում պապ է ընտրվել, որպես Դամասոս I պապի մրցակից։ Կառավարել է մի քանի ամիս, որից հետո հակապապ է հռչակվել։ Մահացել է 381 թվականին։

Ուրսինոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 4-րդ դար
Հռոմեական կայսրություն
Մահ 384
Նեապոլ, Հռոմեական կայսրություն

Պատմություն խմբագրել

355 թվականին Լիբերիոս պապն աքսորվում Կոստանդիոս II կայսեր հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, որը վերաբերում էր Արիոսականությանը։ Փելիքս II հակապապը ձեռնադրվում է որպես նրան հաջորդող։ Սակայն, երբ կայսրը մահանում է, Լիբերիոսը վերականգնվում է, իսկ Փելիքսը արտաքսվում Հռոմից։ Այնուամենայնիվ մրցակից կուսակցությունները մնում են բավականին բևեռված։

366 թվականի սեպտեմբերի 24-ին Լիբերիոսը մահանում է։ Վաղ եկեղեցու նոր Հռոմի պապերը սովորաբար ընտրվում էին մյուս թեմերի կարգով, այսինքն, հոգևորականները թեմի ժողովրդի հետ ընտրում էին նոր եպիսկոպոս մարզերի մյուս եպիսկոպոսների ներկայությամբ։ Սա պարզ մեթոդ էր քրիստոնյաների փոքր համայնքում։

Բայց, քանի որ Հռոմի քրիստոնեական ժողովը բավականին աճել էր, նոր եպիսկոպոսի ընտրությունն ընթանում է տարաձայնություններով։ Մրցակից հայցվորների և պատրիկյան ու ռամիկ թեկնածուների որոշակի դասի միջև կային չլուծված եպիսկոպոսական ընտրություններ։ Միևնույն ժամանակ, 4-րդ դարի կայսրերն իրենք էին հաստատում բոլոր նոր պապերին։

Փելիքսի բարձր դասի աջակիցներն ընտրում էին Դամասոսին, իսկ ընդիմադիր Լիբերիոսի կողմնակիցները՝ սարկավագներն ու ժողովուրդը, աջակցում էին Ուրսինոսին։ Երկուսն էլ ընտրվեցին միաժամանակ, ընդվզումների մթնոլորտում։ Կողմնակիցները հոկտեմբերի սկզբին արդեն բախվել էին։ Այնուհետև հաջորդում է բռնություններ ու արյունահեղություն, և երբ այն հասնում է մինչև արվարձաններ, 137 մարդ է սպանվում Սիցինինուսի բազիլիկում (ըստ Ամմիանուս Մարցելինուսի)։ Կուսակալներն Ուրսինոսին աքսորում են Գալիա։ Երբ նա վերադառնում է, նորից սկսվում են ընդվզումները, և նրան կրկին աքսորում են։

Այնպիսի քրիստոնյա պատմիչներ, ինչպիսին էին Հիերոնիմոսն ու Ռուֆինոսն աջակցում էին Դամասոսին։ 378 թվականի ժողովում Ուրսինոսին դատապարտում են, և իրական պապ է հռչակվում Դամասոսը։ Մի քանի տարի ևս նախկին հակապապը շարունակում է բանսարկել Դամասոսին։ Ըստ Ամբրոսիոս Մեդիոլանցիի Ուրսինոսը Միլանում եղել է Արիոսական ուսմունքի հետևորդներից։

Սիմմաքոս պապի 502 հրամանագրով որոշվում է, որ աշխարհականներն այլևս չպետք է քվեարկեն պապերին, և միայն բարձրակարգ հոգևորականները պետք է ունենան ընտրության իրավունք։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել