Լիբերիոս (Հռոմի պապ)

Լիբերիոս (լատ.՝ Liberius, մոտ. 310, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1] - սեպտեմբերի 24, 366, անհայտ և Հռոմ, Հին Հռոմ), Հռոմի պապ 352 թ. մայիսի 17-ից մինչև 366 թվականի սեպտեմբերի 24-ը:

Լիբերիոս
Liberio papa1.gif
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա, Հռոմի Պապ և գրող
Ծնունդ մոտ. 310
Հռոմ, Հռոմեական կայսրություն[1]
Մահ սեպտեմբերի 24, 366
անհայտ կամ Հռոմ, Հին Հռոմ

Հարաբերությունները արիոսականների հետԽմբագրել

 
Մազոլինո:Լիբերիոս պապը հիմնում է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկան

Սուրբ Լիբերիոսը (ըստ ռուսական ավանդույթի՝ Լիբերիոս Խոստովանահայր) հայտնի է դարձել որպես արիոսականության դեմ պայքարող մարտիկ: Նա գահընկեց է արվել կայսր Կոստանդիոս II–ի կողմից, քանի որ հրաժարվել է ստորագրել Միլանի եկեղեցաժողովի՝ Աթանաս Ալեքսանդրացուն դատապարտող որոշումը, աքսորվել է Թրակիա, իսկ նրա փոխարեն նշանակվել է ավելի ուշ հակապապ հռչակված Փելիքս II-ը: Արդյունքում՝ Լիբերիոսը համաձայնել է դատապարտել Աթանաս Մեծին, ստորագրել է իմաստային առումով արիոսականությանը մոտ հավատո հանգանակը[2]: Նա նաև դարձել է Փելիքսի իշխանակիցը[3]: Հռոմ վերադառնալուց հետո Լիբերիոսը շարունակել է պայքարը: Ավելի ուշ Աթանասը հաշտվեց Լիբերիոսի հետ: Հետագայում սրբադասվել է ուղղափառ Արևելքում, բայց երբեք փառքի չի արժանացել կաթոլիկների կողմից:

ՄշակույթԽմբագրել

Լիբերիոսի օրոք կազմվել է հռոմեական եպիսկոպոսների առաջին ռեեստրը և քրիստոնեական նահատակների պաշտոնական ցուցակը: 352 թվականին կառուցվել է Սանտա Մարիա Մաջորեն: Լեգենդի համաձայն՝ Լիբերիոս պապը ամռանը երազ է տեսնում, որում Աստվածամայրը հրամայել է իրեն շենքը կառուցել այնտեղ, ուր առավոտյան ձյուն դրած լինի:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.catholic.org/saints/saint.php?saint_id=1010
  2. Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.
  3. Созомен 4.17

ԳրականությունԽմբագրել

  • Ковальский Я. Папы и папство.

ՀղումներԽմբագրել