Գևորգ Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Դավիթի Կիրակոսյան (հայտնի է նաև՝ Կոմանդոր, դեկտեմբերի 22, 1996, Ալավերդի, Լոռու մարզ, Հայաստան - հոկտեմբերի 9, 2020, Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի սպա, 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1][2][3]։
Գևորգ Կիրակոսյան | |
---|---|
դեկտեմբերի 22, 1996 - հոկտեմբերի 9, 2020 (23 տարեկան) | |
Ծննդավայր | Ալավերդի, Լոռու մարզ, Հայաստան |
Մահվան վայր | Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | Հայաստան և Ռուսաստան |
Կոչում | լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | 44-օրյա պատերազմ |
Կրթություն | Հարավային դաշնային համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԳևորգ Կիրակոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում։ 2002-2005 թվականներին սովորել է Ալավերդու թիվ 12 միջնակարգ դպրոցում, ապա Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։ 2011-2014 թվականներին ընդունվել և գերազանց ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն[4]։
2014-2018 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ Այնուհետև վերադարձել է Հայաստան և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Մեկ տարի անց ստացել է լեյտենանտի կոչում։
Թեև Գևորգը նաև ՌԴ քաղաքացի էր և հնարավորություն ուներ ծառայությունը Ղրիմում անցկացնելու, բայց որոշել էր ծառայել սեփական հայրենիքում[5]։ 2019 թվականին սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես Կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար[6]։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ մարտական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր զինվորների կյանքը։ Կռվի ընթացքում միաժամանակ եղել է ութ դիրքի հրամանատար[4][7]։
Ընտանիք
խմբագրելԳևորգ Կիրակոսյանն ամուսնացած չէր։ Հայրը Դավիթ Կիրակոսյանն է, մայրը՝ Մարիա Սարգսյանը, ունի երեք քույր՝ Էլզա, Էսմա և Էռնա Կիրակոսյանները։
Հուշեր Գևորգ Կիրակոսյանի մասին
խմբագրելԳևորգը նահանջի հրաման է ստացել, քանի որ հակառակորդի անօդաչու թռչող սարքը ֆիքսել է նրանց գտնվելու վայրը։ Ճշգրիտ կազմակերպելով նահանջը՝ Գևորգը կարողացել է իր դասակի 15 զինվորին դուրս բերել վտանգավոր գոտուց՝ նրանց տեղափոխելով ավելի ապահով վայր։ Այնուհետև մարտական առաջադրանքից առաջ հրաժեշտ տալով զինակիցներին՝ գնացել է իմացյալ մահվան։ Խրամատներից վիրավորներին հանելիս արկի բեկորներն իր վրա է վերցրել՝ փրկելով վիրավոր զինվորի կյանքը[4]։ - Էլզա Կիրակոսյան, քույրը
|
Գևորգն այն աստիճանի ընկերասեր էր, որ դեռ անցած տարի, երբ սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, մորաքրոջս ասել է՝ եթե ես Արցախ գնամ, ու կյանքս ընկերներիս տալու պահ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ[8]։ - Էլզա Կիրակոսյան, քույրը
|
Պարգևներ
խմբագրել2021 թվականի մայիսի 22-ին Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալով։
2021 թվականի հունիսի 25-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով (ՆՀ-143-Ա) Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով[9][10]։
Հիշատակ
խմբագրելՀուշաղբյուրի բացում
խմբագրել2021 թվականի օգոստոսի 28-ին Լոռու մարզի Հագվի գյուղում բացվել է Գևորգ Կիրակոսյանին նվիրված հուշաղբյուրը, որտեղ ներկայացված են լեյտենանտի անձնական և մարտական իրերը, լուսանկարները, պատվոգրերը, հուշանվերները։ Միջոցառման օրվա ընտրությունը հատուկ խորհուրդ ունի․ այդ օրը պետք է տեղի ունենար լեյտենանտի հարսանյաց արարողությունը[11]։
Հուշատան բացումից օրեր անց՝ սեպտեմբերի 4-ին, Լոռու մարզի Հագվի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ռուսաստանաբնակ Արման Մինասյանի հովանավորությամբ տեղադրվել է խաչքար՝ նվիրված Գևորգ Կիրակոսյանի և Արցախյան ազատամարտում զոհված Արտակ Սահակյանի հիշատակին[12]։
Լեյտենանտ 409
խմբագրել2021 թվականի վերջին Գևորգ Կիրակոսյանի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը, Հրաչյա Պապինյանի համահեղինակությամբ հրատարակել է «Լեյտենանտ 409․ 409 քայլ դեպի անմահություն» հուշագրությունը, որտեղ ներկայացված են հետաքրքիր դրվագներ Գևորգի մասին։ Լեյտենանտի մյուս քույրը՝ Էսման, նշել է․
