HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դադիվանք (այլ կիրառումներ)

Դադիվանք, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 95 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 18 աշակերտներ։ Համայնքը բարձրլեռնային է։ Դադիվանք համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը:

Գյուղական համայնք
Դադիվանք
Կոորդինատներ: 40°9′13″ հս․ լ. 46°11′32″ ավ. ե. / 40.15361° հս․. լ. 46.19222° ավ. ե. / 40.15361; 46.19222
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյան
Բնակչություն136 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Դադիվանք (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Դադիվանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 136 մարդ, կա 26 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Դադիվանք (4-13-րդ դարեր), հնձան (13-րդ դար), մատուռ (13-րդ դար), խաչքար (11-13-րդ դարեր), Սբ. Դադի հուշակոթող (14-րդ դար), որմնանկար (13-րդ դար)։

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.