Մեր կյանքը բաժանվել է երեք մասի՝ Գևից առաջ, Գևի հետ ու Գևից հետո։ Եվ իսկապես։ Բայց եռաստիճան այս բաժանումների մեջ մեր բոլորի համար ամենաջերմը Գևի հետ ապրած տարիներն են[13]։ |
Հուշագրությունում պատմությունները ներկայացված են հենց այդ եռաստիճան բաժանման համատեքստում[14]։ Հուշագրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Գևորգի ծննդյան օրը, Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում։
Պատկերասրահ
խմբագրել-
ԱՀ ՊԲ «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալ
-
ՀՀ նախագահի հրամանագիրը Գևորգ Կիրակոսյանին հետմահու պարգևատրելու մասին
-
«Մարտական ծառայություն» մեդալ
-
Գևորգ Կիրակոսյանի հուշատան բակը
-
Գևորգ Կիրակոսյանի հուշատունը
-
Գևորգ Կիրակոսյանի հուշաքարը հուշատան մուտքի մոտ
-
Գևորգ Կիրակոսյանի անձնական իրերից
-
Գևորգ Կիրակոսյանի ուսադիրները
-
Հուշարձան Հագվի գյուղում՝ նվիրված Գևորգ Կիրակոսյանի և Արտակ Սահակյանի հիշատակին
-
Գևորգ Կիրակոսյանի և Արտակ Սահակյանի հուշաքարերը
-
Գևորգ Կիրակոսյանին նվիրված հուշագիրք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ծանոթացեք՝ մերօրյա հերոս Կ.Գ.Դ 409 – Գևորգ Կիրակոսյան». infoport.am. 2021 թ․ հունվարի 5. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Մեր հերոսները. Գևորգ Կիրակոսյան». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Զո հվելուց հետո հարազատները նրա բջջայինում հուլիսի 19-ին գրված հրшժեշտի մի նամակ են գտնում, որտեղ Գևորգը գրել էր… — Armenia» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 ««Բոլորիս զանգում էր, բայց ես արգելեցի, որ զանգի, իր իսկ անվտանգության համար...բայց իզուր, ինքն ասելիք ուներ». 24-ամյա հերոսի քրոջ պատմությունը». ԳԱԼԱ. 2020 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Արկի բեկորները վերցնելով իր վրա՝ փրկել է 18-ամյա զինվորներին. ով է զոհված Գևորգ Կիրակոսյանը | Armlur – Լուրեր Հայաստանից» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Ձեզ բացակա չենք դնի․ Գևորգ Դավիթի Կիրակոսյան». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Մատաղիսի ձորում անօդաչուն թիրախավորում է Գևորգին, ով այդ պահին վիրավոր զինվորի կողքին է լինում. իր մարմնով փակելով զինվորին, փրկում է նրան նրա կյանքն ու ինքն անմահանում - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Քույրը՝ նահատակված Գևորգ Կիրակոսյանի մասին». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Անմահ հերոս Գևորգ Կիրակոսյան». «ՀԱՆՈւՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՀԿ. 2021 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Գեւորգը կա | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Ձեզ բացակա չենք դնի. Լոռու մարզի Հագվի գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմում զոհված քաջերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Է․Դ․Կիրակոսյան,, Հ․Ա․Պապինյան (2021). Լեյտենանտ 409․ 409 քայլ դեպի անմահություն. Երևան: VARM LTD. էջ 3.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ ««Լեյտենանտ 409» | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2022 թ․ հունվարի 12. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը՝ ընկերոջ՝ Գևորգ Կիրակոսյանի մասին
- Գևորգի երազանքը կիսատ մնաց
- Արկի բեկորները վերցնելով իր վրա՝ փրկել է 18-ամյա զինվորներին
- Ալավերդու ուսումնարանի՝ մերօրյա հերոս դարձած տղաները
- «Իմ հերոսը դու ես»․ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գևորգ Կիրակոսյանին ու անմահացած բոլոր զինվորներին
- Վիքիպեդիայի հայկական տիրույթում հոդվածներ են դրվում մերօրյա հերոսների մասին
- Մեր հերոսները. Գևորգ Կիրակոսյան
- Հատված հուշատան բացման արարողությունից
- Լեյտենանտ 409․ ԿՈՄԱՆԴՈՐ
- Հագվի գյուղում լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանին նվիրված հուշաղբյուր բացվեց